Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը

Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը (անգլ.՝ The Hobbit: The Battle of the Five Armies), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» ֆիլմաշարի երրորդ և վերջին ֆիլմը, Ջոն Թոլքինի «Հոբիթ կամ գնալն ու գալը» վեպի էկրանավորումը։ Համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, Լոնդոնում[17](առաջին ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել Վելինգտոնում, իսկ երկրորդինը՝ Լոս ԱնջելեսումՌուսաստանում ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին[18]։

Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը
անգլ.՝ The Hobbit: The Battle of the Five Armies
Երկիր ԱՄՆ[1]
 Նոր Զելանդիա[2]
Ժանրարկածային ֆիլմ[3][4][5][…], ֆենթեզի ֆիլմ[4][5][6][…], մարտաֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՀոբիթը
Թվական2014
Պրեմիերադեկտեմբերի 1, 2014
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Ջեքսոն[7][8][9][…]
ՊրոդյուսերՓիթեր Ջեքսոն[9], Ֆրեն Ուոլշ[9], Մարկ Օրդեսկի և Քերոլին Քանինգեմ
Սցենարի հեղինակՖիլիպպա Բոյենս, Փիթեր Ջեքսոն, Ֆրեն Ուոլշ և Գիլյերմո դել Տորո
ԴերակատարներԱդամ Բրաուն[10], Էյդան Թերներ[11][10][12], Բենեդիկտ Քամբերբեչ[11][6][10][…], Բրեթ ՄակՔենզի[11][12], Քրիստոֆեր Լի[11][6][10][…], Դին Օ'Գոզման[10][12], Գրեհեմ ՄակԹավիշ[11][10][12], Յան Հոլմ[11][10][12], Ջեյմս Նեսբիթ[11][10][12], Ջեդ Բրոֆի[10], Ջոն Քալեն[10], Քեն Սթոթ[11][10][12], Լոուրենս Մաքոր[12], Լի Փեյս[8][11][13][…], Մանու Բեննեթ[11][10][12], Մարկ Հեդլոու[10][12], Միքայել Պերսբրանդտ[10][12], Փիթեր Համբլթոն[10], Սթիվեն Ֆրայ[11][10][12], Սթիվեն Հանթեր[10][12], Սիլվեսթր ՄակՔոյ[11][10][12], Ուիլյամ Քիրչեր[10], Օրլանդո Բլում[11][6][10][…], Իեն ՄակՔելլեն[11][6][10][…], Մարտին Ֆրիմեն[8][11][5][…], Լյուկ Իվանս[10][12], Էվանջելին Լիլլի[8][11][6][…], Ռիչարդ Արմիտաժ[8][11][6][…], Հյուգո Ուիվինգ[11][6][10][…], Քեյթ Բլանշետ[11][6][10][…], Բիլի Քոնոլի[12], Դեբրա Ուիլսոն[12], Քրիս Ռեյլի[12] և Ռայան Գեյջ
ՕպերատորԷնդրյու Լեսնի
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժՋաբեզ Օլսեն
Պատմվածքի վայրՄիջերկիր
Նկարահանման վայրՆոր Զելանդիա
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր, New Line Cinema և ՎինգՆութ Ֆիլմզ
Տևողություն144 րոպե
Բյուջե250 մլն $[14]
Շահույթ956 019 788 $[15][16]
ՆախորդՀոբիթ։ Սմոգի պարապուտը
ՀաջորդՄատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն (2001)
IMDbID 2310332
Պաշտոնական կայքէջ
 The Hobbit: The Battle of the Five Armies Վիքիպահեստում

Ֆիլմը, ինչպես նախորդ երկուսը, նկարահանվել է RED Epic տեսախցիկով, շատ բարձր որակով, վայրկյանում 48 կադր հաճախությամբ[19]։ Ֆիլմում պատմվում է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Սմոգ վիշապի Էսգարոթ թռչելուց հետո։ Ազոգի ղեկավարած օրկերի մեծ բանակը շարժվում է դեպի Էրեբոր, սպասվում է մեծ մարտ։ Օրիգինալ ստեղծագործության մեջ այս մարտը նկարագրված է մի քանի թերթում[20]։

Բրիտանացի դերասան Քրիստոֆեր Լիի համար կախարդ Սարումանի դերը դարձավ վերջիններից մեկը։

Սյուժե խմբագրել

Կատաղած վիշապ Սմոգը թռչում է դեպի Էսգարոթ՝ ազատելով լեռը, սակայն քաղաքն ավերելու նպատակով։ Աղեղնավոր Բարդին հաջողվում է հորից ժառանգված հատուկ նետով սպանել Սմոգին, սակայն քաղաքն ամբողջությամբ ավերվում է։ Հերոսը դառնում է Էսգարոթի ղեկավարը և վիրավոր ու վախեցած մարդկանց ուղարկում է Դեյլ, իսկ ինքն ուղևորվում է Միայնակ լեռան մոտ՝ Թորինից ստանալու խոստացված հարստությունը։ Սակայն հասնելով այնտեղ՝ Բիլբոն պատմում է, որ Թորինը տառապում է իր պապիկի հիվանդությամբ և իրեն արդեն արքա է զգում։

Այդ ժամանակ Ազոգը մեծ զորքով մոտենում է Միայնակ լեռանը։ Թրանդուիլի զորքերը միավորվում են Բարդի մարդկանց հետ և գնում այնտեղ՝ ստանալու իրենց գանձերը։ Բարդը փորձում է համաձայնության գալ Թորինի հետ, սակայն նա անճանաչելի էր դարձել և ոչ ոքի չէր ուզում լսել։ Էլֆերը և մարդիկ որոշում են առավոտյան հարձակվել և գրավել Լեռը։ Բոլորը մարտի են պատրաստվում։

Գենդալֆը հասնում է Լեռան մոտ և Թրանդուիլին պատմում է մոտեցող օրկերի զորքի մասին։ Հանկարծ հայտնվում է Բիլբոն և Թրանդուիլի ու Բարդին է հանձնում Արկենսթոնը։ Առավոտյան Բարդն առաջարկում է Թորինին քարը փոխել իրենց ոսկիների հետ, սակայն Թորինը չի համաձայնվում և բարկությունից քիչ է մնում սպանի Բիլբոյին։ Հոբիթը կարողանում է փախչել, իսկ հեռվից դեպի լեռն են գալիս թզուկների մեծ բանակ Երկաթյա բլուրներից։ Սկսվում է էլֆերի և թզուկների մարտը, բայց Լեռան մոտ են հասնում նաև օրկերը։ Թզուկները սկսում են կռվել նրանց դեմ, և էլֆերը միանում են նրանց։ Սկսվում է մեծ ճակատամարտը, որտեղ հաղթում են դաշնակիցները, սակայն զոհվում են Թորինը, Ֆիլին և Կիլին։

Բիլբոն հրաժեշտ է տալիս թզուկներին և վերադառնում Շիր՝ մեծ գանձերով և Համիշխանության մատանիով։

Դերերում խմբագրել

Ստորև բերված է այն դերասանների ցանկը, որոնք խաղացել են ֆիլմում[21].

Կերպար դերակատար
Բիլբո Բեգինս Մարտին Ֆրիմեն
Գենդալֆ Իեն Մակկելլեն
Գալադրիել Քեյթ Բլանշեթ
Թորին Կաղնեվահան Ռիչարդ Արմիտաժ
Լեգոլաս Օրլանդո Բլում
Թաուրիել Էվանջելին Լիլլի
Բալին Քեն Սթոթ
Բոֆուր Ջեյմս Նեսբիթ
Գլոյն, Գիմլիի հայրը Փիթեր Հեմբլթոն
Դորի Մարկ Հեդլոու
Նորի Ջեդ Բրոֆի
Կիլի Էյդան Թերներ
Ֆիլի Դին Օ’Գորման
Դվալին Գրեմ Մակթավիշ
Օյն Ջոն Քոլեն
Բոմբուր Սթիվեն Հանթեր
Օրի Ադամ Բրաուն
Բիֆուր Ուիլյամ Կիրչեր
Ռադագասթ Սիլվեսթր ՄակՔոյ
Սաուրոն Բենեդիկտ Քամբերբեչ
Սմոգ Բենեդիկտ Քամբերբեչ
Թրանդուիլ Լի Փեյս
Բեորն Միքայել Պերսբրանդտ
Աղեղնավոր Բարդ Լյուկ Էվանս
Էսգարոթի պետը Սթիվեն Ֆրայ
Ազոգ Մանու Բեննեթ
Բոլգ Ջոն Թուի
Բաին Ջոն Բելլ
Ալֆրիդ Ռայան Գեյջ
ծեր Բիլբո Բեգինս Իեն Հոլմ

Նկարահանող անձնակազմ խմբագրել

Սաունդթրեք խմբագրել

The Hobbit: The Battle of the Five Armies
 
Սաունդռեք
Թողարկված2014
Ձայնագրված2011 - 2014
ԺանրԱրկածային ֆիլմ
Ֆենտեզի
Տևողություն144
ԼեյբլWaterTower Music
Decca Records
ՊրոդյուսերՀովարդ Շոր
Փիթեր Ջեքսոն
Ֆրենսիս Ուոլշ
Ֆիլիպա Բոյենս

ՖԻլմի երաժշտությունը, նախորդ բոլոր ֆիլմերի պես, հեղինակել է Հովարդ Շորը, իսկ վերջին՝ «Last Goodbye» երգը կատարում է դերասան Բիլի Բոյդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  2. Academy Awards Database
  3. http://www.nytimes.com/2014/12/17/movies/the-hobbit-the-battle-of-the-five-armies.html?partner=rss&emc=rss&_r=0
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt2310332/?ref_=fn_al_tt_2
  5. 5,0 5,1 5,2 https://www.filmaffinity.com/en/film583347.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.metacritic.com/movie/the-hobbit-the-battle-of-the-five-armies
  7. http://www.mafab.hu/movies/a-hobbit-oda-es-vissza-84724.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=210516.html?nopub=1
  9. 9,0 9,1 9,2 http://www.sinemalar.com/film/7080/the-hobbit-the-battle-of-the-five-armies
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 http://www.imdb.com/title/tt2310332/fullcredits
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 http://bbfc.co.uk/releases/hobbit-battle-five-armies-film
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. http://www.beyazperde.com/filmler/film-210516/
  14. Eliza Berman (2014 թ․ դեկտեմբերի 5). «Reese Witherspoon Isn't Nice or Wholesome in Wild, and That's What Makes It Great» (անգլերեն). Time.
  15. The Hobbit: The Battle of the Five Armies
  16. 'Hobbit' Trilogy Reportedly Cost $745 Million to Make - Hollywood Reporter
  17. «The Hobbit: The Battle of the Five Armies world premiere» (անգլերեն). BBC. 2014 թ․ դեկտեմբերի 1.
  18. Харюнин Георгий. «Мировая премьера фильма «Хоббит: Битва пяти воинств». Фоторепортаж» (ռուսերեն). Filmpro.ru. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  19. 48 Frames Per Second(անգլ.)
  20. «10 интересных фактов о фильме "Хоббит: битва пяти воинств"». КП в Украине.
  21. The Cast So Far

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը» հոդվածին։