Հոբելյանական (թխվածքաբլիթ)

«Հոբելյանական», շաքարի թխվածքաբլիթի ապրանքանիշ, արտադրվել է Ռուսաստանում 1913 թվականից։ Թխվածքաբլիթն ունի դեղին գույն, ուղղանկյունաձև տեսք և փխրուն է։

Ապրանքի տեսակապրանքային նշան
Օգտագոտծման սկիզբ1913
ՍեփականատերMondelēz International, Kraft Foods Inc և Danone
ԱրտադրողԲոլշևիկ (հրուշակեղենի ֆաբրիկա) և Mondelēz International
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Կայքru.mondelezinternational.com/about-us/Jubilee

ՊատմությունԽմբագրել

Առաջին անգամ «Հոբելյանական» թխվածքաբլիթները պատրաստվել են Մոսկվայում՝ «Ս.Սիու և Կո» ընկերակցության հրուշակեղենի ֆաբրիկայում, որը հիմնադրվել է ֆրանսիացի պարֆյումեր Ադոլֆ Սիուի կողմից։ Այս թխվածքաբլիթի թողարկումը նվիրված էր 1913 թվականին Ռոմանովների ռուս թագավորների տոհմի 300-ամյակին։ 1920 թվականին, ազգայնացումից հետո, ֆաբրիկան վերանվանվեց «Բոլշևիկ»։

1993 թվականին «Բոլշևիկ» ԲԲԸ-ն արտոնագրել է «Հոբելյանական» թխվածքաբլիթի բաղադրատոմսը[1]։ «Բոլշևիկ» գործարանը 1992 թվականին ձեռք է բերել ֆրանսիական Danone ընկերությունը, 2006 թվականից բիսկվիտի Danone ամբողջ բիզնեսը վաճառվել է Kraft Foods ընկերությանը, արդյունքում նոր տերերին անցել են և՛ ապրանքանիշի, և՛ թխվածքաբլիթի բաղադրատոմսի իրավունքները[2], 2013 թվականին Kraft Foods սնեկային բիզնեսը հատկացվել է Mondelēz International ընկերությանը[3]։

2013-2014 թվականներին թխվածքաբլիթի վրա տպագրված նկարը պարունակում էր «100 տարի» գրությունը՝ «Հոբելյանական»-ի թողարկման մեկնարկի հարյուրամյակի պատվին։

2017 թվականի դրությամբ «Հոբելյանական» թխվածքաբլիթներն արտադրվում են Վլադիմիրի մարզի Սոբինկայի «Բոլշևիկ» գործարանում (որտեղ 2011-2012 թվականներին արտադրվել է Մոսկվայի «Բոլշևիկ» ֆաբրիկայում) և Կրասնոդարի երկրամասի Տիմաշյովսկի «Կուբան» հրուշակեղենի կոմբինատում[4]։

Արտադրության տեխնոլոգիաԽմբագրել

Բաղադրությունը (գրամի մեջ)՝ բարձր տեսակի ալյուր 100, եգիպտացորենի օսլա 7,4, շաքարի փոշի 29, օշարակի փոխարինող 4, մարգարին 35,անարատ կաթ 3,5, մելանժ 5, վանիլային փոշի 0,7, աղ 0,7, սոդա 0,7, ամոնիումի 0,4, էսենցիա 0,2։ Պատրաստի արտադրանքի քաշը 161,52 գ է[5]։

Բոլոր բաղադրիչները խառնվում են, ապա մասերով ավելացնում ալյուրը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Печенье «Юбилейное» и «Причуда» стало американским»։ Фонтанка.ру։ 2007-12-03։ Վերցված է 2014-03-04 
  2. «Печенье «Юбилейное» празднует своё 100-летие»։ 2013-04-25։ Վերցված է 2014-03-04 
  3. 3,0 3,1 «Патент на печенье «Юбилейное»»։ Վերցված է 2014-03-04 (չաշխատող հղում)
  4. Ըստ թխվածքաբլիթի տուփի վրայի տեղեկության։
  5. Печенье «Юбилейное» (рецептура № 136) // Рецептуры на печенье, галеты и вафли / Минпищепром СССР. ВНИИ кондитерской промышленности. — М.: Пищевая промышленность, 1969. — С. 150. — 552 с.

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել