Հնչող արձան (Երևան)

Արձան Երևանում


«Հնչող արձան», գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ալեք Մանուկյան փողոցում, Հայաստանի հանրային ռադիոյի շենքի առջև։

Հնչող արձան

Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Ալեք Մանուկյան փողոց 5
Քանդակագործ(ներ) Դավիթ Մինասյան
Շինարարության ավարտ 2016
Ներկա վիճակ կանգուն


Պատմություն խմբագրել

Արձանը խորհրդանշական է՝ նվիրված Հայաստանի Հանրային հեռուստատեսության 60 և Հայաստանի հանրային ռադիոյի 90-ամյակին։ Պատկերում է ընտանիք, հեռուստացույց և ռադիո։ Տեղադրվել է 2016 թվականին։

Հնչող արձան է։ Հնչում է երևանյան երաժշտություն, նախատեսվում է նաև Հանրային ռադիոյի ուղիղ եթերը[1]։

Ռադիոյի շենքի երկայնքով՝ Սայաթ-Նովա պողոտայից մինչև Ալեք Մանուկյան 5 հասցե, բացվել է «Նվիրյալների արահետը»՝ 90 հուշաքար, որոնց վրա ժամանակի ընթացքում դաջվելու են հեռուստատեսությունում և Հանրային ռադիոյում աշխատած, մեծ ավանդ ունեցած մարդկանց անունները[2]։

Հեղինակ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հնչող արձանն ու «Նվիրյալների արահետը». 90-ամյա հոբելյարի նորությունների մասին». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Նվիրյալների արահետ