Հնդկացիական ճամբար[1], Էռնեստ Հեմինգուեյի պատմվածքը։ Առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականին Ֆորդ Մեդոքս Ֆորդի «Transatlantic Review» գրական ամսագրում Փարիզում և վերահրատարակվել է «Boni & Liveright» հրատարակչության կողմից Հեմինգուեյի պատմվածքների ամերիկյան առաջին հատորում 1925 թվականին։

Էռնեստ Հեմինգուեյի 1923 թվականի լուսանկար անձնագրի համար, որ արվել է «Հնդկացիական ճամբարի» հրատարակումից մեկ տարի առաջ

Սյուժե խմբագրել

Պատմությունն սկսվում է արևածագից առաջ, երբ երիտասարդ Նիք Ադամսը, նրա հայրը, հորեղբայրը և նրանց հնդկացի ուղեկցորդները լճի վրայով գնում են դեպի մոտակա հնդկացիական ճամբարը։ Նիքի հայրը, որ բժիշկ է, կանչվել է օգնելու ծննդաբերող մի կնոջ։ Տեղ հասնելուց հետո նրանք տեսնում են տնակում պառկած կնոջը և նրա՝ ոտքից վիրավոր ամուսնուն։ Նիքի հայրն ստիպված է կեսարյան հատման վիրահատություն կատարել ծալովի դանակի օգնությամբ և խնդրում է Նիքին օգնել իրեն։ Կինը գոռում է ամբողջ վիրահատության ընթացքում, և երբ Նիքի հորեղբայրը փորձում է պահել նրան, կինը կծում է նրան։ Ծննդաբերությունից հետո Նիքի հայրը շրջվում է կնոջ ամուսնու կողմը և տեսնում, որ նա կտրել է իր կոկորդը վիրահատության ժամանակ՝ ականջից մինչև ականջ վտանգավոր ածելու միջոցով։ Նիքին դուրս են հանում խրճիթից, իսկ հորեղբայրը հեռանում է երկու բնիկների հետ։ Պատմությունը ավարտվում է նրանով, որ լճում մնացել են միայն Նիքն ու նրա հայրը, որոնք նավակով հեռանում են ճամբարից։ Նիքը հորն հարցեր է տալիս ծննդյան ու մահվան մասին և մտածում է իր մասին, որ երբեք չի մեռնի՝ նայելով, թե ինչպես է հայրը թիավարում։

Հրապարակման պատմություն խմբագրել

«Հնդկական ճամբար» ստեղծագործությունն ի սկզբանե եղել է առանց վերնագրի 29 էջանոց ձեռագիր, սակայն Հեմինգուեյը կրճատել է այն մինչև 7 էջ։ 1924 թվականին 7-էջանոց պատմվածքը հրապարակվել է Ֆ. Մ. Ֆորդի կողմից Փարիզում «Transatlantic Review»-ում՝ «Աշխատանք առաջընթացի մեջ» բաժնում՝ Ջեյմս Ջոյսի «Ֆիննեգանի հոգեհացը» ձեռագրի մի մասի հետ միասին[2][3]։ Պատմությունը վերահրատարակվել է Boni & Liveright-ի կողմից 1925 թվականի հոկտեմբերի 5-ին Նյու Յորքում՝ Հեմինգուեյի «Մեր ժամանակներում» (անգլ.՝ «In Our Time») պատմվածքների առաջին ամերիկյան ժողովածուի երկրորդ հատորի կազմում, որն իր մեջ ներառում էր 18 կարճ գլուխ՝ առանց վերնագրի[4][5] 1335 օրինակ տպաքանակով[6]։

«Հնդկական ճամբարը» հետագայում ներառվել է Հեմինգուեյի «Հինգերորդ շարասյունը և առաջին 49 պատմվածքները» ժողովածուում, որը հրապարակվել է 1938 թվականի հոկտեմբերին[7]։ «Հնդկացիական ճամբար» ստեղծագործությունը ներառվել է Հեմինգուեյի մահից հետո հրապարակված պատմվածքների երկու ժողովածուներում՝ «Պատմվածքներ Նիք Ադամսի մասին» (1972) և «Էռնեստ Հեմինգուեյի կարճ պատմվածքների ամբողջական ժողովածու» Ֆինկա Վիխիայի (1987) հրատարակությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Indian Camp - Ernest Hemingway
  2. Baker 1972, pp. 21-24
  3. Meyers 1985, p. 126
  4. Baker 1972, pp. 15-18
  5. Oliver 1999, pp. 168-169
  6. Baker 1972, p. 410; Oliver 1999, p. 169
  7. Baker 1972, p. 412

Գրականութըուն խմբագրել