Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (2019)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (այլ կիրառումներ)

Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն (2019), Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի միջև սահմանային բախումներ։ Համարվում է Պակիստանա-հնդկական հակամարտության և Քաշմիրի համակամարտության մաս։

Պակիստանա-հնդկական սահմանային հակամարտություն
Թվական2019, փետրվարի 14-ից սկսած
Մասն էՀնդկաստանի և Պակիստանի սահմանային հակամարտություն (2019)
ՎայրՔաշմիր
Հակառակորդներ
Հնդկաստան ՀնդկաստանՊակիստան Պակիստան
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Նախորդող իրադարձություններ խմբագրել

հակամարտությունը սկսել է 2019 թվականի փետրվարի 14-ին, երբ Ջամմու-Սրինագար միջպետական խճուղով անվտանգության ծառայության անձնակազմին տեղափոխվող շարասյան վրա ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ ականապատված մեքենայի կողմից։ Հարձակման արդյունքում զոհվեցին Հնդկաստանի ոստիկանության պահեստազորային ուժերի 45 աշխատակիցներ[1]։

Իրադարձությունների ընթացք խմբագրել

2019 թվականի փետրվարի 26-ին Հնդկաստանի զինված ուժերի 12 Միրաժ 2000 ինքնաթիռ 4 Սու-30 ինքնաթիռի ուղեցկությամբ անցել են Քաշմիրի սահմանային գիծը և բարձր ճշգրտության AGM-142 Have Nap և Spice[2] հրթիռներով ավիահարվածներ են հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներին։ Գործողություններին մասնակցել են նաև երկու լիցքավորող Իլ-78 ինքնաթիռներ, ռադիոտեղորոշման և ղեկավարման А-50 ավիացիոն համալիրը[3] և հետախուզության IAI Heron ԱԹՍ[2][4]։ Հնդկաստանը հայտարարել է, որ Բալակոտի ավիացիոն հարվածը պատասխան էր Պուլվամայի ահաբեկչական հարձակմանը։ Հնդկաստանի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է մոտ 350 զինյալ[1][5]։ Ավիահարվածներից հետո ինքնաթիռներն առանց կորստի վերադարձել են Հնդկաստանի օդային տարածք[6]։ Պակիստանի զինված ուժերն օդ են բարձրացրել չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ F-16 կործանիչ, սակայն այդ պահին Հնդկաստանի ԶՈՒ ինքնաթիռները լքել էին հարձակման վայրը[6]։

Ավիահարվածը 1971 թվականին պակիստանա-հնդկական երրորդ պատերազից հետո առաջինն էր, երբ Հնդկաստանի ԶՈՒ ինքնաթիռները հատում են շփման գիծը և առաջինը, երբ երկրները դարձել են միջուկային տերություններ[7]։

Ճեպազրույցի ժամանակ Պակիստանի զինված ուժերի գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը հայտնել է Պակիստանի տարածքում զոհերի և ենթակառուցվածքներին հասցված վնասների բացակայության մասին։ Նա նաև ավելացրել է, որ Հնդկաստանի ԶՈՒ ինքնաթիռների երկու խումբ չեն հատել սահմանը, իսկ երրորդ խումբը ներխուժումից 3 րոպե հետո հետ է դարձվել Պակիստանի ԶՈՒ միջամտության հետևանքով[8][9]։ Ավիահարվածներից հետո Հնդկաստանը սահմանի ողջ երկայնքով իր հակաօդային պաշտպանությունը բերել է լիարժեք մարտական վիճակի՝ զգուշանալով պատասխան գործողությունից[10]։

2019 թվականի փետրվարի 27-ին ողջ օրվա ընթացքում փոքր տրամաչափի զենքերից կրակոցներ են եղել Պակիստանի և Հնդկաստանի շփման գծի երկայնքով[11]։ Պակիստանը պաշտոնապես հայտնել է, որ զոհվել է չորս խաղաղ բնակիչ, և 11-ը վիրավորվել են։ Հնդկաստանը հայտնել է 10 զինվորների վիրավորման և երկու բնակելի տների վնասման մասին[1][12]։

Պակիստանի ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Հնդկաստանի Ռաջուրի շրջանի Նադիանի, Լաամ Ջանգարի և Կերի բնակավայրերին և Համիրպուր Բհիմբեր Գալլի շրջանի Պունչե բնակավայրին[13]։ Պակիստանի տվյալներով՝ խոցվել է 6 ոչ ռազմական թիրախ՝ Հնդկաստանի կողմից մարդկային կորուստներից և նյութական վնասներից խուսափելու նպատակով[14]։ Հնդկաստանի զինվորականների տվյալներով՝ Պակիստանի ԶՈՒ երեք ինքնաթիռ Նովշերի Քաշմիրի հատվածում հատել է շփման գիծը, սակայն նրանց հեռացրել են Հնդկաստանի ԶՈւ երեք ինքնաթիռներ[15]։

Հետևանքներ խմբագրել

2019 թվականի փետրվարի 27-ին Պակիստանի օդային տարածքը փակվել է թռիչքների համար մինչև փետրվարի 28-ի կեսգիշերը[16]։ Ավիաընկերությունները ստիպված են եղել վերաուղղել կամ չեղարկել չվերթները և երթուղիները դեպի Պակիստան։

Փետրվարի 28-ին Պակիստանը դադարեցրել է «Samjhauta Express» գնացքի աշխատանքները, որը շաբաթվա ընթացքում երկու անգամ հատել է Հնդկաստանի և Պակիստանի սահմանները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «На грани войны? Что происходит на границе Индии и Пакистана». 2019 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  2. 2,0 2,1 «Mirage, Awacs, Sukhoi, Popeye: How IAF took down Jaish training camp» (Indian English). The Indian Express. 2019 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  3. «WorldAirForces2019.pdf» (բրիտանական անգլերեն). Flightglobal.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  4. Лавров, Антон (2019 թ․ փետրվարի 28). «Русское качество: как Индия и Пакистан воюют нашим оружием». Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  5. «India Hits Main Jaish Camp In Balakot, "Non-Military" Strike: Government». NDTV.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  6. 6,0 6,1 «Jaish Camp Hit In 90-Second Op, Jets Returned Without A Scratch: Sources». NDTV.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  7. «India airstrike in Pakistan: IAF crosses LoC first time since 1971 war». India Today. 2019 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  8. Dawn.com (2019 թ․ փետրվարի 26). «'Time for India to wait for our response': ISPR DG debunks New Delhi's claims on LoC violation» (անգլերեն). DAWN.COM. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Pakistan vows response over India 'strikes'» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  10. ANI (2019T20:22). «Indian Air Force has put on high alert all air defence systems along the international border and LoC to respond to any possible action by Pakistan Air Force.pic.twitter.com/9GER7eqGPf» (անգլերեն). @ANI. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  11. «Heavy firing by Pakistan along LoC, Army strongly retaliates» (անգլերեն). www.hindustantimes.com. 2019 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  12. India Today Web Desk New DelhiFebruary 27, 2019UPDATED: February 27, 2019 06:20 Ist. «J&K: Pakistan army uses tanks on LoC in Sialkot sector, situation tense, say sources» (անգլերեն). India Today. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. «Pakistan jets violate Indian airspace in Kashmir's Nowshera, drop bombs» (անգլերեն). The Week. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  14. «Pakistan had no choice but to respond, says DG ISPR» (անգլերեն). The Nation. 2019 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  15. «Pakistani jets violate Indian air space, enter border areas of Nowshera sector in J-K's Rajouri district - Hwnews.in» (անգլերեն). Dailyhunt. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  16. «"Аэрофлот" меняет время вылета 5 рейсов из-за закрытия воздушного пространства Пакистана». 2019 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.