Հնդկական գեղագրություն, վայելչագրության արվեստ Հնդկաստանում։

Պատմություն խմբագրել

Վաղ գեղագրություն (մ․թ․ա 3-րդ դարից մ․թ․ 5-րդ դար) խմբագրել

Հնդկական գեղագրության առավել վաղ պահպանված հուշարձաններից են հին հնդկական թագավոր Աշոկայի գրությունները՝ արված քարե սյուներին։ Գրերի կարևոր տարատեսակներն են դառնում խարոշթխին և բրահմին։ Սկսած մ․թ․ 2-րդ դարից՝ որպես գրի նյութ կիրառվել է կեչու կեղևը։ Կեչու կեղևը Հնդկաստանում կոչվում էր Bhojpatra, որտեղ սանսկրիտերենով patra նշանակում էր տերև կամ արմատ։ Արմավենու տերևը գործածվում էր թղթի փոխարեն անգամ այն ժամանակ, երբ թուղթը հասանելի էր Հնդկաստանում։ Տերևները օգտագործվում էր համատարած, քանի որ դրանք լավ մակերես էին գրի համար։ Դա նպաստում էր նրբագեղ և ձևավոր ձեռագրին, այլ կերպ ասած՝ գեղագրությանը։ Օգտագործվում էր տերևի երկու կողմն էլ, իսկ տերևները դրվում էին միմյանց վրա։ Ապա դրանց վրա բացվում էին անցքեր և միացնում պարանով։ Այսպես են ստեղծվել վաղ հնդկական ձեռագրերը, որոնք այդ ժամանակ տարածված էին Հարավարևմտյան Ասիայում[1]։

 
Աշոկայի գրությունից մի հատված Աշոկայի վեցեորորդ սյան վրա

Միջնադար (6-16-րդ դարեր) խմբագրել

Հնդկական գեղագրությունը սկսել է աշխարհով տարածվել մոտ մ․թ 500 թվականին, երբ հնդիկ առևտրականները, գաղութատերերը, ռազմական արկածախնդիրները, բուդդայական վանականները և միսիոներները հնդկական գիրը տարածել են Հարավարևելյան Ասիայից Կենտրոնական Ասիա։ Հասկացությունների և գաղափարների մեծ մասը ստեղծվել է 400 թվականերից մինչև 1400-ական թվականների վերջը՝ 1000 տարվա ժամանակահատվածում։ Գիլգիտական գիրը գեղագրության ամենավաղ նշանակալի ձևն է Հնդկաստանում, որը թվագրվում է 5-6-րդ դարերով։ Հին ձեռագրերի ամենավաղ նկարված շապիկները ստեղծվել են 7-րդ և 9-րդ դարերի միջև, իսկ Հարավային Ասիայում ամենավաղ պատկերազարդ ձեռագիրը հայտնվել է միայն 10-րդ դարում[2]։

 
Կուֆիկ ոճով գեղագրության արձանագրությունները կանոնավոր շերտեր են ստեղծում Դելիի Քութբ Մինար մինարեթով (կառուցվել է մոտ 1193 թվականին

Պարսկական ազդեցությունը նմանակել է հնդկական գեղագրության առանձնահատուկ և կարևոր առանձնահատկությունը, չնայած Հնդկաստանում կար բազմաթիվ գեղագրական ավանդույթներ, իսկ հնդկական գիրը հիմնովին տարբերվում է արաբական և պարսկական ավանդույթներում կիրառվող գրից։ Մողոլների նշանակալի ձեռքբերումներից էին նուրբ ձեռագրերը, որոնք սովորաբար եղել են ինքնակենսագրությունները և ազնվականության քրոնիկները։

 
Մողոլների դարաշրջանի գեղագրություն (Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք)

Ժամանակակից շրջան (16-րդ դարից մինչ օրս) խմբագրել

16-րդ դարից սիկհականությունը կենտրոնական դեր է խաղացել հնդկական գեղագրության վրա։ Սիկհիները ավանդաբար ձեռագիր արտագրում էին իրենց սուրբ գիրքը՝ «Գուրու Գրանտ Սահիբը»՝ ապահովելով այն նկարազարդումներով։

Հնդկական գեղագրության նպատակն ավելին էր, քան պարզապես հաղորդակցումը։ Գեղագրությունն օգնում էր միության անդամներին միավորվել ոչ միայն լեզվում, այլև կյանքի այլ ոլորտներում։ Գեղագրության հարուստ ժառանգությունը շատ կարևոր էր, քանի որ գրատպությունը հնդկական երկրներում դեռևս հասանելի չէր։ Գեղագրությունը մտերմացնում էր մարդկանց՝ միասնականացնելով հաղորդակցման եղանակը։ Չնայած մեր օրերում այն գործածվում է որպես արվեստի ձև․ մինչև 16-րդ դարը այն անհրաժեշտ էր հաղորդակցման համար[3]։

 
Գեղագրական գրություն Օրիա գրով

Հնդկական գեղարության առանձնահատկությունները խմբագրել

Հնդկաստանում վայելչագրությունը ավելի հաճախ գործածվել է սուրբ տեքստերի համար։ Բուդդայական վանական միությունների որոշ անդամներ տիրապետում էին գեղագրությանը և պատասխանատու էին կրոնական տեքստերի արտագրության համար[4]։ Ջայնիստները նկարազարդում էին ջայնիզմի սրբերին նվիրված ձեռագրերը։ Այդ ձեռագրերը պատրաստված էին ոչ թանկ նյութերից, օրինակ, արմավենու և կեչու տերևներից և ներառում էին նուրբ վայելչագրական ձեռագրեր[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anderson, D.M. Indic Calligraphy. — Британская энциклопедия, 2008.
  2. Stevens, John Sacred Calligraphy of the East. — Boston, Massachusetts, 1995. — ISBN 0877734585
  3. «Calligraphy». New World Encyclopedia (անգլերեն). 2017 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  4. Salomon, Richard Indian Epigraphy: A Guide to the Study of Inscriptions in Sanskrit, Prakrit, and the Other Indo-Aryan Languages. — Oxford, New York: Oxford University Press, 1998. — ISBN 978-0195099843
  5. Mitter, Partha Indian Art. — Oxford, New York: Oxford University Press, 2001. — С. 100.

Արտաքին հղումներ խմբագրել