Հնդկական անթառամ գնդաձև

բույսերի տեսակ
Հնդկական անթառամ գնդաձև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Հավակատարազգիներ
Ցեղ Հնդկական անթառամ
Տեսակ Հնդկական անթառամ գնդաձև
Լատիներեն անվանում
Gomphrena globosa


Հնդկական անթառամ գնդաձև, հավակատարազգիների ընտանիքին պատկանող միամյա անթառամ բույս, որի հայրենիքը Հնդկաստանն է։

Նկարագրություն խմբագրել

Բույսի բարձրությունը չի անցնում 30 սմ-ից։ Տերևները մոխրագույն են, փայլուն, մանր։ Ծաղիկները նույնպես մանր են, հավաքված գնդաձև ծաղկաբույլերում և ունեն սպիտակ, դեղին, մանուշակագույն, կարմիր գունավորում։ Լուսասեր է և ջերմասեր։ Բազմանում է սերմերով։ Ցանքը կատարում են մարտին ջերմոցներում։ Սերմերը ծլում են 15 օր հետո։ Գերադասում է թեթև կավավազային, լավ ջրաթափանց, ստրուկտուրային հողերը։ Առաջին տերևները կազմավորվելու փուլում վերատնկում են արկղերի մեջ։ Սածիլները դաշտ են տեղափոխում ուշ գարնանային ցրտահարություններից հետո՝ տնկելով մեկը մյուսից 15-20 սմ հեռավորության վրա։

Օգտագործվում է գորգային ձևավորումներում, ծաղկաթմբերում և ծաղկային այլ ձևավորումներում։ Ճապոնացիները հիմնականում կիրառում են իկեբանայի, մորիբանայի, իկենոբոյի, նագեիերի և այլ ձևավորումներում[1]։

Հնդկական անթառամ գնդաձևի հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է՝ ներառյալ Բրազիլիայի շրջանները, Պանաման և Գվատեմալան, բայց ներկայումս աճում է ողջ աշխարհում[2]։ Որպես արևադարձային միամյա բույս այն ծաղկում է ողջ ամառվա ընթացքում մինչև վաղ աշուն (հուլիսից մինչև սեպտեմբեր)։ Շատ երաշտադիմացկուն է, սակայն լավ է աճում արևոտ եղանակներին և կանոնավոր խոնավության պայմաններում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, «Արևիկ», 1987
  2. Roriz, Custódio Lobo; Barros, Lillian; Carvalho, Ana Maria; Santos-Buelga, Celestino; Ferreira, Isabel C.F.R. (2014). «Pterospartum tridentatum, Gomphrena globosa and Cymbopogon citratus: A phytochemical study focused on antioxidant compounds». Food Research International (անգլերեն). 62: 684–693. doi:10.1016/j.foodres.2014.04.036. hdl:10198/10145.
  3. Silva, Luís R.; Valentão, Patrícia; Faria, Joana; Ferreres, Federico; Sousa, Carla; Gil-Izquierdo, Angel; Pinho, Brígida R.; Andrade, Paula B. (2012). «Phytochemical investigations and biological potential screening with cellular and non-cellular models of globe amaranth (Gomphrena globosaL.) inflorescences». Food Chemistry (անգլերեն). 135 (2): 756–763. doi:10.1016/j.foodchem.2012.05.015. PMID 22868155.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական անթառամ գնդաձև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական անթառամ գնդաձև» հոդվածին։