Հնդկական ամառ (հնացած անվանումը Մարֆինյան ամառ, Հյուսիսային Ամերիկայում ընդունված է անվանել հնդկական ամառ (անգլ.՝ Indian summer)[1], Ռուսաստանում ստացել է ռուս.՝ Ба́бье ле́то անվանումը[2]), Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում սեպտեմբերի վեջին և հոկտեմբերի առաջին կեսին տևական տաք և չոր եղանակ։ Պայմանավորված է հաստատուն անտիցիկլոնով[1]։ Հնդկական ամառը գալիս է բավականին ցուրտ եղանակից հետո, որի ընթացքում կարող են ծաղկել որոշ բույսեր, որոնք ծաղկում են տարին մեկ անգամ[1]։

Մոնրեալում հնդկական ամառ՝ հոկտեմբեր ամսին

Ըստ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի՝ հնդկական ամառը աշնան սկիզբն է (սովորաբար սեպտեմբերի 1-ից 10-ը, նոր տոմարով՝ սեպտեմբերի 13-ից 23-ը), երբ օդում տարածվում են սպիտակ ամպի թելիկներ։

Ըստ Վլադիմիր Դալի «Ռուս մեծ բացատրական բառարանի»՝ հնդկական ամառան սկիզբը կապված է եղել ժողովրդական միջոցառումների հետ և սկսվել է Սիմոն Լետոպրովոդնիկի օրվանից՝ սեպտեմբերի 14-ից 21-ը կամ Խաչվերաց տոնից՝ սեպտեմբերի 14-ից։

Վարկածներից մեկի համաձայն՝ այդ ժամանակահատվածի անվանումը պայմանավորված է նրանով, որ Արեգակն այդ ընթացքում գտնվում է կույս համաստեղությունում և ավարտվում է աստղաբանական ամառը[3]

Ժամկետներ և տևողություն խմբագրել

Հնդկական ամռան տևողությունը, ինչպես նաև նրա սկսելու սկիզբը տարբեր է լինում։ Սովորաբար այն տևում է մեկ-երկու շաբաթ՝ սեպտեմբեր ամսվա մեջ, երբեմն կարող է տևել մինչև հոկտեմբերի սկիզբ։ Ռուսաստանի եվրոպական հատվածում հնդկական ամառը սկսվում է սեպտեմբերի 14-ին։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, այդ թվում՝ Հայաստանում ավելի ուշ է սկսվում՝ սեպտեմբերի վերջին, կամ հոկտեմբերի առաջին կեսին։ Հեռավոր Արևելքի հարավային մասում հնդկական ամառը սկսվում է հոկտեմբերի սկզբին։ Սիբիրի հարավում եղանակը կտրուկ տաքանում է սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին։

Հնդկական ամառը մշակույթում խմբագրել

 
Յոժա Ուպրկա «Հնդկական ամառ»

Աշնան այդ հատված արևելքի և արևմուտքի սլավոններն անվանում են «գնչուական ամառ», Սերբիայում՝ «Միխայելովյան ամառ»։

Գերմանալեզու երկրներում՝ «ծեր կանանց ամառ», Հոլանդիայում՝ «հետամառ», Հյուսիսային Ամերիկայում՝ «հնդկական ամառ», Իտալիայում՝ «Սուրբ Մարտինի ամառ»։ Ֆրանսիայում տարվա այս եղանակն ավանդաբար անվանվում է Սուրբ Դենիի ամառ, բայց վերջին տասնամյակում Ջո Դասենի հայտնի երգի անունով այն կոչում են «հնդկական ամառ» (ֆր.՝ Été indien):

Պորտուգալախոս երկրներում օգտագտործվում է «Սուրբ Մարտինյուի ամառ» կամ «Վերանիկու» (ամառիկ)։ Իսպանալեզու երկրներում օգոստոս-սեպտեմբեր ամիսներն անվանում են «Սուրբ Միգելիայի ամառ», հոկտեմբեր - նոյեմբերը՝ «Սուրբ Մարտինի ամառ», կամ «Սուրբ Խուան Բատիստայի ամառ»։

Ժողովրդական ասացվածքներ խմբագրել

  • Սեմյոնի օրը ձիերը խիզախում են, շները՝ բարիանում և չեն հիվանդանում։
  • Աշնանամուտ՝ երկրորդ հանդիպումն աշնան հետ։
  • Անձրևային տաք աշնանամուտ՝ չոր աշուն, թաց աշուն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Бабье лето» // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 625—626. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
  2. ПОЧЕМУ БАБЬЕ ЛЕТО ТАК НАЗЫВАЕТСЯ?
  3. ЧТО ТАКОЕ БАБЬЕ ЛЕТО

Գրականություն խմբագրել

  • Бабье лето // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Лето // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882. — Т. 1.
  • Марфино лето // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882. — Т. 2.
  • Осень // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882. — Т. 2.
  • Спасать // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882. — Т. 4.
  • Коринфский А. А. Новолетие // Народная Русь : Круглый год сказаний, поверий, обычаев и пословиц русского народа. — М.: Издание книгопродавца М. В. Клюкина, 1901. — С. 392—398.
  • Некрылова А. Ф. Круглый год. — М.: Правда, 1991. — 496 с. — ISBN 5-253-00598-6.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական ամառ» հոդվածին։