Հնակենսաբանությունը (անգլ. archaeobiology կամ palaeoethnobiology) գիտություն է անցյալ դարաշրջանների մարդու և նրա գործունեության հետ առնչված կենդանի օրգանիզմների մասին։ Ի տարբերություն հնէակենսաբանության [1] (անգլ. palaeontology), որի ուսումնասիրության առարկա են հանդիսանում բոլոր անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների կենդանի օրգանիզմները և որի մի ճյուղն է հանդիսանում նաև հնակենսաբանությունը, ժամանակագրորեն վերջինիս հետազոտության ոլորտն ընդգրկում է միայն չորրորդական ժամանակաշրջանը [2] (այսինքն, երբ մարդն արդեն գոյություն է ունեցել)։ Հնակենսաբանության հիմնական ճյուղերն են հնաբուսաբանությունը [3] և հնակենդանաբանությունը։ Ֆիզիկական մարդաբանությունը [4] ևս հնակենսաբանության ճյուղերից է։