Հնագիտության և արվեստագիտության ինստիտուտ
Հնագիտության և արվեստագիտության ինստիտուտ, խորհրդային գիտահետազոտական հաստատություն, որը նախ գտնվել է Մոսկվայի պետական համալսարանի հասարակագիտության ֆակուլտետի ենթակայության տակ, ապա՝ Ռուսաստանի հասարակական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտների ասոցիացիայի[1]։
Հնագիտության և արվեստագիտության ինստիտուտ | |
---|---|
Երկիր | ![]() |
1921 թվականի օգոստոսի 5-ին Պետական գիտական խորհրդի գիտա-քաղաքական բաժանմունքի նիստում, ի թիվս այլ գիտահետազոտական ինստիտուտների, Մոսկվայի պետական համալսարանին առընթեր հիմնադրվել է Արվեստագիտության ինստիտուտը, և մինույն ժամանակ հաստատվել են նրա կառուցվածքն ու հաստիքացուցակը։ Հոկտեմբերի 18-ին ինստիտուտի կազմում ներառվել է հնագիտության բաժինը, և այն վերանվանվել է Հնագիտության և արվեստագիտության ինստիտուտ։
Կառուցվածք
խմբագրել1921-1924 թվականներին ինստիտուտը բաժանվել է յոթ բաժինների․
- Հնագիտության
- Անտիկ արվեստի (Վլադիմիր Մալմբերգ, Ն. Շչերբակով, Դմիտրի Նեդովիչ, 1922 թվականից՝ Ալեքսանդր Անիսիմով)
- Ռուսական արվեստի ( Ալեքսեյ Սիդորով)
- Արևմտյան արվեստի (Վ. Գիացինտով)
- Արևելյան արվեստի (Բորիս Դենիկե)
- Արվեստի տեսության (Բորիս Վիպեր, Ալեքսանդր Գաբրիչևսկի)
- Կիրառական արվեստի (փաստացի չի գործել)
Սկզբում տնօրենն նշանակվել է Իգոր Գրաբարը, սակայն արդեն 1921 թվականի նոյեմբերին նրան փոխարինել է Բորիս Վիպերը։
1924 թվականին Ռուսաստանի հասարակական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտների ասոցիացիայի հիմնադրումից հետո ինստիտուտը վերակազմավորվել է, և այն սկսել է գլխավորել կոլեգիան․
- Տնօրեն (լուսավորության ժողկոմ Անատոլի Լունաչարսկի, ապա Վլադիմիր Ֆրիչե)
- Տնօրենի տեղակալ (Պյոտր Կոգան)
- Արվեստագիտության բաժանմունքի նախագահ (1927 թվականից՝ սեկցիայի) (Ա. Սիդորով, եղել է տնօրենի պաշտոնակատար)
- Աոցիոլոգիական բաժնի նախագահ (1928 թվականից՝ տեսության և մեթոդաբանության բաժին) (Վլադիմիր Ֆրիչե, 1928 թվականից՝ Ի. Մացա)
- Հնագիտության բաժնիի նախագահ (Վ. Գորոդցով)
- քարտուղար (Գ. Ժիդկով)
1931 թվականի ապրիլի 10-ին ինստիտուտը լուծարվել է Ռուսաստանի հասարակական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտների ասոցիացիայի հետ միասին։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Яворская Н. В. Отделение искусствознания и социологическая секция Института археологии и искусствознания РАНИОН // Яворская Н. В. Из истории советского искусствознания. — М.: Советский художник, 1987. — С. 13—33.