Հյուսիս-կովկասյան մսա-բրդատու ոչխար

Հյուսիս-կովկասյան մսա-բրդատու ոչխար (ռուս.՝ северокавказская мясо-шерстная овца), ոչխարների կիսանրբագեղմ ցեղ։ Ստացվել է 1943-1960 թվականներին, Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի «Վոստոկ» սովտնտեսությունում (սովխոզ)՝ ստավրոպոլյան նրբագեղմ ցեղի մաքիների, լինկոլն ու ռոմնի-մարշ ցեղերի խոյերի տրամախաչումից և ստացված խառնացեղերի առաջին սերունդը «ինքն իր մեջ» բուծելու եղանակով։ Մարմնակազմվածքը ամուր է, գլուխը և պարանոցը՝ համեմատաբար կարճ և լայն, իրանը՝ երկար, լայն և խոր, ոտքերը՝ միջին երկարության, ամուր, ուղիղ դրված։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 90-100, մաքիներինը 55-60 կգ է։ Բրդատվությունը, համապատասխանաբար, 9-13 և 5,5-6,5 կգ։ Բուրդը միատարր և միահավասար է, երկարությունը՝ 12-13։ Վաղահաս է։ Սպանդային ելքը՝ 52-55%։ Պտղատվությունը՝ 130-150%։ Տարածված է Հյուսիսային Կովկասում, Հարավային Կովկասում, Ռուսաստանի Դաշնության կենտրոնական մարզերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 450