Հյուսիս-կովկասյան խոզ (ռուս.՝ северокавказская свинья), խոզի մսաճարպատու ցեղ։ Բուծվել է Հյուսիսային Կովկասի շրջաններում բարդ վերարտադրական տրամախաչման մեթոդով՝ Կուբանի տեղական խոզերը բարելավելով խոշոր սպիտակ, բերկշիր և կարճականջ սպիտակ ցեղերով։ Հաստատվել է 1955-ին։ Մարմնակազմվածքն ամուր է։ Երանգը՝ սև խայտաբղետ։ Վարազների կենդանի զանգվածը՝ 300-350, իսկ մերուներինը 220-240 կգ է։ Պտղատվությունը՝ 10-11 խոճկոր մեկ ծնում։ Վաղահաս է։ 1 կգ քաշաճի համար ծախսվում է 4-4, 2 կերային միավոր։ Սպանդային ելքը՝ 70-75%։

Տոհմային խոզերը բուծվում են Ռուսաստանի Դաշնության Ռոստովի, Վոլգոգրադի մարզերում, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, ինչպես նաև Միջին Ասիայում և Անդրկովկասում։

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 450