Հյուսիսային թագ (լատ.՝ Corona Borealis), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում՝ Օձ, Եզնարած, Հերկուլես համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը՝ Դեմման (Հյուսիսային թագի), երկրորդ աստղային մեծության է։ Այն հյուսիսային միջին լայնություններից երևում է ամբողջ տարին։ Հյուսիսային թագը 2-րդ դարի աստղագետ՝ Պտղոմեոս նկարագրած 48 համաստեղություններից մեկն է և ժամանակակից 88 համաստեղությունների շարքին է պատկանում։ Հյուսիսային թագի ամենապայծառ աստղերը հյուսիսում ստեղծում են կիսաշրջանաձև աղեղ։ Անվանումն էլ հենց արտացոլում է այս ձևը, քանի որ այն նման է թագի։ Դիցաբանության մեջ այն խորհրդանշում է Դիոնիսոսի կողմից Կրետեի արքայադուստր Արիադնեին տրված թագը։ Այլ մշակույթներում համաստեղության ձևը կապվել է նախնիների, արծվի բույնի, արջի որջի և նույնիսկ ծխնելույզի հետ։ Պտղոմեոսը նաև առանձնացրել է Հարավային թագը, նորից նույն տեսքով, սակայն՝ հարավում։

Հյուսիսային թագ
Համաստեղություն
CoronaBorealisCC.jpg
Լատիներեն անվանումCoronae Borealis
ՀապավումCrB
ԽորհրդանիշՀյուսիսային թագը
Մասն էՀյուսիսային երկնային կիսագունդ
Կազմված էGamma Coronae Borealis?
Մակերես179 քառակուսի աստիճան
Corona Borealis constellation map.svg
Corona Borealis symbol (Moskowitz, variable width).svg
լայնությունների միջև:

Ամենապայծառ աստղն ունի 2,2 մագնիտուդ, այն Հյուսիսային թագի ալֆան է։ R Հյուսային թագը դեղին գերհսկա աստղ է, որը պատկանում է հսկա աստղերի հազվադեպ հանդիպող տեսակին, որոնցում ջրածնի պարունակությունը շատ քիչ է։ Т Հյուսիսային թագը, հայտնի է նաև Բռնկվող աստղ (Blaze star) անվամբ, գերնոր աստղերի արտասովոր տեսակ է։ Այն սովորաբար ունի 10 մագնիտուդ, բայց 1946 թվականին այն ունեցել է 2 մագնիտուդ։ ADS 9731-ն և Հյուսիսային թագի սիգմա աստղը, բազմակի աստղային համակարգեր են՝ համապատասխանաբար վեց և հինգ բաղադրիչներից կազմված։ Աստղերից հինգը ունեն Յուպիտերի չափսեր ունեցող էկզոմոլորակներ։ Աբել 2065-ը Արեգակնային համակարգից 1 միլիարդ լուսատարի հեռավորության վրա գտնվող մեծ խտություն ունեցող գալակտիկաների կուտակում է, որը կազմված է ավելի քան 400 անդնամներից և որն իր հերթին ավելի մեծ Հյուսիսային թագի գերկուտակման մի մասն է կազմում։

ԱռանձնահատկություններԽմբագրել

Հյուսիսային թագը ծածկում է երկնքի 179 քառակուսի աստիճանը՝ 0,433%-ը։ Այն իր մակերեսով 73-ն է՝ ժամանակակից 88 համաստեղությունների մեջ[1]։ Երկնքի հյուսիսային կիսագնդում գրաված դիրքը հուշում է, որ այն տեսանելի է հարավային 50-րդ զուգահեռականից հարավ գտնվող դիտորդների համար[1]։

Հարավում և արևմուտքում սահմանակցում է Եզնարածին, հարավում՝ Օձին, արևելքում՝ Հերկուլեսին։ Աստղագետների միջազգային միության կողմից 1922 թվականին ընդունված համառոտագրությունը Հյուսիսային թագի համար «CrB»-ն է[2]։ Հասարակածային կոորդինատային համակարգում, Հյուսիսային թագի ուղիղ ծագման սահմանը ընկնում է 15ժ 16,0ր և 16ժ 25,1ր միջակայքում, թեքման կոորդինատային միջակայքն է 39.71° - 25.54°[3]։ Հյուսիսային թագի հակառակը Հարավային երկնքում՝ Հարավային թագն է[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Ridpath, Ian։ «Constellations: Andromeda–Indus»։ Star Tales։ self-published։ Վերցված է սեպտեմբերի 9, 2014 
  2. Russell Henry Norris (1922)։ «The New International Symbols for the Constellations»։ Popular Astronomy 30: 469։ Bibcode:1922PA.....30..469R 
  3. «Corona Borealis, Constellation Boundary»։ The Constellations (International Astronomical Union)։ Վերցված է հոկտեմբերի 12, 2013. 
  4. Cornelius Geoffrey (2005)։ Complete Guide to the Constellations: The Starwatcher's Essential Guide to the 88 Constellations, Their Myths and Symbols։ London, United Kingdom: Duncan Baird Publishers։ էջեր 70–71։ ISBN 978-1-84483-103-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 446