Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ

«Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ» (ռուս.՝ Северный край. Сибирская река), ռուս նկարիչ, պատմական գեղանկարչության վարպետ, արվեստագետ Ապոլինարի Վասնեցովի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1899 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 179 х 250 սմ[1]։

Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ
տեսակգեղանկար
նկարիչԱպոլինարի Վասնեցով
տարի1899
բարձրություն178 սանտիմետր
լայնություն250 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

Այսօր «Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ» ստեղծագործությունը ցուցադրվում է Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Պատմություն խմբագրել

«Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ» ստեղծագործությունը Ապոլինարի Վասնեցովը վրձնել է 1899 թվականին Ուրալում[2]։ Այն համարվում է Ուրալի և Սիբիրի թեմաներով նկարչի մոնումենտալ-էպիկական շարքի վերջին կտավը։

Նկարագիր խմբագրել

Կտավում հեղինակը պատկերել է սիբիրական բնապատկեր, որի կենտրոնով հոսում է ջրառատ գետն ու անհետանում հորիզոնում[3]։ Գետի խաղաղ ջրերում արտացոլվում են բաց կապույտ երկինքն ու բոսորագույն-վարդագույն մայրամուտի ամպերը։ Անծայրածիր անտառային բնատեսարանը ներկայացված է հանելուկային ու խորհրդավոր։ Նկարիչը օգտագործել է լարված գուներանգ, որով հաղորդել է այն պահը, երբ բնությունը պատրաստվում է գիշերին։ Մուգ կանաչ, մոխրագույն, կապույտ և վառ վարդագույն երանգները ներդաշնակություն են ստեղծում։ «Հյուսիսային երկրամաս։ Սիբիրյան գետ» ստեղծագործությունում Վասնեցովը հանդես է գալիս որպես հասուն նկարիչ և աչքի է ընկնում նկարչի՝ իր յուրահատկությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Северный край. Сибирская река « Васнецов Аполлинарий Михайлович « Русская живопись « Музей « Воскресный день». vsdn.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  2. «Северный край. Сибирская река - это... Что такое Северный край. Сибирская река?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  3. «Северный край. Сибирская река - Васнецов, Аполлинарий Михайлович, картина в высоком разрешении». art.biblioclub.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել