Հյուսիսային բնակելի զանգված (Դոնի Ռոստով)

Հյուսիսային բնակելի զանգված (ՀԲԶ, ռուս.՝ Северный жилой массив, СЖМ), Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի հյուսիսային մասում տեղակայված երկու բնակելի զանգվածներից մեկը։ Անվանումը ստացել է աշխարհագրական դիրքի շնորհիվ։ Հյուսիսային բնակելի զանգվածը ներառում է որոշ շրջանների 3 հյուսիսային մասեր։

Picto infobox map.png
Հյուսիսային բնակելի զանգված
Northarearostov.JPG
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԿարգավիճակՌուսաստանի քաղաքի շրջան
Մտնում էԴոնի Ռոստով
Տարածքմոտ 35 կմ²
Հիմնադրված է1971 թ.
Հեռախոսային կոդ863

ՊատմությունԽմբագրել

Դոնի Ռոստով քաղաքում բոլշևիկների իշխանության գալուց հետո արդյունաբերականացման շրջանում կառուցվել են բազմաթիվ խոշոր արդյունաբերական հսկաներ. 1926 թվականին սկսվել է «Ռոստսելմաշ» գործարանի շինարարությունը, 1932 թվականին կառուցվել է «Տրուբոլիտ» գործարանը, ստեղծվել են վերամշակող արդյունաբերության նոր գործարաններ, շամպայն գինիների գործարանը, մսի գործարանը, հացաբուլկեղենի գործարանը։ Սա պահանջում էր նոր աշխատուժ, և այդ պատճառով քաղաքում գոյացան նոր բնակավայրեր՝ Սևեռնի, Սելմաշ, Օրջոնիկիձեի անվան, Ֆրունզեի անվան, Կրասնի պարտեզ-քաղաք[1]։

 
Հյուսիսային բնակելի զանգվածի տեսքը Նեկլինովսկայա փողոցի կողմից

1971 թվականին ստեղծվել է Դոնի Ռոստով քաղաքի կառուցապատման նոր ծրագիր։ Քաղաքի սահմաններն ընդլայնվում էին. հյուսիսում և հյուսիս-արևելքում քաղաքի կազմում ներառվեցին Սևեռնի, Օրջոնիկիձեի անվան, Սելմաշ ավանները։ Արևմուտքում քաղաքի կազմում ներառվեց Սովետսկ արդյունաբերական ավանը։

Բնակելի զանգվածի սահմաններԽմբագրել

Բնակելի զանգվածը հստակ սահմաններ չունի, սակայն պայմանականորեն այն կարելի է անցկացնել Տեմեռնիկ գետի հին և նոր հուներով և նրա վրա կառուցված ջրամբարով, որոնք սահմանափակում են բարձրահարկ կառուցապատման միկրոշրջանը հարավից։ Բազմաբնակարան շենքերի շնորհիվ զանգվածը Դոնի Ռոստով քաղաքի ամենաբնակեցված շրջաններից մեկն է[2]։

ԾանոթագրություններԽմբագրել