Հյուսիսային Մակեդոնիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված է 1 անուն (2017 թվականի տվյալներ) օբյեկտ, որը կազմում է համաշխարհային ընդհանուր ժառանգության ոչ ավելին, քան 0,1 %-ը (2015 թվականի տվյալներով՝ 1079 օբյեկտ)։ Միակ օբյեկտը ցանկի մեջ ներառված է մշակութային չափանիշներով, սակայն Հյուսիսային Մակեդոնիայի տարածքում գտնվող ոչ մի Համաշխարհային ժառանգության օբյեկտ չի ճանաչվել մարդկային հանճարի գլուխգործոց։ Բացի այդ, 2014 թվականի տվյալներով՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքում գտնվող 3 օբյեկտ գտնվում են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվող թեկնածուների ցանկում[1]։

Ինչպես նախկինում Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության մաս կազմող մյուս երկրները, այնպես էլ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, 1997 թվականի ապրիլի 30-ին վավերացրել է մշակութային և բնության համաշխարհային հուշարձանների պաշտպանության մասին հռչակագիրը[2]։
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տարածքում գտնվող առաջին, թերևմս միակ, օբյեկտը գրացվել է դեռևս 1979 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեսի 3-րդ նստաշրջանում։ Այդ ժամանակ Հյուսիսային Մակեդոնիան դեռևս գտնվում էր Հարավսլավիայի կազմում։
Ցանկ
խմբագրել# | Պատկեր | Անվանում | Տեղագրություն | Ստեղծման տարեթիվ | Ցանկում ընդգրկվելու տարի | № | Չափանիշ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Օխրիդ քաղաքը և համանուն լիճը՝ պատմամշակութային տեսարժանություն և բնության հուշարձան Մակեդոնիայի Հանրապետությունում (մակեդոներեն՝ Природно и културно богатство на Охридскиот регион) |
Հարավարևմտյան շրջան |
9-րդ դար | 1979, 1980 թվականներ | 99 | i, iii, iv, vii |
Թեկնածուներ
խմբագրել# | Պատկեր | Անվանում | Տեղագրություն | Ստեղծման տարեթիվ | Ցանկում ընդգրկվելու տարի | № | Չափանիշ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Սլատինսկի Իզվոր քարանձավ (մակեդոներեն՝ Пештера Слатински извор) |
Երկրամաս՝ Հարավարևմտյան շրջան | — | 2004 | 1917 | vii, viii, ix | |
2 | Մարկովի Կուլի ամրոց (մակեդոներեն՝ Маркови Кули) |
Երկրամաս՝ Պելագոնիական շրջան | 13-րդ դար-14-րդ դար | 2004 | 1918 | vii, viii, ix | |
3 | Կոկինո հնագիտական և աստղագիտական հուշարձան (մակեդոներեն՝ Мегалитската опсерваторија Кокино) |
Երկրամաս՝ Հյուսիսարևելյան շրջան | Մ․թ․ա․ 18-րդ դար | 2009 | 5413 | i, ii, iii |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բալկանյան թերակղզու երկրներ» (անգլերեն). ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոն — ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների թեկնածուները Մակեդոնիայի Հանրապետությունում. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Համաշխարհային ժառանգության հռչակագիրը վավերացրած պետությունները՝ Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն». unesco.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.