Հյում Քրոնին
Հյում Քրոնի կրտսեր կամ Հյում Բլեյկ Քրոնին կրտսեր OC (անգլ.՝ Hume Blake Cronyn Jr., հուլիսի 18, 1911[1][2][3][…], Լոնդոն, Middlesex County, Օնտարիո, Կանադա - հունիսի 15, 2003[1][2][3][…], Ֆերֆիլդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), կանադացի դերասան և սցենարիստ, դերասանուհի Ջեսիկա Թենդիի ամուսինը:
Հյում Քրոնին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Middlesex County, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | հունիսի 15, 2003[1][2][3][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Ֆերֆիլդ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Կրթություն | ՄաքԳիլի համալսարան և Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1934)[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Hume Cronyn? |
Ամուսին(ներ) | Ջեսիկա Տենդի և Susan Cooper? |
Երեխա(ներ) | Tandy Cronyn? |
Պարգևներ և մրցանակներ | Կանադայի միաբանության սպա, Մշակույթի ազգային շքանշան, «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր և Կանադայի Փառքի ծառուղի |
ԿենսագրությունԽմբագրել
Հյում Քրոնինը եղել է գործարար և Կանադայի համայնքների պալատի անդամ Հյում Քրոնին ավագի և Ֆրենսիս Ամելիի (օրիորդական ազգանունը Լաբաթ)՝ համանուն գարեջրագործական ժառանգորդուհու ընտանիքի հինգ երեխաներից մեկը: Նրա հայրական կողմի պապը՝ Բենջամին Քրոնինը, եղել է անգլիական եկեղեցու առաջին քահանան, ինչպես նաև Գուրոնի թեմի առաջին եպիսկոպոսը, որն այնտեղ հիմնադրել է համանուն քոլեջը, որը ժամանակի ընթացքում վերածվել է Արևմտյան Օնտարիոյի համալսարանի:
Հյում Քորնինի ընտանիքը համոզված էր, որ նա կգնա ընտանեկան հետքերով և իր կյանքը կկապի քաղաքականության կամ իրավագիրտության հետ, բայց Քրոնինը քոլեջն ավարտելուց հետո հետաքրքրվել է թատրոնով և ընդունվել է Ամերիկյան արվեստի դրամատիկական ակադեմիա, մասնակցել Մաքս Ռայնհարդի դասընթացին:
Թատերական գործունեությունԽմբագրել
1934 թվականին Բրոդվեյում կայացել է Քրոնինի նորամուտը, որից հետո կարճ ժամանակ անց նա մեծ հաջողությունների է հասել:
1943 թվականին դերասանն առաջին անգամ մեծ էկրան է բարձրացել Ալֆրեդ Հիչքոքի «Կասկածի ստվեր» դեդեկտիվ ֆիլմում: Մեկ տարի հետո նա կրկին անգամ նկարահանվել է Հիչքոքի ֆիլմում՝ «Փրկարարական դարպաս», ինչպես նաև աշխատել է նրա «Պարան» (1948թ.) և «Այծեղջյուր նշանի տակ» (1949թ.) կինոնկարների սցենարների վրա:
1942 թվականին, առաջին կնոջից բաժանվելուց վեց տարի անց, Հյում Քրոնինն ամուսնացել է դերասանուհի Ջեսիկա Թենդիի հետ, ում հետ հետագայում հայտնվել է կինոյի և հեռուստատեսության բազմաթիվ ֆիլմերում[5]։
1944 թվականին միասին նկարահանվել են «Յոթերորդ խաչ» կինոնկարում, որտեղ Քրոնինը լավագույն դերակատարման համար ներկայացվել է «Օսկար» մրցանակի: 1950-ական թվականների սկզբներին Քրոնինը և Թենդին միասին խաղացել են «Ամուսնություն» ռադիոհաղորդումների շարքում, որոնք շուտով դառնալու էին հեռուստատեսային շոու։ Բայց Ջեսիկա Թենդին առաջնեկի վիժում է ունեցել, և այդ պատճառով ամուսիններն այս նախագծից հրաժարվել են: Ավելի ուշ նրանք ունեցան երկու երեխա՝ Թենդին և Քրիստոֆերը:
1964 թվականին Հյում Քրոնինը արժանացել է Թոնի մրցանակի Ռիչարդ Բարթոնի «Համլետ» բեմադրության մեջ Պոլոնիոսի գլխավոր դերի դերակատարման համար: 1980-ական թվականներին ամուսինները նկարահանվել են «Կոկոն», «Կոկոն․ վերադարձ» և «Մարտկոցները չեն կցվում» ֆիլմերում:
1988 թվականին դերասանին շնորհվել է Կանադայի շքանշան։ 1990 թվականին արժանացել է ԱՄՆ Արվեստի ազգային մեդալի:
1994 Թվականին Ջեսիկա Թենդին մահացել է քաղցկեղից, իսկ երկու տարի անց՝ Հյում Քրոնինն ամուսնացել է բրիտանացի գրող Սյուզան Կուպերի հետ:
Հյում Քրոնինը մահացել է 2003 թվականի հունիսին, 91 տարեկան հասակում՝ շագանակագեղձի քաղցկեղից:
Ֆիլմերի ընտրանիԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմի վերնագիր | Անգլերեն վերնագիր |
---|---|---|
1943 թվական | «Կասկածի ստվեր» | Shadow of a Doubt |
1943 թվական | «Օպերայի ուրվականը» | Phantom of the Opera |
1944 թվական | «Փրկարարական դարպաս» | Lifeboat |
1946 թվական | Զիգֆելդի խելագարությունը | Ziegfeld Follies |
1946 թվական | «Փոստատարը միշտ երկու անգամ է զանգահարում» | The Postman Always Rings Twice |
1947 թվական | «Կոպիտ ուժ» | Brute Force |
1951 թվական | «Ինչ կասեն մարդիկ» | People Will Talk |
1963 թվական | «Կլեոպատրա» | Cleopatra |
1974 թվական | «Դավադրություն«Պարալլաքս»» | The Parallax View |
1981 թվական | «Այս ամբողջ անհեթեթությունը» | Rollover |
1982 թվական | «Աշխարհը ըստ Գարպուի» | The World According to Garp |
1985 թվական | «Բրույսթերի միլիոնները» | Brewster’s Millions |
1985 թվական | «Կոկոն» | Cocoon |
1987 թվական | «Մարտկոցները չեն կցվում» | *batteries not included |
1988 թվական | «Կոկոն: Վերադարձ» | Cocoon: The Return |
1991 թվական | «Սուրբ Ծնունդը հարևան փողոցում» | Christmas on Division Street (հեռուստաֆիլմ) |
1993 թվական | «Պելիկանի գործը» | The The Pelican Brief Brief |
1996 թվական | «Մարվինի սենյակը» | Marvin’s Room |
1997 թվական | «Տասներկու զայրացած տղամարդիկ» | 12 Angry Men (հեռուստաֆիլմ) |
Հյում Քրոնինի մրցանակները լավագույն դերակատարման համարԽմբագրել
Տարեթիվ | Մրցանակ | Ֆիլմ |
---|---|---|
1990 թվական | Էմմի՝ լավագույն դերասան | «Դարով ընկերներ» մինի-սերիալում |
1992 թվական | Էմմի՝ լավագույն դերասան | «Զբոսանք Բրոդվեյով» մինի-սերիալում |
1994 թվական | Էմմի՝ երկրորդ աստիճանի լավագույն դերասան | «Պար սպիտակ շան հետ» մինի-սերյալում |
1964 թվական | Թոնի՝ լավագույն դերասան | «Համլետ» պիեսում |
1994 թվական | Թոնի՝ կյանքի ձեռքբերումնների համար |
ՊատկերասրահԽմբագրել
Հատված «Կլեոպատրա» (1943) ֆիլմից
Կլեոպատրայի դերում Էլիզաբեթ Թեյլոր
աջից երկրորդ՝ Հյում Քրոնի
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
- ↑ Hume Cronyn at IBDB
Արտաքին հղումներԽմբագրել
- Хьюм Кронин (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Hume Cronyn»։ Internet Broadway Database (Ibdb) (անգլերեն)
- «Hume Cronyn»։ Find a Grave (անգլերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հյում Քրոնին կատեգորիայում։ |