Ուգո Լյորիս

ֆրանսերեն ֆուտբոլիստ
(Վերահղված է Հյուգո Լյորիսից)

Ուգո Լյորիս (ֆր.՝ Hugo Lloris, [yɡo jɔʁis]; դեկտեմբերի 26, 1986(1986-12-26)[1], Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), Անգլիական Տոտենհեմի և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը և երկու թիմերի ավագը։

Ուգո Լյորիս
ֆր.՝ Hugo Lloris
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1986(1986-12-26)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՆիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Hugo Lloris Վիքիպահեստում

Ուգո Լյորիսը 2003 թ-ից սկսած հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականների բոլոր տարիքային խմբերում։ Ազգային հավաքականում առաջին խաղն անցկացրել է 21 տարեկան հասակում Ուրուգվայի հետ հանդիպման ժամանակ։ Լյորիսը սկսել է իր կարիերան հայրենի Նիսում։ Ակումբում 3 մրցաշրջան իրեն գերազանց դրսեվորելուց հետո նա տեղափոխվում է Օլիմպիկ Լիոն։ Օլիմպիկ Լիոն-ում իր առաջին մրցաշրջանում նա հաղթեց մի քանի տիտղոս։ Երկրորդ մրցաշրջանում նա Օլիմպիկ Լիոն-ի հետ հասավ մինչև Չեմպիոնների Լիգա-ի կիսաեզրաձփակիչ։ Լյորիսը եղել է Ֆրանսիայի ազգային հավաքական-ի Մ-18,Մ-19 և Մ-21 տարեկանների դարպասապահը։ 2005 թվականին նա հավաքականի հետ մասնակցել է Մ-19 տարեկանների ֆուտբոլի առաջնությանը։

Մասնակցել է 2010 թ-ի ԱԱ-ին, որպես Ֆրանսիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ։ ԱԱ-ում իր առաջին հանդիպումն անցկացրել է Ֆինլանդիայի դեմ խաղում, որում ֆրանսիացիները հաղթանակ են տոնել 1։0 հաշվով։ Ճանաչվել է Ֆրանսիայի լավագույն դարպասապահ 2009 և 2010 թթ-ին։ Լյորիսը շատ լավ է գործում մրցակցի դեմ մեն-մենակ դուրս գալու պայմաններում և նաև ունի չափազանց լավ ռեֆլեքս։

Կենսագրություն խմբագրել

Լյորիսը ծնվել և մեծացել է չափազանց հարուստ ընտանիքում։ Մայրը իրավաբան էր, հայրը՝բանկի կառավարիչ։ Լյորիսը մանկուց զբաղվել է թենիսով, և մեծ հաջողությունների է հասել հենց այդ մարզաձևում։ Սակայն 2008 թ-ին երբ Լյորիսը խաղում էր Նիցա ՖԱ-ում մայրը մահանում է։ 2010 թ-ի սեպտեմբերին էլ ծնվում է նրա ավագ դուստրը։

Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային Գավաթ Լիգայի Գավաթ Այլ Ընդհանուր
Մրցաշար Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նիս Բ 2004–05 12 0 12 0
2005–06 8 0 8 0
Ընդհանուր 20 0 0 0 0 0 0 0 0 0 20 0
Նիս 2005–06 Լիգա 1 5 0 0 0 5 0 10 0
2006–07 37 0 0 0 0 0 37 0
2007–08 30 0 0 0 0 0 30 0
Ընդհանուր 72 0 0 0 5 0 0 0 0 0 77 0
Օլիմպիկ Լիոն 2008–09 Լիգա 1 35 0 2 0 0 0 8 0 1 0 46 0
2009–10 36 0 2 0 0 0 14 0 52 0
2010–11 37 0 2 0 0 0 8 0 47 0
2011–12 36 0 3 0 1 0 8 0 48 0
2012–13 2 0 0 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 146 0 9 0 1 0 38 0 1 0 195 0
Տոտտենհեմ 2012–13 Պրեմիեր Լիգա 27 0 0 0 1 0 5 0 33 0
2013–14 37 0 1 0 1 0 6 0 45 0
2014–15 35 0 0 0 1 0 8 0 44 0
2015–16 37 0 0 0 0 0 9 0 46 0
2016–17 34 0 1 0 0 0 8 0 43 0
Ընդհանուր 170 0 2 0 3 0 36 0 0 0 211 0
Ընդհանուր կարիերայում 408 0 11 0 9 0 74 0 1 0 503 0
Ազգային հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Ֆրանսիա 2008 1 0
2009 7 0
2010 11 0
2011 11 0
2012 13 0
2013 11 0
2014 11 0
2015 7 0
2016 13 0
2017 5 0
Ընդհանուր 90 0

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգո Լյորիս» հոդվածին։