Հմայակ Պողոսյան

հայ ճարտարապետ

Հմայակ Արտաշեսի Պողոսյան (օգոստոսի 29, 1909(1909-08-29), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26, 1992(1992-10-26), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1967

Հմայակ Պողոսյան
Ի ծնեՀմայակ Արտաշեսի Պողոսյան
Ծնվել էօգոստոսի 29, 1909(1909-08-29)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 26, 1992(1992-10-26) (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ

Կենսագրություն խմբագրել

1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1938 թվականից աշխատում է Երևանի նախագծային կազմակերպություններում, 1957 թվականից՝ «Հայարդնախագիծ» ինստիտուտում արդ․ շենքերի ճարտ-յան բնագավառում։ Հմայակ Պողոսյանի նախագծերով կառուցվել են Երևանում՝ էլեկտրատեխնիկական գործարանի գլխավոր մասնաշենքը (1956 թվականից), հացի N․ 2 (1947 թվականից) և N. 5 (1954 թվականից) գործարանների համալիրները, Զերժինսկու անվան հաստոցաշինական գործարանի վարչական մասնաշենքը (1955 թվականից, ճարտարապետ Վ․ Աճեմյանի հետ), հաստոցանորմալ գործարանը (1967 թվականից, ճարտարապետ Բ․ Հարությունյանի հետ), Կիրովականում՝ քիմիական մանրաթելի գործարանը (2-րդ հերթ, 1971 թվականից, ճարտ․ Բ․ Հարությունյանի հետ), էջմիածնում՝ գինու գործարանի գլխավոր մասնաշենքը (1954 թվականից), Կիրովի անվան սովետական տնտեսությունում (Վեդու շրջան) գինու գործարանի համալիրը (1952 թվականից) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 370