Հմայակ Ալումյան

հայ մանկավարժ

Հմայակ Միքայելի Ալումյան (1919, Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Հմայակ Ալումյան
Ծնվել է1919
ԾննդավայրԽնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հմայակ Ալումյանը ծնվել է 1919 թվականին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում։ 1937 թվականին ընդունվել է Բաքվի երկամյա ուսուցչական ինստիտուտը և 1939 թվականին աշխատել է հայրենի գյուղի ու Սիսիան քաղաքի միջնակարգ դպրոցներում[1]։

1941 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 137-րդ գնդում։ 1941 թվականին Ալումյանը դիվիզիայի կազմում անցել է Իրան և մասնակցել նացիստական պլացդարմի վերացմանը։ 1941 թվականի սեպտեմբերի սկզբներին Արևմտյան ռազմաճակատում մասնակցել է մարտերին Պոլտավայի ուղղությամբ։ Սանիտարական ծառայություն է կատարել և գնդակների տարափի տակ կյանքը վտանգի ենթարկելով ծանր վիրավորներ է տեղափոխել ճակատի առաջին գծից։ 1941 թվականի դեկտեմբերին Ալումյանը մարտերից մեկում վիրավորվել է ոտքից, տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո մեկնել է ռազմաճակատ։ 1942 թվականի մարտի 20-ին Ուկրաինայի Կապինկա գյուղի ուղղությամբ մղվող մարտերում Ալումյանը ծանր վիրավորվել է և կոնտուզիա ստացել։ Ապաքինվելուց հետո զորացրվել է։ Պարգևատրնել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և մի շարք մեդալներով, «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով[1]։

Զորացրվելուց հետո Ալումյանը անցել է մանկավարժական աշխատանքի։ Երկար տարիներ դպրոցի տնօրեն է աշխատել Սիսիանի, ապա Գորիսի շրջաններում։ Վերջին տարիներին եղել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ[1]։

Պարգևներ խմբագրել

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան

Ծանոթագրություններ խմբագրել