Հղիության արհեստական ընդհատման գործընթացը Ֆրանսիայում

Հղիության արհեստական (կամավոր) ընդհատումը Ֆրանսիայում, արհեստական աբորտ, որը կատարվում է կնոջ ցանկությամբ՝ բժշկական ցուցումների բացակայության դեպքում։ Առաջին անգամ դրա հնարավորությունը տրվել է 1975 թվականին Սիմոնա Վեյլի օրենքով։ Աբորտի իրավական հիմքը ներառված է «L.2211-1» հոդվածում և համապատասխանում է Ֆրանսիայի հանրային առողջության օրենսգրքին։

Սիմոնա Վեյլ (1984)
Հղիության դադարեցում Ֆրանսիայում (բացառությամբ վաղ վիժումների)՝ էվոլյուցիան 1965-2005 թվականներ      ապօրինի աբորտ (ըստ առավելագույն գնահատականների)      ապօրինի աբորտ (ըստ նվազագույն գնահատականների)      հղիության օրինական դադարեցում      վիժում 20 շաբաթվա ընթացքում      ծնունդ

Ֆրանսիայում գործող օրենսդրություն խմբագրել

Աբորտի ժամկետ խմբագրել

Ըստ օրենքի՝ կինը կարող է դիմել հղիության արհեստական ընդհատման համար առաջին 12 շաբաթվա ընթացքում (14 մանկաբարձական շաբաթ)[1]։

Բժշկական նկատառումներով աբորտը հնարավոր է հղիության ցանկացած փուլում, եթե մոր կյանքին վտանգ է սպառնում կամ եթե պտուղը լուրջ հիվանդություն ունի, որը հնարավոր չէ բուժել ախտորոշման պահին։

Ֆինանսավորում բժշկական ապահովագրության միջոցներից խմբագրել

Աբորտի հետ կապված բժշկական օգնության և հոսպիտալացման ծախսերը ֆինանսավորվում են բժշկական ապահովագրության միջոցնձրի կողմից 1983 թվականից։ Այս ծախսերի ամբողջական ծածկումը սահմանվել է 2013 թվականի մարտին[1], իսկ 2016 թվականի հունվարի 1-ից բոլոր լրացուցիչ ծախսերը (բժշկական խորհրդատվություն, անալիզներ, ուլտրաձայնային հետազոտություն և այլն) փոխհատուցվում են նաև առողջության ապահովագրության համակարգի կողմից[2]։

Պայմաններ և ընթացակարգեր[3] խմբագրել

Կինը և միայն ինքն է[4] ազատ որոշում կայացնում, անկախ նրանից, չափահաս է թե ոչ։

Անչափահաս կինը կարող է առանց ծնողների համաձայնության դիմել հղիության արհեստական ընդհատման, եթե նրան ուղեկցում է չափահաս մարդ[5]։

Մինչև 2015 թվականը երկու բժշկական խորհրդատվությունը պարտադիր էր՝ 7-օրյա ընդմիջումով (նորից որոշման մասին մտածելու համար), որը կարող էր կրճատվել մինչև երկու օր, եթե հղիության ժամկետը մոտենար 12 շաբաթականին։

2015 թվականից երկու խորհրդակցությունները կարող են փոխարինվել մեկով։

Առաջին խորհրդակցության ժամանակ բժիշկը կլինիկական հետազոտություն է անցկացնում և հիվանդին տեղեկացնում աբորտի տարբեր մեթոդների, ռիսկերի և հետևանքների մասին։ Հղիությունն ընդհատելու ցանկություն հայտնած յուրաքանչյուր կնոջ առաջարկվում է հոգեբանական և սոցիալական զրույց ընտանեկան հոգեբանի հետ։ Այս խոսակցությունը պարտադիր է անչափահասների համար։

Հետագա խորհրդատվությունը տեղի է ունենում աբորտից 14-21 օր հետո։

Աբորտների վիճակագրություն Ֆրանսիայում խմբագրել

Ամեն տարի Ֆրանսիայում մոտ 200 000 աբորտ է կատարվում։ 1975-1985 թվականներին աբորտների տեսակարար կշիռը ծնունդների նկատմամբ կազմել է մոտ 33%, ապա այն նվազել է և 2000-ական թվականներին մոտեցել է 25%-ի։ Ապօրինի աբորտները զգալի երևույթ էին մինչև 1995 թվականը, հետո դրանց թիվը նվազեց։ Հղիության արհեստական ընդհատումների հաճախականությունը 19-25 տարեկան տարիքային խմբում ամենաբարձրն է[6]։

Տարի 1976 1990 2000 2010 2015
Աբորտների թիվ 246 000 209 000 192 174 213 317 203 463
Աբորտների հարաբերակցություն 100 կենդանի ծնվածի հաշվով 34,1 27,4 26,6 26,4 26,7
15-49 տարեկան 1000 կնոջ հաշվով աբորտների տարեկան թիվ 19,6 14,8 14,2 14,8 14,5
Մեկ կնոջ հաշվով աբորտների միջին թիվ 0,66 0,49 0,51 0,53 n.d

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Статья L.2211-1 Кодекса общественного здравоохранения». Légifrance.(չաշխատող հղում)
  2. «Полное возмещение расходов, связанных с искусственным прерыванием беременности». ivg.social-sante.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին.
  3. «Информация о процедуре». service-public.fr.
  4. «Решение 13028 Государственного Совета Франции от 31 октября 1980». Решение об аборте может принимать только беременная женщина - Légifrance.(չաշխատող հղում)
  5. «Статья L.2212-7 al.2 Кодекса общественного здравоохранения». Légifrance.
  6. «Число абортов остаётся на одном и том же уровне, но меньше женщин к ним прибегают» (PDF). INED.