Հիդրազին

քիմիական միացություն
(Վերահղված է Հիրդազինից)

Հիդրազին, երկամիդ, , անգույն, խոնավածուծ, օդում ծխացող հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ 2 °C, եռմանը՝ 113,5 °C, խտությունը՝ 1008 կգ/մ³ (20 °C-ում)։ Անսահմանափակ է լուծվում ջրում և ցածր սպիրտներում, անլուծելի՝ ածխաջրածիններում և օրգանական այլ լուծիչներում։ Հիդրազինի ջրային լուծույթները հիմքեր են (հիմն.)։ Թթուների հետ առաջացնում է հիդրազոնիումի աղեր, օրինակ, ։ Մինչև 200-300 °C տաքացնելիս քայքայվում է -ի և -ի։ Սենյակային ջերմաստիճանում -ի առկայությամբ բոցավառվում է։ Ստացվում է -ը կամ միզանյութը ենթաքլորիդով օքսիդացնելիս։ Կիրառվում է օրգանական սինթեզում, պլաստմասսաների, ռետինի, միջատասպան և պայթուցիկ նյութերի արտադրության մեջ, հեղուկ հրթիռային վառելանյութերում՝ որպես այրվող բաղադրամաս։ Թունավոր է, օդում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 0,0001 մգ/լ։

Հիդրազին
Քիմիական բանաձևN₂H₄
Մոլային զանգված5,3E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,01 գ/սմ³[2] գ/սմ³
Իոնիզացման էներգիա1,4E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան2,2 °C[2] °C
Եռման ջերմաստիճան113,3 °C[2] °C
Այրման ջերմաստիճան37 °C[2]
Գոլորշու ճնշում1333,2 Պասկալ[2]
Քիմիական հատկություններ
pKa8,1 ± 0,01[3]
Դիպոլ մոմենտ5,8E−30 Կլ·մ[4]
Դասակարգում
CAS համար302-01-2
PubChem9321
EINECS համար206-114-9
SMILESNN
ЕС206-114-9
RTECSMU7175000
ChEBI8960
IDLH65,5 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդրազին» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 388