Հիրադո ամրոց, ամրոց Ճապոնիայի Նագասակի պրեֆեկտուրայում։ Հայտնի է նաև Կամեոկա[1] և Ասախիտակե անվանումներով։ Ամրոցը գտնվում է մի բլրի վրա, որտեղից բացվում է գեղատեսիլ տեսարան։

Հիրադո ամրոց
Երկիր` Ճապոնիա
Հիմնող`Matsura Takashi?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Հիրադո ամրոցի պատկերը XVI դարի ֆրանսիական փորագրության վրա

Ամրոցը կառուցվել է 1599 թվականին տարածքը կառավարող Մացուուրի իշխանության 26-րդ ղեկավարի կողմից[1]։

1613 թվականին դղյակը այրվել է, ամրոցի վերականգնման աշխատանքները սկսվել են 1704 թվականին Մացուուրի իշխանության 29-րդ ղեկավարի կողմից։ 1707 թվականից ամրոցի վերին հարկերը իշխանության համար ծառայել են որպես ապրելու վայր։ Վերականգնումն ավարտվել է 1718 թվականին, ամրոցը դարձել է Մացուուրիի իշխանության կենտրոնը[1]։

Սկզբնական վիճակում մնացել են որոշ տարրեր (երկու պաշտպանական հրանոթային աշտարակներ), մնացած մասերը, այդ թվում տենսյուի գլխավոր աշտարակը, վերակառուցվել են։

1962 թվականին վերանորոգվել է ամրոցի գլխավոր աշտարակը[1]։ Դայմեի (յասիկի) նախկին առանձնատանը այժմ գտնվում է Մացուուրի իշխանության թանգարանում[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Hirado Castle» (անգլերեն). Hirado City Official web site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 11.08.2008-ին.
  2. Stephen Turnbull Японские замки. 1540-1640 = Japanese Castles 1540-1640. — Osprey Publishing, 2003. — P. 57. — 64 p. — ISBN 1-84176-429-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրադո ամրոց» հոդվածին։