Հայիթի, կղզի Մեծ Անթիլյան կղզիախմբում, Վեստ Ինդիայում, Կարիբյան ծովում։ Հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին և կոչել Էսպանյոլ։

Հայիթի կղզի
Տեսակկղզի
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա
Երկիր Դոմինիկյան Հանրապետություն և  Հայիթի
Ամենաբարձր կետPico Duarte?
ԲԾՄ3098 մետր
Շրջանագծի երկարություն3059 կմ
Մակերես76 420 կմ²[1]
Մասն էՄեծ Անտիլյան կղզիներ և Վեստ Ինդիա
Աշխարհագրական տեղադրությունԿարիբյան ավազան
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Անվանում խմբագրել

Անվանումը կարիբյան հնդկացիների լեզվով բառացի նշանակում է «լեռնոտ»։ Կղզին 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը։ Այն իր բնությամբ Կոլումբոսին հիշեցրեց հայրենի Իսպանիան, և նա կղզին անվանեց Էսպանյոլա (իսպաներենից բառացի՝ «իսպանական»)․ այդ անունով էլ կղզին հայտնի էր գաղութային ամբողջ ժամանակաշրջանում (1492-1804

Իսպանական գաղութային տիրապետության շրջանում՝ 16-րդ դարի սկզբից կղզին կոչվել է նաև Սանտո Դոմինգո՝ 1496 թվականին այստեղ հիմնադրված Սանտո Դոմինգո քաղաքի անունով, որը իսպաներեն բառացի նշանակում է «սուրբ կիրակի»։ Սակայն հետագայում պահպանվեց կղզու հնդկացիական Հայիթի անվանումը։ Հնում կոչվել է Քիսքեա[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Տարածությունը մոտ 77 հազ կմ², բնակչությունը 17 մլն-ից ավել (2009)։ Ափերը կտրտված են առավելապես ռիասային տիպի։ Կազմված է հրաբխային և նստվածքային ապարներից։ Ռելիեֆը լեռնային է և մասնատված։ Առավելագույն բարձրությունը 3175 մ է (Դուարտե լեռ)։ Կղզում են գտնվում Հայիթիի Հանրապետությունը և Դոմինիկյան Հանրապետությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cia.gov/the-world-factbook/countries
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայիթի կղզի» հոդվածին։