Հիսուսի ծննդաբանություն

Հիսուսի ազգաբանությունը քննվում է Աստվածաշնչի երկու տեղերում՝ Մատթեոսի 1-ում և Ղուկաս 3.23-28-ում։ Մատթեոսը քննում է Հիսուսից դեպի Աբրահամ գիծը։ Ղուկասը քննում է Հիսուսից մինչև Ադամը։ Սակայն քննելով այդ երկու ազգաբանությունները, տեսնում ենք, որ դրանք, Դավիթից Հիսուս ընկած ժամանակահատվածում, ամբողջությամբ տարբերվում են միմյանցից։ Օրինակ՝ Մատթեոսը նշում է, որ Հովսեփի հայը Հակոբն է (Մատթ, 1.16), իսկ Ղուկասը նշում է, որ Հիսուսի հոր՝ Հովսեփի հայրը Հեղին է (Ղուկաս 3.23)։ Մատթեոսը քննում է Դավիթի որդի Սողոմոնի գիծը, իսկ Ղուկասը՝ Դավիթի մյուս որդի Նաթանինը։ Եվ, փաստացի, Դավիթի և Հիսուսի միջև ազգաբանական անունների մեջ կան ընդամենը երկու անուններ, որ նույնն են՝ Սաղաթիել և Զորոբաբել։ (Մատթ. 1.12։ Ղուկաս 3.27)։

Որոշ հետազոտողներ պնդում են, որ սա վրիպակի կամ սխալի հետևանք է, որը տեղ է գտել Աստվածաշնչում։ Սակայն հրեաները շատ բծախնդիր էին ազգաբանկան գրառության հարցերում, և անընդունելի է, որ Ղուկասն ու Մատթեոսը կարող էին ներկայացնել իրարից միանգամայն տարբերվող ազգաբանություններ։ Նույնիսկ այն երկու անունները, որ նույնն են, քննելով, պարզվում է, որ նրանք խոսում են երկու տարբեր անձնավորությունների մասին։ Մատթեոսն ասում է, որ Սաղաթիելի հայրը Հեքոնիան է, մինչդեռ Ղուկասը նշում է, որ նրա հայրը Ներին է։

Մեկ ուրիշ մեկնաբանության համաձայն Մատթեոսը քննում է հիմնական ազգաբանական գիծը, իսկ Ղուկասը քննում է՝ նկատի ունենալով, այսպես կոչված, «լևիրիտական ամուսնության» դրսևորումները։ Եթե մի մարդ մահանում էր առանց տղա զավակ ունենալու, նրա եղբայրը պետք է ամուսնանար իր եղբոր այրիի հետ և որդի ունենար, որպեսզի ցեղը շարունակվեր[1]։

Որոշ պահպանողական հետազոտողներ ենթադրում են, որ Ղուկասը ցույց է տալիս Մարիամի ծննդաբանությունը, իսկ Մատթեոսը՝ Հովսեփինը[2][3]։ Մատթեոսը քննում է Հովսեփի գիծը (Հիսուսի իրավական հոր)՝ Դավիթի որդի Սողոմոնով, իսկ Ղուկասը քննում է Մարիամի նախնիներին (Հիսուսի արյունակցական ծնողը) Դավիթի որդի Նաթանով։

Այն ժամանակ, երբ Ղուկասը գրում էր իր Ավետարանը, հունարենում չկար «փեսա» բառը, և հետևաբար, Հովսեփի մասին գրելիս, Ղուկասը նրան ներկայացրել է որպես Մարիամի հոր՝ Հեղիի որդին[փա՞ստ]։ Թերևս սրանով է բացատրվում Հովսեփի՝ երկու «տարբեր» հայրեր ունենալու փաստը։

Երկու ազգաբանական գծերով էլ Հիսուսը հանդիսանում է Դավթի սերնդակիցը, և հետևաբար իրավացիորեն համարվում է Մեսսիա։ Մայրական կողմի ծննդաբանությունը քննելը անսովոր է, բայց այս դեպում այն բացառություն է, քանի որ Հիսուսը կույսից է ծնվել։ Ղուկասի բացատրությունը սրան այն է, որ նա գրում է իր Ավետարանի մեջ (Ղուկաս 3.23 ), «ինչպես կարծվում էր», խոսելով Հովսեփի՝ Հիսուսի հայր լինելու մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Maas, Anthony. "Genealogy (in the Bible)." The Catholic Encyclopedia. Vol. 6. New York: Robert Appleton Company, 1909. 9 Oct. 2013
  2. Eusebius Pamphilius, Church history, Life of Constantine §VII.
  3. R. T. France, The Gospel According to Matthew: An Introduction and Commentary (Eerdmans, 1985) pages 71–72.