Հին քաղաքապետարան (Պորվոո)
Պորվոոյի հին քաղաքապետարան (ֆիններեն՝ Porvoon raatihuone, շվեդ.՝ Borgå rådhus), Հին Պորվոո քաղաքի գլխավոր շենքերից մեկը։ Քաղաքապետարանը պատմականորեն եղել է Պորվոոյի ամենակարևոր շենքերից և Ֆինլանդիայի ամենահին քաղաքապետարաններից մեկը։
Հին քաղաքապետարան ֆիններեն՝ Porvoon raatihuone, շվեդ.՝ Borgå rådhus | |
---|---|
![]() | |
Շինարարության սկիզբ | 1762 |
Շինարարության վերջ | 1764 |
![]() | |
![]() |

Քաղաքապետարանի շենքը կառուցվել է 1762-1764 թվականներին[1][2], աշտարակը կառուցվել է ավելի ուշ՝ 1771 թվականին[3]։ Քաղաքապետարանի շինարարության համար հողը հատկացրել է ռատման Ռալինգը, որի անունով էլ կոչվել շենքի անկյունին հարող նեղ նրբանցքը[1]։
Հին քաղաքապետարանում ժամանակին տեղակայված էր քաղաքային վարչակազմը, գրանցման բաժինը, քաղաքային խորհուրդը և օրենքի պահապանների գրասենյակը։ 1809 թվականի գարնանը՝ Պորվոոյի սեյմի ժամանակ, երկրորդ հարկում նիստեր են վարել ազնվականության և բուրժուազիայի ներկայացուցիչները[1][2]։
Ավելի ուշ քաղաքապետարանում շինարարական թերություններ են հայտնաբերվել։ Դրանք հիմնականում կարելի էր տեսնել վերևի թեք աստիճանների վրա։ Սակայն Քաղաքային թանգարանային ասոցիացիան փրկել է այն քանդումից և վերածել թանգարանի։ Թանգարանային գործունեությունը շենքում սկսվել է 1896 թվականից[2]։ Քաղաքապետարանում ցուցադրվում էին հայտնի ֆինն նկարիչներ Ալբերտ Էդելֆելթի և Յոհան Կնուտսոնի կտավները, ինչպես նաև մշակույթի այլ գործեր։ Երրորդ հարկում ներկայացված է մի ցուցադրություն, որը պատմում է Պորվոոյում ազնվական կյանքի մասին[2][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Главная :: Туристу о Порвоо». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Гид по Музеям региона Хельсинки-Уусимаа». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Museovirasto – Rakennettu kulttuuriympäristö(ֆին.)
- ↑ Официальный сайт музея Порвоо Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.)