Հինամացուրի (ճապ.՝ 雛祭り), հայերեն՝ Աղջիկների տոն կամ Տիկնիկների տոն, Ճապոնիայի[1] ամենակարևոր տոներից մեկը, որը նշում են մարտի 3-ին[2]։ Այս տոնը հայտնի է նաև Օձերի առաջին օրվա տոն (ճապ.՝ Ձոսի նա սեքու) և Դեղձերի ծաղկման տոն (ճապ.՝ 桃の節句 Մոմո նո սեքու) անուններով[3]։

Հինամացուրի

Տեսակտոն, folk culture? և Japanese festival?
ԵնթադասDouble Thirdth Day?
ԱմսաթիվՄարտի 3
Տոնվում է Ճապոնիա
Տոնական կերակուրHishi mochi?, hina-arare? և shirozake?

Այդ օրը այն ընտանիքները, որտեղ կան աղջիկներ, համընդանուր ցուցադրում են յուրահատուկ տիկնիկներ՝ դրանց անվանելով հինա նինգյո (ճապ.՝ 雛人形), որոնք դրվում են աստիճանի նման բազմահարկ հանակաձարի (ճապ.՝ 雛飾り) ցուցափեղկի վրա։ Հանակաձարին սովորաբար ունենում է երեք, հինգ կամ յոթ հարկ, ծածկված է կարմիր գույնի կտորով, և հաճախ զարդարվում է դեղձի ծաղիկների թերթերով, սենյակը, որտեղ դրված են տիկնիկները, զարդարվում են բալենու և մանդարինի արհեստական թերթերով պատրաստված գնդերով։ Հինամացուրիի անհրաժեշտ պարագաները վաճառվում են Հինա-նո իտի (ճապ.՝ 雛の市, բառացիորեն «տիկնիկային շուկա») հատուկ տոնավաճառներում։ Հինա-նո իտին լինում է փետրվարին և լավ առիթ է հանդիպել ընկերներին ու ծանոթներին՝ շփվելու և զրուցելու համար։

Աղջիկները հագնվում են ծաղկանկար գեղեցիկ կիմոնո, հյուրընկալվում են միմյանց, տալիս նվերներ, ուտում են տարբեր քաղցրավենիքներ, օրինակ՝ հիսի մոտի (ճապ.՝ 菱餅), հինա արարե՝ հատուկ փխրուն քաղցրավենիք, որը պատրաստված է բրնձից և ծածկված քաղցր մրգահյութով, տարբեր բլիթներ, խմում են սիրոձակե (ճապ.՝ 白酒)՝ սպիտակ, քաղցր, ցածր ալկոհոլային սակե։ Տոնի ժամանակ աղջիկները պարտավոր են հետևել գեղեցիկ խոսելաձևի կանոններին, այլ կերպ Հինամացուրին ծառայում է աղջիկների դաստիարակության նպատակին, և թույլ է տալիս նրանց ծնողներին ցուցադրել հյուրերին, որ իրենց աղջիկները լավ դաստիարակված են ու տիրապետում են վարվելագարքի կանոններին։

Տիկնիկների դիրք խմբագրել

Առաջին աստիճան խմբագրել

 
Կայսրի տիկնիկը, ներքևի աստիճանին գտնվում են երկու արքունական տիկնայք

Հինամացուրիի առաջին աստիճանի ամենավերևում տեղադրված են օ դայրի սամա (ճապ.՝ お内裏さま)՝ կայսեր և օ հինա սամա (ճապ.՝ お雛さま)՝ կայսրուհու տիկնիկները[4]։ Դրանք հավաքածուի ամենաթանկ և ամենագեղեցիկ տիկնիկներն են, նրանք կրում են տոնական, մետաքսե կամ դիպակե հագուստ, ընդ որում՝ կայսրուհու տիկնիկը կրում տասներկու կիմոնո, որոնք մեկը մյուսի վրա են։ Տիկնիկների երկու կողմից դրված են լապտերներ, իսկ մեջտեղում՝ սկուտեղ սրբազան ծառերով՝ զարդարված թղթե ժաներիզներով[5]։

Երկրորդ աստիճան խմբագրել

Այս աստիճանում դրված են արքունական տիկնանց երեք տիկնիկները (ճապ.՝ 三人官女 Սան նին կանձյո), որոնք պահում են սակեի լցման պարագաները[6]։

Երրորդ աստիճան խմբագրել

Այստեղ տեղակայված են հինգ երաժիշտ տիկնիկներ (ճապ.՝ 五人囃し Գո նին բայասի)[5][6][7], որոնք նվագում են ճապոնական հին երաժշտություն (ճապ.՝ 雅楽 գագակուն)։ Ամեն մի երաժշտի ձեռքին կա կամ ֆլեյտա, կամ էլ թմբուկ, բացառությամբ մեկի՝ երգչի, որը բռնում է հովհար։

Մնացած խմբագրել

Չորրորդ աստիճանի կողքերին երբեմն տեղակայված է նախարարների երկու քանդակ (ճապ.՝ 大臣 Դայձին), ինչպես նաև չորրորդ և հինգերորդ աստիճաններում տեղակայված են բարձրաստիճան պաշտոնյանների քանդակներ, թիկնապահներ և ծառաներ։ Վեցերորդ և յոթերորդ աստիճաններում տեղակայված են խաղալիք կահույք, գործիքներ, զարդատուփեր և այլ նմանատիպ իրեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nussbaum, Louis-Frédéric. (2005). "Hina Matsuri" in Japan Encyclopedia, p. 313.
  2. Sosnoski, Daniel (1996). Introduction to Japanese culture. Tuttle Publishing. էջ 10. ISBN 0-8048-2056-2.
  3. Pate, Alan Scott (2008). Japanese Dolls: The Fascinating World of Ningyo. Tuttle Publishing. ISBN 4-8053-0922-9.
  4. 捨てたいのに広まった 「うれしいひなまつり」 (Japanese). The Asahi Shimbun. 2012 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 Shoaf, Judy. «Girls' Day Dolls». University of Florida. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 «Hinamatsuri, A Day of Celebration For Girls». VOYAPON (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մարտի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  7. «Hina Matsuri (The Doll's Festival)». Zooming Japan (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Ishii, Minako. Girls' Day/Boys' Day. Honolulu: Bess Press Inc., 2007. 1-57306-274-X.

Արտաքին հղումներ խմբագրել