Հիլդա Ռիքս Նիկոլաս

ավստրալացի նկարչուհի

Հիլդա Ռիքս Նիկոլաս (անգլ.՝ Hilda Rix Nicholas, ծննդյան անունը Ռիքս, այնուհետև՝ Հիլդա Ռիքս Ռայթ, սեպտեմբերի 1, 1884(1884-09-01)[1][2][3], Բալլարատ - օգոստոսի 3, 1961(1961-08-03)[1][2], Delegate)[Նշում 1], ավստրալիացի արվեստագետ։

Հիլդա Ռիքս Նիկոլաս
Ի ծնեանգլ.՝ Emily Hilda Rix
Ծնվել էսեպտեմբերի 1, 1884(1884-09-01)[1][2][3]
ԾննդավայրԲալլարատ
Վախճանվել էօգոստոսի 3, 1961(1961-08-03)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրDelegate
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունNational Gallery of Victoria Art School? (1905), Գրան–Շոմիե ակադեմիա (1907), Académie Delécluse? (1907) և Կոլարոսսիի ակադեմիա (1911)
Մասնագիտություննկարչուհի, գծանկարիչ և արվեստագետ
ՈւսուցիչFrederick McCubbin?, John Hassall?, Auguste Joseph Delécluse?, Richard Edward Miller? և Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն
ԶավակներRix Wright?
 Hilda Rix Nicholas Վիքիպահեստում

Ծնվել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բալլարատ քաղաքում։ Հայրը եղել է ուսյալ վարչական աշխատող, բանաստեղծ, մայրը՝ երաժիշտ և արվեստագետ։ 1902-1905 թվականներին Հիլդան սովորել է Վիկտորիայի արվեստի դպրոցի ազգային պատկերասրահում՝ Հայդելբերգյան դպրոցի առաջատար անդամ Ֆրեդերիկ ՄաքԿաբբինի մոտ և վաղ հասակում անդամագրվել է Մելբուրնի կին նկարիչների և քանդակագործների ընկերակցության կազմում։ 1907 թվականին՝ հոր մահից հետո, մոր և քրոջ հետ մեկնել է Եվրոպա, ուսումը շարունակել Լոնդոնում, ապա՝ Փարիզում։ Այդ ժամանակահատվածում նրան դասավանդել են Ջոն Հեսելը, Ռիչարդ Միլլերը, Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլենը։

1912 թվականին Տանժեր ճամփորդելուց հետո Ռիքսն ունեցել է մի քանի հաջողված ցուցահանդեսներ, ֆրանսիական կառավարությունը գնել է նրա աշխատանքներից մեկը։ Ռիքսն առաջին ավստրալիացիներից էր, ով նկարել է պոստիմպրեսիոնիստական լանդշաֆտներ, դարձել է Ֆրանսիայի արևելյան նկարիչների ընկերակցության անդամ։ Նրա նկարները Փարիզի սալոնում առաջին անգամ հայտնվել են 1911 թվականին, ապա՝ 1913 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես նրա ընտանիքը Ֆրանսիայից տեղափոխվել է Անգլիա։ 1914 թվականին մահացել է Ռիքսի քույրը, 1915 թվականին՝ մայրը։ 1916 թվականին նա ամուսնացել է Ջորջ Մեթսոն Նիկոլասի հետ, ով, ամուսնանալուց մեկ ամիս հետո զոհվել է Արևմտյան ռազմաճակատում։

1918 թվականին Ավստրալիա վերադառնալով՝ Ռիքս Նիկոլասը ձեռնամուխ է լինում պրոֆեսիոնալ նկարչության, Մելբուրնի գիլդիայի սրահում կազմակերպվում է նրա 100 աշխատանքների ցուցադրությունը, և Վիկտորիայի ազգային պատկերասրահը գնում է նրա գործերի մեծ մասը։ 1920-ական թվականներին Ռիքսը նկարչությամբ է զբաղվում գյուղական վայրերում, այնուհետև վերադառնում է Եվրոպա։ 1925 թվականի Փարիզյան ցուցահանդեսից հետո Լյուքսեմբուրգի թանգարանը գնում է նրա աշխատանքներից, որից հետո նրա կտավները ցուցադրվում են բրիտանական շրջանային պատկերասրահներում, այնուհետև Ռիքսի աշխատանքները ներկայացվում են այլ ցուցահանդեսներում, այդ թվում՝ Քանդակագործների, նկարիչների ու փորագրողների ընկերության և Լոնդոնի արվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսներում։ 1926 թվականին Ռիքսի աշխատանքներն ընդգրկվում են Գեղարվեստի ազգային ընկերության գարնանային ցուցադրությունում, որից հետո Ռիքսը դառնում է այդ ընկերության անդամ։

1926 թվականին Ռիքսը վերադառնում է Ավստրալիա, 1928 թվականին ամուսնանում է Էդգար Ռայթի հետ, ում հանդիպել էր 1920-ական թվականներին։ Զույգը հաստատվում է Նոր Հարավային Ուելսի Դելիգատ քաղաքում։ Նրանց որդին՝ Ռիքս Ռայթը, ծնվել է 1930 թվականին։ Չնայած Ռիքսը շարունակում էր նկարել նշանակալի աշխատանքներ, այդ թվում՝ «Ամառանոցը», Ռիքս Նիկոլասը՝ մոդեռնիզմի վճռական քննադատը, ով քամահրանքով էր վերաբերում նոր ի հայտ եկող խոշոր արվեստագետների աշխատանքներին, ինչպիսիք են Ռասել Դրիսդելը և Ուիլյամ Դոբելը, ստեղծագործում էր ավստրալիական արվեստի տենդենցներից դուրս։ Ռիքսի դիդակտիկ նկարներն արտացոլում էին Ավստրալիայի հովվերգությունը։ Ռիքսի վերջին երկու ցուցահանդեսները կազմակերպվել են 1947 թվականին։ Մինչև մահ Ռիքսն ապրել է Դելիգատում։ Ռիքսի աշխատանքները ներառված են Ավստրալիայի խոշոր հավաքածուներում, այդ թվում` Հարավային Ավստրալիայի պատկերասրահում, Պատերազմին նվիրված ավստրալիական պատկերասրահում, Ավստրալիայի ազգային պատկերասրահում, Վիկտորիայի ազգային պատկերասրահում, Քվինսլենդի արվեստի պատկերասրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ambrus, Caroline (1984). The Ladies' Picture Show: Sources on a century of Australian women artists. Sydney: Hale & Iremonger. ISBN 0-86806-160-3.
  • de Vries, Susanna (2011). Trailblazers: Caroline Chisholm to Quentin Bryce. Brisbane: Pirgos Press. ISBN 978-0-9806216-1-7.
  • Eagle, Mary; Jones, John (1994). A Story of Australian Painting. Chippendale, NSW: Macmillan Australia. ISBN 0-7329-0778-0.
  • Hoorn, Jeanette (2008). "Letters from Tangiers: the creative partnership between Elsie and Hilda Rix in Morocco". In Robert Dixon and Veronica Kelly. Impact of the Modern: Vernacular Modernities in Australia 1870s–1960s. Sydney: Sydney University Press. pp. 38–51. ISBN 978-1-920898-89-2.
  • Hoorn, Jeanette (2012). Hilda Rix Nicholas and Elsie Rix's Moroccan Idyll : Art and Orientalism. Carlton, Victoria: The Miegunyah Press. ISBN 978-0-522-85101-4.
  • Johnson, Karen (2012). In Search of Beauty: Hilda Rix Nicholas' Sketchbook Art. Canberra: National Library of Australia. ISBN 978-0-642-27752-7.
  • Pigot, John (2000). Hilda Rix Nicholas: Her Life and Art. Carlton South, Victoria: The Miegunyah Press. ISBN 0-522-84890-7.

Նշումներ խմբագրել

  1. Though born Emily Hilda Rix, neither published sources nor family correspondence normally use her first given name. The Australian Dictionary of Biography lists her as Emily Hilda Nicholas, although no other source used that combination of names, nor did the artist herself
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդա Ռիքս Նիկոլաս» հոդվածին։