Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հիլդա Մարգարի Գալֆայան-Փանոսյան (1942, Ստամբուլ, Թուրքիա), հայ բանաստեղծուհի, մանկավարժ։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (1973):

Հիլդա Գալֆայան
Ծնվել է1942
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունբանաստեղծուհի, մանկավարժ և գրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓարիզի համալսարան
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր (1973)
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Հիլդա Գալֆայան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Հիլդա Գալֆայանը ծնվել է 1942 թվականին Կոստանդնուպոլիս քաղաքում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Եսայան վարժարանում, հայագիտական կրթություն ստացել է Հրանտ Տեր-Անդրեասյանի մոտ։ Սովորել է Սորբոնի համալսարանում, 1973 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել հոգեբանության դոկտորի գիտական աստիճան։ 1975 թվականին ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ինստիտուտի հայագիտության բաժինը։ Զբաղվել է մանկավարժությամբ։ Աշխատակցել է սփյուռքի մի շարք պարբերականների։ 1993 թվականին ստեղծել է լեզվի պահպանության «Մաշտոց» կենտրոնը, օտարախոսների համար հրատարակել հայերենի ուսումնական ձեռնարկ։ 2003 թվականին մասնակցել է Հայաստան-Սփյուռք համաժողովին, 2006 թվականին՝ կրթության հարցերին նվիրված համահայկական ժողովին։ Քնարերգության հիմնական թեման սփյուռքահայ կյանքն է, մայրենին պահպանելու մտահոգությունը։ Սորբոնի համալսարանում դասավանդում է հոգեբանություն և լեզվաբանություն[1][2][3]։

Պարգևներ, կոչումներ խմբագրել

  • Սորբոնի համալսարանի հոգեբանության դոկտոր, 1973
  • Ֆրանսահայ գրողների միության մրցանակ, 1981
  • Արցախի վարչապետի պատվոգիր, 2009
  • Սերժ Սարգսյանի շնորհակալագիր, 2009
  • Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Խաչատուր Աբովյան մեդալ, 2009
  • Մովսես Խորենացու մեդալ, 2014[4]

Երկեր խմբագրել

  • «Կաթիլ մը», ժողովածու, 1980։
  • «Լեզուէն անդին», ժողովածու, 1980։
  • «Արևմտահայերենի ուղեցույց ոչ հայախոսների համար»։
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հիլդա Գալֆայան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալեց պրոֆ. Հիլդա Գալֆայան-Փանոսյանին». www.avc-agbu.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. ««Աստված ուզեց երևի, որ այսպիսի մեթոդ ստեղծեմ հայ լեզվին համար». Հիլդա Գալֆայան-Փանոսյան». Hayern Aysor. 2013 թ․ հուլիսի 13. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդա Գալֆայան» հոդվածին։