Հիզեր Մորրիս

ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի

Հիզեր Ելիզաբեթ Մորրիս (անգլ.՝ Heather Elizabeth Morris,փետրվարի 1, 1987(1987-02-01)[1][2], Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի։ Առավել հայտնի է «Երգչախումբ» («Glee») սերիալի Բրիտանիի դերով։

Հիզեր Մորրիս
Ծնվել էփետրվարի 1, 1987(1987-02-01)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրԹաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունDesert Mountain High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, պարուհի, երաժիշտ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել
ԸնտրանիGlee
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ խմբագրել

Հիզեր Մորրիսը ծնվել է 1987 թվականի փետրվարի 1-ին Կալիֆոռնիա նահանգի Տաուզանդ-Օքս քաղաքում, սակայն ապագա աստղը մեծացել է Սքոթսդեյլ քաղաքում։ Նա սկսեց պարել 1 տարեկան հասակում[3]։ Պատանի Հեզերը մասնակցել է մի շարք պարի մրցույթների։ 13 տարեկան հասակում մասնակցել է «Star Circle» շոուին, սակայն չի հասել մինչև կիսաեզրափակիչ։ Նրա հայրը մահացել է քաղցկեղից, երբ նա 14 տարեկան էր։ Desert Mountain միջին դպրոցն ավարտելուց հետո, Հեզերը մտածում էր ընդունվել տեղական համալսարան, սակայն հետ կանգնեց այդ մտքից։ 19 տարեկան հասակում ապագա աստղը տեղափոխվեց Լոս-Անջելես[4]։

Կարիերա խմբագրել

Առաջին քայլեր խմբագրել

Առաջին մեծ նշանակություն ունեցող մասնակցությունը եղավ 2006 թվականի «So You Think You Can Dance?» երկրորդ շոուն։ Կատարյալ մասնակցություն է ունեցել, սակայն երեք ձայն պակաս էր, որպեսզի հայտնվեր լավագույն 20-ի մեջ[5]։

Չհուսահատվելով, Հիզերը վերադարձավ Լոս-Անջելես և շարունակում էր իր կարիերան։ Մեծ հաջողություն եղավ հայտնվել «Beyonce Experience World Tour»[6]-ին և մասնակցել Բեյոնսեյի հետ մի բեմում և պարել նրա երգի տակ։ Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Բեյոնսեյի խումբը, որտեղ անց էին կացվում մինի-պրոմոտուրներ՝ «Single Ladies (Put a Ring on it)», ներառելով նաև American Music Awards[7], Saturday Night Live և ուրիշներ։ 2009 թվականին Մորրիսը կատարել է «Վառվի՛ր այս ամառ» ֆիլմի էպիզոդային դերը։ Հենց այդտեղ է հանդիպել հանրաճանաչ պարարվեստ Զակ Վուդլիին։ Վուդլին ապշած էր Հիզերի տաղանդով և խորհուրդ էր տալիս մասնակցել այլ նախածերի։ Ի շնորհիվ նրա աղջիկը հայտնվեց «Էլայ Ստոուն» սերիալի էպիզոդներում, «Հեքիաթներ գիշերվա համար» ֆիլմում, և վերջապես «Երգչախումբ» սերիալում։

Հեռուստասերիալ «Երգչախումբ» խմբագրել

Բեյոնսեի ավարտից հետո՝ Հիզերը իր ձեռքի տակ վերցրեց դերասանական աշխատանքը և սկսեց զբաղվել պարարվեստով։ Մի անգամ Զակ Վուդլին մոտեցավ նրան խնդրանքով՝ սովորեցնել «Երգչախումբ» սերիալի դերասաններին Բեյոնսեյի պարը Single Ladies տեսահոլովակից։ Հենց այդ ժամանակ էլ նրանք փնտրում էին մի աղջկա երրորդ չերլիդերի համար։ Հենց այդպես Հիզեր Մորրիսը ստացավ Բրիթթանի Պիրսի դերը[8]։ Դա դարձել է երկրորդ եթերաշրջանի Britney/Brittany գլխավոր հերոսուհին։ Այդ դերով նա որոշակի հայտնիություն ձեռք բերեց։

2011 թվականին նա մասնակցությւոն է ունեցել «Glee Live! In Concert!» ֆիլմի նկարահանումներին և ուղարկվել է իր կոլեգաների հետ ճանապարհորդության ԱՄՆ և Եվրոպա։ Ճանապարհորդության ընթացքում նա կատարել է «I’m a Slave 4 U» երգը։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի մայիսի 16-ից Հիզերը ամուսնացած էր բեյսբոլիստ Թեյլոր Հաբբելի հետ[9], ում հետ նա հանդիպվում էր 6 տարի մինչ իրենց ամուսնությունը[10]։ Զույգը ունի երկու որդի՝ Էլայջա Հաբբելլը(ծնվ․ 28․09․2013)[11] և Օուեն Բարլետտ Հաբբելլ (ծնվ․ 11․02․2016)[12]։

«Маxim» ամսագիրը Մորրիսին համարել է Թոփ-100 ամենասեքսուալ կանանցից մեկը։ Դերասանուհին հայտնվել է 85-րդ տեղում։

2010 թվականին նա դարձել է «Estee Lauder» կոսմետիկական ընկերության դեմքը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Star from Hit TV Show Visits Good Morning WNY». WKBW. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
  4. Erin Balse and Suzanne Gardner. "Don't Stop Believin': The Unofficial Guide to Glee." ECW Press. 2010
  5. «So You Think You Can Dance 2, June 8: Fear and Loathing In Las Vegas». Reality News Online. 2006 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «Glee : La vie des acteurs avant la série» (French). News de stars. 2011 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Beyonce «Single Ladies» American Music Awards». Youtube.com. 2009 թ․ հունվարի 10. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Young Entertainers Get a Taste of Hollywood». My Buffalo. 2009 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
  9. Heather Morris's Wedding with Taylor Hubbell Turns into a Massive Glee Reunion
  10. Adams Martinez, Patty (2011 թ․ հոկտեմբերի 1). «All the Right Moves: How Glee's Heather Morris Stays Fit». Fitness. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
  11. «Heather Morris Gives Birth to Baby Boy Elijah». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  12. «Heather Morris Welcomes Son Owen Bartlett». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  13. «'Glee's' Heather Morris will FLIRT! with cosmetics line». Blog.zap2it.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.

Աղբյուրներ խմբագրել