Հիդրոֆիտներ (հին հունարեն՝ ὑγρός — թաց + φυτόν — բույս), ջրային բույսեր, որոնք ստորին մասով ընկղմված են ջրի մեջ։ Բաժանվում են՝ հելոֆիտների (ջրի մեջ ցողունի միայն ստորին հատվածն է օրինակ բրինձը, եղեգը) և հիդրոֆիտների (բույսն ամբողջությամբ կամ մեծ մասով է ընկղմված ջրում, ջրաշուշան )։ Հիդրոֆիտները աճում են գետերի, լճերի, ծովերի ափերին, ճահիճներում։ Որոշ տեսակներ (հովվափող, եղեգ), որպես մոլախոտ, աճում են նաև խոնավ դաշտերում։ Հիդրոֆիտների լավ զարգացած արմատային համակարգը ծառայում է ջուրը և նրանում լուծված սննդանյութերը փոխադրելու և բույսը հողին ամրացնելու համար։ Հիդրոֆիտները ունեն միջբջջային տարածություններ ևօդային խոռոչներ, որոնցով ցողունի ստորին հատվածներին թթվածին է մատակարարվում։ Որոշ Հիդրոֆիտները տորֆ առաջացնողներ միաշաքիլ են։ Հիդրոֆիտների մի մասն օգտագործվում է որպես կեր անասունների համար։

Ֆիտոնիա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 402