Հիդրոստատիկա (< հիդրո... և ստատիկա), հիդրոմեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է հեղուկի հավասարակշռությունը և դադարի վիճակում գտնվող հեղուկի ազդեցությունը այդ հեղուկի մեջ ընկղմված մարմինների վրա։

Հիդրոստատիկայի հիմնական խնդիրը տրված զանգվածային ուժերի ազդեցությամբ որոշակի եզրային պայմանների համար հեղուկում ճնշման դաշտի որոշելն է։ Հեղուկի հավասարակշռության հավասարումը ունի հետևյալ տեսքը.

, որտեղ -ն հեղուկի խտությունն է, -ն՝ ճնշումը։

Այս հավասարումը նույնն է թե՛ իդեալական, թե՛ իրական (մածուցիկ) հեղուկների համար։ Համասեռ անսեղմելի հեղուկի հավասարակշռության համար անհրաժեշտ է, որպեսզի զանգվածային ուժերն ունենան պոտենցիալ։ Զանգվածային ուժերի բացակայության դեպքում , այսինքն՝ ճնշումը հեղուկի բոլոր կետերում միևնույնն է։ Եթե միակ զանգվածային ուժը ծանրության ուժն է, ապա ճնշումը որևէ կետում որոշվում է բանաձևով, որտեղ -ը տվյալ կետի հեռավորությունն է հեղուկի ազատ մակերևույթից, -ն՝ ճնշումը ազատ մակերևույթի վրա։ Այսպիսով, դադարի վիճակում գտնվող հեղուկի ճնշումը խորության վրա հավասար է ճնշման և բարձրությամբ միավոր մակերեսով հեղուկի սյան կշռի գումարին։ Միևնույն ճնշման մակերևույթները, մասնավորապես ազատ մակերևույթը, հորիզոնական հարթություններ են։ Շարժվող անոթի մեջ լցված հեղուկը կարող է գտնվել հարաբերական դադարի վիճակում։ Այդ դեպքում պետք է հաշվի առնել նաև իներցիոն ուժերը, որոնք կախված են շարժման բնույթից։

Հիդրոստատիկայի օրենքները (հիմնական օրենքներից մեկն է Արքիմեդի օրենքը) լայնորեն կիրառվում են տեխնիկայում զանազան հիդրավլիկական մեքենաների (հիդրավլիկական մամլիչ) և սարքերի (մանոմետր) ստեղծման ժամանակ։ Դրանց վրա է հիմնված հիդրոտեխնիկական կառույցների ամրության հաշվարկը։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 400