Հերցլի թանգարան (եբրայերեն՝ מוזיאון הרצל‎, անգլ.՝ Herzl Museum), հուշահամալիր թանգարան, որը զբաղվում է Թեոդոր Հերցլի ժառանգության ուսումնասիրությամբ և պահպանմամբ։ Թանգարանը գտնվում է Երուսաղեմում, Հերցլի լեռան վրա գտնվող հրապարակում։

Հերցլի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ
ՎայրԵրուսաղեմ
Հիմնադրվել է2005 և 1960[1]
ՀիմնադիրՀամաշխարհային սիոնիստական կազմակերպություն
Կայքherzl.org.il(եբրայերեն)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1905 թվականին, Թեոդոր Հերցլի մահվանից անմիջապես հետո, անգլո-պաղեստինյան բանկը ձեռք բերեց շուրջ 2000 դունամ (2 կմ²) հողատարածք, որը հետագայում կոչվեց «Շիկամկան անտառ» կամ էլ «Հերցլի անտառ», գյուղատնտեսական ֆերմա ստեղծելու և վարչական շենք կառուցելու նպատակով, որը հետագայում պետք է օգտագործվեր նաև որպես Հերցլի թանգարան, բայց այդտեղ թանգարան այդպես էլ չստեղծվեց։

Թանգարանը բացվեց 1960 թվականին Հերցլի լեռան վրա։ Թանգարանում ներկայացված էին Թեոդոր Հերցլի կյանքի և գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, ներառյալ ռեստավրացիայի ենթարկված նրա Վիեննայի աշխատասենյակը իր կահույքով և արխիվային նյութերով։ Թանգարանը երկար տարիներ գտնվում էր բարձիթողի վիճակում և 2000 թվականին փակվեց։

Թանգարանային համալիր և ցուցանմուշներ խմբագրել

Դոկտոր Դեվիդ Բրիկստոնի նախաձեռնությամբ Թեոդոր Հերցլի մահվան 100-ամյակի կապակցությամբ վերանորոգված և արդիականացված թանգարանը 2005 թվականին վերաբացվեց։ Նոր թանգարանում ներկայացված են չորս տեսալսողական ցուցադրություններ, մեկը նվիրված է Հերցլի դեպի սիոնիզմ անցած ուղուն, մյուսը նրա գործունեությանը և սիոնիստական քաղաքականությանը, երրորդը՝ նրա ուսմունքին, չորրորդը՝ Իսրայել պետության ձեռքբերումներին, որոնց մասին պատմվում է Հերցլի «Հին Նոր երկիրը» գրքում։ Հերցլի վերականգնված աշխատասենյակը նույնպես ընդգրկված է նոր թանգարանի ցուցադրություններում։

Թանգարանային համալիրը իր մեջ ներառում է երկու կրթական կենտրոններ, «Դոկտոր Արյե Ցիմուկի անվան սիոնիզմի ուսումնասիրության կրթական կենտրոն» և «Ստելլա և Ալեքսանդր Մարգուլիսների անվան կրթական կենտրոն», որը համարվում է սիոնիզմի ուսումնասիրության ազգային կենտրոն։ Հերցլի կենտրոնը կառավարվում է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության կողմից, որը հիմնադրել էր Հերցլը առաջին սիոնիստական կոնգրեսում։

Նորմանի այգի հուշահամալիր խմբագրել

Հերցլի թանգարանի ու Ստելլա և Ալեքսանդր Մարգուլիսների անվան կրթական կենտրոնի միջև գտնվող այգին կոչվել է Թեոդոր Հերցլի թոռան Ստիվեն Նորմանի անվամբ։ Սա այն վայրն է, որտեղ հավաքվում են զբոսաշրջիկների և ուսանողների խմբերը, որպեսզի լսեն Հերցլ լեռան պատմությունը։ Այգու պատերից մեկի վրա գրված Ստիվեն Նորմանից մի հատվածում նշված է. «Դուք կզարմանաք Պաղեստինի հրեա երիտասարդությամբ, իմանալով, որ նա ունի ազատության խորհրդանիշ», որը թվագրված է 1945 թվական[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The council for conservation of heritage sites in israel (երբ.) — 2009.
  2. Lidman, Melanie (2007 թ․ դեկտեմբերի 5). «On Herzl's birthday, grandson honored for 1st time». Jpost.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերցլի թանգարան» հոդվածին։