Հերշել (կղզի)

կղզի Կանադայում

Հերշել կղզի (անգլ.՝ Herschel Island), Կանադայի Յուկոն տարածքի ամենահյուսիսային կետը։ Ներկայումս կղզին անմարդաբնակ է (2012)։

Հերշել
Տեսակկղզի
Երկիր Կանադա
Վարչատարածքային միավորՅուկոն
Երկարություն18 կմ
Լայնություն11 կմ
Մակերես112 կմ²
Բնակչություն0 մարդ
Անվանված էՋոն Հերշել
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Կղզին գտնվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Բոֆորտի ծովում, 69-րդ զուգահեռականից մի փոքր հյուսիս, մայրցամաքից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Կղզու երկարությունը կազմում է 14,5 կմ, լայնությունը՝ 8 կմ, իսկ բարձրությունը՝ ծովի մակարդակից 183 մետր։ Տեղի բնակիչները կղզին անվանում են kee keek ta ruk կամ Qi kiq daryuk, ինչը նշանակում է՝ «սա կղզի է»[1]։

Նոյեմբեր–հուլիս ամիսներին կղզին ծածկված է սառույցով։ Կղզուց 90 կմ հեռավորության վրա կա հավերժական սառույց, որը Բոֆորտի ծովում հոսընթացով շարժվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Կղզու հարավարևելյան մասի վրա Պաուլին ծովախորշն է՝ միակ պաշտպանված նավահանգիստը Հյուսիսարևմտյան տարածքներում՝ Ալյասկայից մինչև Մակենզի գետի գետաբերանը։ Ծովախորշը հյուսիսային քամուց և սառցադաշտերից պաշտպանված է և բավականաչափ խորն է, որպեսզի ընդունի ժամանակակից օվկիանոսային նավերին։

Պատմություն խմբագրել

1826 թվականին Ջոն Ֆրանկլինի արշավախումբը հայտնաբերել է կղզին և նրա բնակիչներին։ Ֆրանկլինը կղզին անվանել է ի պատիվ իր ընկեր, հայտնի անգլիացի գիտնական Ջոն Հերշելի։ Կղզու վրա եղել է կետորսության կենտրոն, ոստիկանական բաժին, անգլիական ներկայացուցչություն, սակայն դրանցից ոչ մեկը չի պահպանվել[2]։

Կղզու վրա կա հնագիտական պեղումների 13 վայր, որոնք իրենցից ներկայացնում են Կանադայի պատմական վկայություններ։ Ներկայումս կղզին Յուկոնի Հերշել-Այլենդ-Կուիկիկտարուկ տարածքային պարկն է։

Գրականություն խմբագրել

  • Амундсен Руал. Плавание Северо-Западным проходом на судне «Йоа». — Изд. 2-е. — М.: ТЕРРА—Книжный клуб, 2004. — 352 с. — (Сквозь белое безмолвие).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Issenman, Betty. Sinews of Survival: The living legacy of Inuit clothing. UBC Press, 1997. pp252-254
  2. «Analysis of midden material from a Thule Eskimo dwelling site on the shore of Herschel Island». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել