Հերման Լատեման (գերմ.՝ Hermann Lattemann, սեպտեմբերի 14, 1852(1852-09-14)[1], Gebhardshagen, Զալցգիթեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա - սեպտեմբերի 14, 1894(1894-09-14)[1], Կրեֆելդ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի օդապարիկավար և գյուտարար, ով փորձեր է կատարել անկարգելի (պարաշյուտի) նախնական նմուշներով։

Հերման Լատեման
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 14, 1852(1852-09-14)[1]
ԾննդավայրGebhardshagen, Զալցգիթեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
Մահացել էսեպտեմբերի 14, 1894(1894-09-14)[1] (42 տարեկան)
Մահվան վայրԿրեֆելդ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունճարտարագետ, acrobat և balloonist

Օդապարիկներով թռիչքների անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով նա կնոջ՝ Կատերինա (Կատե) Պաուլյուսի հետ նախագծել ու պատրաստել է անկարգելի մի նախօրինակ, որը, պատմության մեջ առաջին անգամ, հնարավոր էր ծալել և տեղավորել տոպրակում։

Լատեմանն իր գյուտի փորձարկման ժամանակ զոհվել է[2]. նրա անկարգելը չի բացվել, թեև նրա հետ միասին "Fin de Siècle" օդապարիկից ցատկած Կատեի անկարգելը հաջողությամբ բացվել է, և կինը սարսափահար հետևել է իր 42-ամյա ամուսնու ողբերգական վախճանին, որը տեղի է ունեցել նրա աչքի առաջ, և ինքն անկարող է եղել որևէ օգնություն ցուցաբերել։ Հերմանի մահվանը հաջորդած տարիներին Կատերինային չի հաջողվել նրա գյուտի դիմաց գումար վաստակել։ Սակայն Առաջին աշխարհամարտի ժամանակ իրավիճակը կտրուկ փոխվել է. որոշ բարեփոխումներ կատարելով և անկարգելին նոր՝ «Պաուլայի պարաշյուտ» անվանումը տալով՝ վաճառել է մեծ քանակությամբ ու դիզել է հսկայական հարստություն, որը հետագայում կորցրել է դրամի արժեզրկման՝ ինֆլյացիայի պատճառով[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1034944452 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Soden, Garrett (2005). Defying Gravity: Land Divers, Roller Coasters, Gravity Bums, and the Human Obsession With Falling, New York: W. W. Norton & Company. 0-393-32656-X
  3. Early Parachutes including images of the Paula's Parachute. She had patented the improvements in 1910, and in 1912 opened a company in Berlin manufacturing 7000 parachutes. (South African Military History website)

Գրականություն խմբագրել

  • Gudrun Pischke։ Lattemann, Carl Christoph Hermann. In։ Կաղապար:BibISBN
  • Calbecht, Engerode, Gebhardshagen, Heerte. Ortschaft West in alten Ansichten. Reihe Beiträge zur Stadtgeschichte, Band 14. Herausgegeben vom Archiv der Stadt Salzgitter. Gestaltung und Redaktion։ Reinhard Försterling, Jörg Leuschner, Sigrid Lux. Salzgitter 2003, ISBN 3-930292-15-7. Seiten 280+281
  • Max Humburg. Lebensbilder aus Salzgitter, Reihe Beiträge zur Stadtgeschichte, Festschrift 1995. Herausgegeben vom Archiv der Stadt Salzgitter. Gestaltung und Redaktion։ Jörg Leuschner, Sigrid Lux, Gudrun Pischke. Salzgitter 1995, ISBN 3-930292-01-7. Seiten 103+104

Արտաքին հղումներ խմբագրել