Հերման Գոլց (գերմ.՝ Hermann Goltz, ապրիլի 1, 1946(1946-04-01)[1], Գերա, Թյուրինգիա, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա - դեկտեմբերի 9, 2010(2010-12-09)[1], Հալլե, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա), գերմանացի գիտնական, աստվածաբան։ Երկար տարիներ զբաղվել է Յոհաննես Լեփսիուսի դիվանի փաստաթղթերի համակարգմամբ, մշակմամբ և տպագրության նախապատրաստմամբ։ Արխիվը, որը բովանդակում է մի քանի հազար փաստաթղթեր, այդ թվում և Լեփսիուսի անձնական ու պաշտոնական գրագրությունը, ներկայումս ավանդադրված է Մարտին Լյութերի (Հալլե-Վիտենբերգ) համալսարանում։ Արխիվային փաստաթղթերի շատ կրկնօրինակներ Գոլցը հանձնել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտին։ Գոլցը համալսարանում ստեղծել է հայագիտական կաբինետ, հավաքել Հայաստանի պատմությանը, հայկական հարցին վերաբերող մեծ գրադարան, կատարվում է գիտահետազոտական աշխատանք։ 1986 թվականին Մարտին Լյութերի համալսարանում կազմակերպել է Լեփսիուսի հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով, որի նյութերը հրատարակվել են առանձին հատորով (1987 թվականին)։ Գոլցի հրապարակումներից տպագրվել են նաև հայկական պարբերական մամուլում և գիտական հանդեսներում։

Հերման Գոլց
Hermann Goltz
Ծնվել էապրիլի 1, 1946(1946-04-01)[1]
Գերա, Թյուրինգիա, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա
Մահացել էդեկտեմբերի 9, 2010(2010-12-09)[1] (64 տարեկան)
Հալլե, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Դավանանքավետարանական եկեղեցի
Մասնագիտությունեկեղեցական պատմաբան, աստվածաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գործունեության ոլորտաստվածաբանություն[2], ուղղափառություն[2], բողոքականություն[2], Protestant theology?[2] և քրիստոնեության պատմություն[2]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][2] և հայերեն[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Deutsche Nationalbibliothek Record #108512789 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։