Հերմալ Մյուլեր (գերմ.՝ Hermann Müller, մայիսի 18, 1876(1876-05-18)[1][2][3][…], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4] - մարտի 20, 1931(1931-03-20)[1][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Գերմանիայի ռեյխսկանցլերը 1920 և 1928-1930 թվականներին։

Հերմալ Մյուլեր
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքական գործիչ
Դավանանք անկրոնություն
Ծննդյան օր մայիսի 18, 1876(1876-05-18)[1][2][3][…]
Ծննդավայր Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4]
Վախճանի օր մարտի 20, 1931(1931-03-20)[1][2][3][…] (54 տարեկան)
Վախճանի վայր Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4]
Թաղված Սոցիալիստների հուշահամալիր
Քաղաքացիություն  Գերմանիա
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Հերմանը ծնվել է Մանհայմում՝ շամպայն-գինիների գործարանի տնօրենի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Մանհայմում, Քեցշենբրոդում (Ռադեբոյլի արվարձանում, որտեղ գտնվում էր հայրական գործարանը) և Դրեզդենում։ Այնուհետև սովորել Է Մայնի Ֆրանկֆուրտի Կոմերսանտում, աշխատել որպես առևտրային օգնական Մայնի Ֆրանկֆուրտում և Բրեսլաուում։ 1899-1906 թվականներին աշխատել է որպես «Görlitzer Volkszeitung» թերթի խմբագիր։ 1902 թվականին ամուսնացել է Ֆրիդա Տոկկուսի հետ, ով 1905 թվականին մահացել է դստեր՝ Աննեմարիի ծննդաբերությունից հետո առաջացած բարդություններից։ 1909 թվականին Մյուլերը երկրորդ անգամ ամուսնացավ Գոթլիբե Եգերի հետ։ Հաջորդ տարի լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Էրիկան։

Մյուլերը մահացել է 1931 թվականի մարտի 20-ին՝ լեղապարկի վիրահատության հետևանքներից։ Հերման Մյուլերի գերեզմանը գտնվում է Բեռլինի Ֆրիդրիխսֆելդի կենտրոնական գերեզմանատանը գտնվող սոցիալիստների հուշահամալիրում։

ԳՍԴԿ անդամ խմբագրել

 
ԳՍԴԿ ղեկավարությունը 1909 թվականին։ Վերևի շարք․ Ֆրիդրիխ Էբերտ, Հերման Մյուլեր։ Ներքևի շարք․ Պաուլ Զինգեր, Օգոստոս Բեբել

Մյուլերը ԳՍԴԿ-ի անդամ է դարձել 1893 թվականին։ 1906 թվականին Ավգուստ Բեբելի առաջարկով ընտրվեց կուսակցության վարչության անդամ և սկսեց ղեկավարել կուսակցության մամուլի բաժինը։ Այդ պաշտոնում նրան հաջողվել է ԳՍԴԿ-ին կից ստեղծել սեփական լրատվական գործակալությունը, որպեսզի կուսակցական թերթերը պակաս կախվածություն ունենան բուրժուական լրատվական գործակալություններից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մյուլերը պաշտպանել է դասակարգային աշխարհի քաղաքականությունը, սակայն 1914 թվականի օգոստոսին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ, որպես ԳՍԴԿ-ի ներկայացուցիչ, փորձել է համոզել ֆրանսիացի և գերմանացի սոցիալ-դեմոկրատներին, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ռազմական վարկերի հարցով քվեարկությունից։ 1919 թվականի հունվարին Օտտո Վելսի հետ դարձավ կուսակցության համանախագահ։ Մյուլերը եղել է Ռեյխսբանների, ԳՍԴԿ-ի ներկայացուցիչներին, կենտրոնամետներին և ԳԴԿ-ին ի պաշտպանություն Հանրապետության միավորող կազմակերպության անդամ։

Պատգամավոր խմբագրել

1903-1906 թվականներին Մյուլերը եղել է Գերլիցի քաղաքային ժողովի անդամ։ 1908 թվականին նա անարդյունք առաջադրեց իր թեկնածությունը պրուսական Լանդթագի ընտրություններում։ 1916-1918 թվականներին եղել է Ռեյխստագի պատգամավոր, Ռայխենբախ-Նոյրոդ ընտրատարածքից։ 1919-1920 թվականներին եղել է Վայմարյան Ազգային ժողովի պատգամավոր։ 1920 թվականից մինչև իր մահը եղել է Ռեյխստագի պատգամավոր։ 1920-1928 թվականներին նախագահել է ԳՍԴԿ-ի խորհրդարանական խմբակցությունը։

Պետական պաշտոններ խմբագրել

1918 թվականի նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 21-ը Նոյեմբերյան հեղափոխությունից հետո Հերման Մյուլերը մասնակցել է մեծ Բեռլինի աշխատանքային և զինվորական պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի աշխատանքին, ապա՝ կենտրոնական կոմիտեի աշխատանքին՝ ընդհուպ մինչև Շեյդեմանի կառավարական կաբինետի ձևավորումը։ 1919 թվականի հունիսի 21-ից մինչև 1920 թվականի մարտի 26-ը Մյուլերը գլխավորել է արտաքին գործերի նախարարությունը՝ Գուստավ Բաուերի կայսերական կառավարությունում։ Այդ պաշտոնում Հերման Մյուլերը ստորագրել է Վերսալի պայմանագիրը։ 1920 թվականի մարտի 27-ից մինչև հունիսի 6-ը Մյուլերը զբաղեցնում էր Վայմարյան Հանրապետության ռեյխսկանցլերի պաշտոնը։ 1928 թվականի հունիսի 28-ին Մյուլերը կրկին նշանակվեց ռեյխսկանցլեր, սակայն 1930 թվականի մարտի 27-ին նա հրաժարական տվեց՝ աջակցություն չստանալով Ռեյխստագի ԳՍԴԿ խմբակցությունից՝ գործազուրկների ապահովագրության հիմնադրամի հարցով։ Հերման Մյուլերին հաջողվել է վերջին անգամ Վայմարյան հանրապետության պատմության ընթացքում ստեղծել «մեծ կոալիցիա»։ Կոալիցիան խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում թաղվել է բյուջետային հարցերի շուրջ միջկուսակցական վեճերի մեջ, ինչի հետևանքով Մյուլերի իրավահաջորդ Հենրիխ Բրյունինգը նախընտրել է հենվել ոչ թե խորհրդարանական մեծամասնության, այլ Գինդենբուրգի նախագահի արտակարգ որոշումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Prager E. Hermann Müller und die Presser // Mitteilungen des Vereins Arbeiterpresse. — 1931. — H. 312 (Apr.). — S. 1—2.
  • Hoffend A. «Mut zur Verantwortung» — Hermann Müller. — Mannheim: Von Brandt, 2001. — 95 S. — ISBN 3-926260-49-1(գերմ.)
  • Roidl A. Die «Osthilfe» unter der Regierung der Reichskanzler Müller und Brüning. — Weiden; Regensburg: Eurotrans, 1994. — 100 S. — ISBN 3-929318-17-2(գերմ.)
  • Rainer Behring Wegbereiter sozialdemokratischer Außenpolitik: Hermann Müller // Frankfurter Allgemeine Zeitung. — 2006, 26. Apr. — S. 8.(գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմալ Մյուլեր» հոդվածին։