Բացել գլխավոր ցանկը


Հերերոներ կամ մբանդուներ[1], հիմնականում Նամիբիայում, ինչպես նաև Բոտսվանայում և Անգոլայում բնակվող ժողովուրդ։ Խոսում են բանտու խմբին պատկանող հերերո լեզվով[2]:

Հերերոներ
Herero women.jpg
Ընդհանուր քանակ

200 հազարից ավելի

Բնակեցում
Նամիբիա Նամիբիա
Բոտսվանա Բոտսվանա
Անգոլա Անգոլա
Լեզու(ներ)
Հերերո
Աֆրիկաանս
անգլերեն
պորտուգալերեն
Հավատք(ներ)
Բողոքականություն

Հերերոների մի մասը բողոքականներ են, իսկ մի մասը դեռևս պահպանում են ավանդական հավատալիքները։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, իսկ քաղաքներում՝ առևտրով ու արհեստներով։ Նամիբիայում հերերոները բնակվում են Կմախքների ափին հարակից Կաոկոլենդ չորային մարզում, որտեղ բնակվում են նաև հիմբաները:

1904-1907 թվականներին գերմանական գաղութարարների դեմ հերերոների և հոտենտոտների ապստամբությունը դաժանորեն ճնշվել է, որի ընթացքում կոտորվել է հերերոների ցեղի 80%-ը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Herero»։ Ethnologue։ Վերցված է 2015-11-18 
  2. «Africa on the Matrix: Herero People of Namibia»։ www.on-the-matrix.com։ Վերցված է 2015-11-18