Հերբերտ Սփենսեր

(Վերահղված է Հերբերտ Սպենսերից)

Հերբերտ Սփենսեր (անգլ.՝ Herbert Spencer, ապրիլի 27, 1820(1820-04-27)[1][2][3][…], Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][1][…] - դեկտեմբերի 8, 1903(1903-12-08)[1][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[1][5][6][…]), անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը։

Picto infobox auteur.png
Հերբերտ Սփենսեր
Herbert Spencer
Herbert Spencer.jpg
Ծնվել էապրիլի 27, 1820(1820-04-27)[1][2][3][…] Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][1][…]
Մահացել էդեկտեմբերի 8, 1903(1903-12-08)[1][2][3][…] (83 տարեկան) Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[1][5][6][…]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ազգությունբրիտանացիներ
ՈւղղությունԱզատամտականություն, Պոզիտիվիզմ և Ուտիլիտարիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, տնտեսագետ, մարդաբան, հոգեբան, լրագրող, սոցիոլոգ, գրող և բուսաբան
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունԹուրինի գիտությունների ակադեմիա[7]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
ՀայրՈւիլյամ Ջորջ Սփենսեր
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Spencer
Ստորագրություն
HS steel portrait sig.jpg
Herbert Spencer Վիքիպահեստում

Կողմնակից է եղել է սոցիալական դարվինիզմին և էվոլյուցիոնիզմին։ Էվոլյուցիայի գաղափարը նա կենդանի էակներից փոխադրվել է բոլոր առարկաների ու երևույթների վրա։

ԳործունեությունԽմբագրել

Առանձնանում էր արտասովոր էրուդիցիայով և աշխատասիրությամբ։ Նրա թողած գիտական ժառանգությունը ահռելի է։ Ֆունդամենտալ 10 հատորից բաղկացած «Սինթետիկ փլիլիսոփայություն» աշխատությունը, որը մտավծում էր որպես բոլոր գիտությունների հանրագիտարանային սինթեզ էվոլյուցիոնիզմի տեսության հիման վրա, հրատարակվեց 1862-1896 թթ։ Այդ ուսումնասիրությունը ներառում է "Հիմնական սկզբունքներ" (1862), "Կենսաբանության հիմունքներ" (2 հատոր, 1864-1867), "Հոգեբանության հիմունքներ" (1870-1872), "Սոցիոլոգիայի հիմունքներ" (3 հատոր, 1876-1896), "Սոցիոլոգիան որպես ուսումնասիրության առարկա" (1903), "Բարոյագիտություն հիմունքներ" (1879-1893) աշխատությունները։

Սպենսերի կենտրոնական գաղափարը էվոլյուցիան է։ Էվոլյուցիայի տակ նա հասկանում է անորոշ, անկապ միատարրությունից անցումը որոշակի, փոխկապակցված բազմատարրութան։ Սպենսերը ցույց է տալիս, որ էվոլյուցիան դա մեզ շրջապատող աշխարհի բնորոշ հատկությունն է և դիտվում է ոչ միայն բնության բոլոր բնագավառներում, այլ նաև գիտության, արվեստի, կրոնի և փիլիսոփայության մեջ։

Սպենսերն առանձնացնում է էվոլյուցիայի երեք տեսակ՝ ոչ օրգանիկ, օրգանիկ և վերօրգանիկ։ Ոչ օրգանիկ էվոլյուցիան սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկան է, որը զբաղվում է ինչպես հասարակության զարգացման գործընթացի նկարագրությամբ, այնպես էլ այդ էվոլյուցիայի ընթացքի հիմնական օրենքներով։

Հասարակության կառուցվածքը նա համեմատում է կենսաբանական օրգանիզմի հետ. նրա առանձին միավորները հանդիսանում են օրգանիզմի առանձին միավորների նմանօրինակները, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր գործառույթը։ Նա առանձնացնում է մարմինների երեք համակարգ՝ աջակցող (արտադրություն), բաշխող (հողորդակցություն) և ռեգուլյատիվ (կառավարում)։ Յուրաքանչյուր հասարակություն, որպեսզի գոյատևի պետք է անընդհատ հարմարվի շրջակա միջավայրի նոր պայմաններին՝ այդպես տեղի է ունենում բնական ընտրությունը։ Այդ հարմարվելու գործընթացի ընթացքում տեղի է ունենում հասարակության տարբեր մասերի մասնագիտացման խորացում։ Արդյունքում ինչպես հասարակությունը, այնպես էլ օրգանիզմը զարգանում է պարզ տեսակներից դեպի առավել բարդ տեսակներ։

Սոցիալական զարգացման ուսումնասիրության համար օգտագործելով կենսաբանական էվոլյուցիայի հասկացությունները (դա հետագայում ստացավ սոցիալ-դարվինիզմ անվանումը), Սպենսերը խթանեց «բնական ընտրության» և «գոյության համար պայքարի» գաղափարների տարածմանը, որոնք պարարտ հող ստեղծեցին դարձան «գիտական» ռասիզմի տեսության հանդես գալու համար։

Սպենսերի մեծ վաստակն է այն գաղափարի զարգացումը, որ էվոլյուցիայի գործընթացը ուղղագիծ չէ։ Նա նշում էր, որ հասարակության արդյունաբերական տիպը կարող է հետընթաց ապրել դեպի ռազմականի։ Քննադատելով հեղինակավոր սոցիալիստական գաղափարները՝ նա անվանում էր սոցիալիզմը ռազմական տիպին վերադարձ կատարող հասարակարգ, որն ունի ստրկատիրության տարրեր։

Դեռևս իր կյանքի օրոք Սպենսերը ճանաչվեց որպես 19-րդ դարի առավել նշանավոր մտածողներից մեկը։ Մեր օրերում նրա ավանդը գիտության և էվոլյուցիոն տեսության զարգացման գործում շարունակվում է բավականին բարձր գնահատվել, թեև ժամանակից սոցիոլոգների մեծամասնությունը նրա համեմատ առաջնությունը տալիս է Էմիլ Դյուրքհեյմին կամ Մաքս Վեբերին, որոնց աշխատությունները Սպենսերի օրոք ունեցել են անհամեմատ քիչ հռչակ։

Էվոլյուցիայի սփենսերյան համադրույթը որոշ ազդեցություն է ունեցել գեղարվեստական գրականության վրա (մասնավորապես՝ Ջեկ Լոնդոնի, Թեոդոր Դրայզերի)[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Elliot H. S. R. Spencer, Herbert (DNB12) // Dictionary of National Biography, second supplement / S. LeeLondon: Smith, Elder & Co., 1912.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Лапшин И., Кареев Н. Спенсер, Герберт (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXXI. — С. 177—186.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Спенсер Герберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Archivio Storico Ricordi — 1808.
  7. Թուրինի գիտությունների ակադեմիա — 1757.
  8. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ 474 

Հերբերտ Սփենսերի էվոլյուցիոնիզմը

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են