Հենրիետա Հոուլենդ «Հետի» Գրին (անգլ.՝ Hetty Green, ի ծնե՝ Ռոբինսոն, անգլ.՝ Henrietta Howland Robinson, հայտնի է նաև որպես «Ուոլ Սթրիթի վհուկ», նոյեմբերի 21, 1834(1834-11-21)[1][2], Նյու բեդֆորդ, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հուլիսի 3, 1916(1916-07-03)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, աշխարհի ամենահարուստ կինը (1916), հայտնի է դարձել իր անհավատալի ժլատությամբ և նրանով, որ եղել է Ուոլ Սթրիթի վրա մեծ ազդեցություն թողած ամերիկացի առաջին կինը։

Հետի Գրին
անգլ.՝ Hetty Green
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1834(1834-11-21)[1][2]
ԾննդավայրՆյու բեդֆորդ, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 3, 1916(1916-07-03)[1][2] (81 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՎերմոնտ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՔվակերներ
Մասնագիտությունֆինանսիստ
Ծնողներհայր՝ Edward Mott Robinson?, մայր՝ Abbigale "Abby" Slocum Robinson?[3]
ԵրեխաներHarriet Sylvia Ann Howland Green Wilks? և Edward Howland Robinson Green?
 Hetty Green Վիքիպահեստում

Ծնունդ և վաղ կյանք խմբագրել

Հենրիետա Հաուլենդ Ռոբինսոնը ծնվել է 1835 թվականի նոյեմբերի 21-ին Մասաչուսեթս նահանգի Նյու Բեդֆորդ քաղաքում։ Նրա ծնողները՝ Էդվարդ Մոտտ Ռոբինսոնը (1800-1865) և Էբբի Հաուլենդը (1809-1860), որ հարում էին Բարեկամների միությանը (քվակերների), ունեցել են կետորսության սեփական խոշոր ձեռնարկություն, ինչպես նաև մեծ շահույթներ են ստացել Չինաստանի հետ առևտրի հաշվին։

Երկու տարեկանից Հետին ապրել է իր պապի՝ Գեդեոն Հաուլենդի տանը։ Պապի և հոր ազդեցությամբ, ինչպես նաև, հավանաբար, այն պատճառով, որ մայրն անընդհատ հիվանդ էր, Հետին հետաքրքրվել է բիզնեսով և 6 տարեկանից սկսել կարդալ ֆինանսական թերթեր։ Երբ լրացել է Հետիի 13 տարին, նա դարձել է ընտանեկան հաշվապահ։ 15 տարեկանում ընդունվել է Բոստոնի դպրոց։

Երբ 1864 թվականին մահացել է Հետի հայրը, նա ժառանգել է 7,5 միլիոն դոլար (ըստ 2010 թվականի վերահաշվարկի՝ 107 միլիոն դոլար) և չնայած ընտանիքի առարկություններին՝ դրանք ներդրել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ռազմական փոխառության պարտատոմսերում։

Երբ Հետին իմացել է, որ իր մորաքույր Սիլվիա Անն Հաուլենդը երկու միլիոն դոլար հատկացրել է բարեգործությանը, դատական հայց է ներկայացրել, որի ընթացքում բողոքարկել է մորաքրոջ կտակը՝ ներկայացնելով հանգուցյալի ավելի վաղ կազմած կտակը, որով ամեն ինչ անցնում էր Հետիին, և որը ներառում էր բոլոր հետագա կտակները անվավեր համարելու մասին կետ։ Չնայած հասարակական մեծ հնչեղությանը՝ Հետին պարտվել է, քանի որ դատարանը որոշում է կայացրել, որ նրա ներկայացրած կտակը կեղծ է։

Հետի Գրինի ամուսնություն խմբագրել

33 տարեկանում Հենրիետան ամուսնացել է Վերմոնտ նահանգի մուլտիմիլիոնատեր Էդվարդ Հենրի Գրինի հետ (փետրվարի 6, 1821 – մարտի 19, 1902)։ Հետին Էդվարդին նախքան հարսանիքի օրը՝ 1867 թվականի հուլիսի 11-ին, ստիպել է հրաժարվել կնոջ փողերի նկատմամբ բոլոր իրավունքներից[4]։ Նորապսակները տեղափոխվել են Մանհեթեն՝ Էդվարդի տուն, բայց երբ Հետի քույրը փորձել է նրան մեղադրել կտակ կեղծելու մեջ, նրան մեկնել են Լոնդոն։ Նրանց երեխաները՝ Էդվարդ Հաուլենդ Ռոբինսոն «Նեդ» Գրինը և Հետի Սիլվիա Անն Հաուլենդ Գրինը, ծնվել են Լոնդոնում։ Նեդը ծնվել է 1868 թվականի օգոստոսի 23-ին, Սիլվիան՝ 1871 թվականի հունվարի 7-ին[5]։

Մինչ Էդվարդն զբաղված էր ներդրումներ անելով, Հետին սկսել է ավելացնել իր հարստությունը։ Նա մտածել էր ներդրումային ռազմավարություն, որը ճիշտ էր ամբողջ կյանքի ընթացքում՝ ներդրումներ, կանխիկ գումար շտապ գործարքների համար և առողջ միտք։ Գտնվելով Լոնդոնում՝ Հետին ներդրումային ուժերի մեծ մասը գործի է դրել դոլարի, թղթադրամների տեսքով, որոնք ԱՄՆ կառավարության կողմից թողարկվել էին Քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո։ Երբ առավել զգուշավոր ներդրողներն խուսափում էին պատերազմից հետո վերականգնվող կառավարության կողմից թողարկված թղթադրամներից, Հետին դրանք բոլորը գնել է, ինչը նրան բերել է 1,25 միլիոն դոլար մեկ տարվա ընթացքում։ Վաստակած գումարով նա ձեռք է բերել երկաթուղային բաժնետոմսեր։

Երբ Գրինների ընտանիքը վերադարձել է Ամերիկա, նրանք հաստատվել են Վերմոնտ նահանգի Բելլոուս-Ֆոլլսում՝ Էդվարդի հարազատ քաղաքում։ Լինելով էքսցենտրիկ անհատականություն՝ Հետի Գրինը վիճել է ոչ միայն ամուսնու և նրա ազգականների, այլև աղախնի և տեղացի խանութպանների հետ։ 1885 թվականին՝ «Ջոն Ջ. Սիսկո & Որդի» ֆինանսկան տան սնանկացումից հետո, որտեղ Հետի Գրինը մեծ ներդրող էր, անցկացված հետաքննությունը ցույց է տվել, որ Էդվարդը ոչ միայն ընկերության խոշոր պարտատպանն էր, այլև այն, որ ընկերության ղեկավարությունը Հետիի ներդրումներն օգտագործել է Էդվարդի վարկավորման համար։ Հետին, շեշտելով, որ իր դրամական միջոցները միայն իրեն են պատկանում՝ վերցրել է բոլոր արժեթղթերը և որպես ավանդ պահել «Քեմիքալ բանկում» (այժմ՝ «Մորգան Չեյս բանկ»)։ Էդվարդը լքել է նրանց տունը։ Հետագա տարիներին նրանք պահպանել են լավ հարաբերություններ, և Հետին օգնել է հոգ տանել նրա մասին մինչև նրա մահը՝ 1902 թվականի մարտի 19-ը։ Էդվարդ Գրինը մահացել է սրտի հիվանդությունից և քրոնիկ երիկամաբորբից։

Հետի Գրինի ժլատությունը խմբագրել

Շատ պատմություններ կան Հենրիետա Գրինի ժլատության մասին։ Նա երբեք չի միացրել ջեռուցումը և չի օգտագործել տաք ջուր։ Նա հագել է իր միակ հին սև զգեստը և ներքնազգեստը փոխել է միայն այն ժամանակ, երբ այն ամբողջովին մաշված է եղել։ Ձեռքերը չի լվացել և նստել է հին կառք։ Սնվելով ամենաէժան ռեստորաններում՝ հիմնակնում նախընտրել է 15 ցենտանոց կարկանդակ։ Պատմություններից մեկը պնդում է, որ կեսգիշերին կառքում փնտրել է կորցրած 2 ցենտ արժողությամբ նամականիշը։ Ըստ մեկ այլ պատմության՝ լվացարարուհուն հրահանգել է լվանալ միայն հագուստի ամենակեղտոտ մասերը, որպեսզի օճառի վրա գումար խնայի։ Նա գնացել է տեղական մթերային խանութ, որպեսզի գնի ջարդված բլիթներ, որոնք ավելի էժան էին, ինչես նաև որպեսզի անվճար ոսկոր ստանա իր սիրելի շան՝ Դևիի համար։

Ոմանք ասում էին, որ նա միայն վարսակաձավար է կերել, որը տաքացրել է գրասենյակի ռադիատորի վրա։ Թերևս տղամարդկանց բիզնես աշխարհում ունեցած դաժան մրցակցության և մասամբ՝ մաշված զգեստ հագնելու իր կրքի պատճառով (չնայած որ դա կարող էր կապված լինել քվակերների խնայողության հետ) նրան անվանել են «Ուոլ Սթրիթի վհուկ»։ Նա եղել է հաջողակ գործարար կին, որն զբաղվել է անշարժ գույքով, երկաթուղային ներդրումներով և դրամական վարկեր տալով։ Նյու Յորքի քաղաքային կառավարությունը նրան դիմել է վատ ժամանակներում վարկեր ստանալու համար, այդ թվում նաև 1907 թվականի Բանկային խուճապի ժամանակ։ Նա գրել է 1 միլիոն դոլարի չեկ և վերցրել որպես կարճաժամկետ փոխառության երաշխիքային բաժնետոմս։ Անհանգստանալով պարտք տված յուրաքանչյուր դոլարի համար, նա այն եզակի կանանցից մեկն էր, ովքեր այդ ժամանակ առանց ուղեկցի անցել են հազար մղոն, որպեսզի վերադարձնեն մի քանի հարյուր դոլար պարտքը։

Ամենասարսափելի պատմությունը պատահել է, երբ նրա փոքր որդին՝ Նեդը կոտրել է ոտքը։ Հետին, որպեսզի բժիշկներին չվճարի բուժման համար, որոշել է դիմել անվճար բուժօգնություն դիմել աղքատների կլինիկայում։ Արդյունքում ստիպված են եղել երեխայի ոտքն անդամահատել և պրոթեզավորել։

Մահ խմբագրել

Հետի Գրին մահացել է 81 տարեկան հասակում Նյու Յորքում։ Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ որպես «Աշխարհի ամենաժլատ մարդ»[6]՝ Հետի Գրին մահացել է կաթվածահարությունից, երբ աղախնի հետ վիճում էր յուղազուրկ կաթի առավելությունների շուրջ։ Նրա մահից հետո մնացած ունեցվածքը գնահատվել է 100-200 միլիոն դոլար (ըստ 2014 թվականի վերագնահատման՝ 2,1-4,3 միլիարդ դոլար), ինչի շնորհիվ նա դարձրել է աշխարհի ամենահարուստ կինը վերջին տարիներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Geni(բազմ․) — 2006.
  4. Ведьма с Уолл стрит
  5. «Mrs. Hetty Wilks Dead At Age Of 80; Daughter Of Hetty Green, Noted For Financial Manipulations, Wed Descendant Of Astor "Accustomed To Economy" Active Until Last Year William A. Haegele George T. Cottrell Mrs. Max Besas». The New York Times. 1951 թ․ փետրվարի 6. «Mrs. H. Sylvia Ann Howland Green Wilks of 988 Fifth Avenue, widow of Matthew Astor Wilks, and daughter of Hetty Green, the famous woman financier, died yesterday in the New York Hospital at the age of 80.»
  6. Величайшая в мире скряга

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետի Գրին» հոդվածին։