Հերման Հեսսե

Գերմանա-շվեյցարական գրող եւ Նոբելյան մրցանակակիր (1877-1962)
(Վերահղված է Հեսսե Հերմանից)

Հերման Հեսսե (գերմ.՝ Hermann Hesse, հուլիսի 2, 1877(1877-07-02)[1][2][3][…], Կալվ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - օգոստոսի 9, 1962(1962-08-09)[1][2][3][…], Մոնտանյոլա, Collina d'Oro, Subdistrict Paradiso, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա[5]), գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946

Հերման Հեսսե
գերմ.՝ Hermann Hesse
Ծննդյան անունգերմ.՝ Hermann Karl Hesse
Ծնվել էհուլիսի 2, 1877(1877-07-02)[1][2][3][…]
ԾննդավայրԿալվ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Վախճանվել էօգոստոսի 9, 1962(1962-08-09)[1][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՄոնտանյոլա, Collina d'Oro, Subdistrict Paradiso, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա[5]
ԳերեզմանSant'Abbondio Cemetery in Gentilino[6]
Գրական անունEmil Sinclair[7]
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծ, գրականագետ, նկարիչ, փիլիսոփա, Դիմադրության մարտիկ, նկարազարդող և գրող
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Շվեյցարիա[8][9],  Գերմանիա[8] և  Ռուսական կայսրություն[8]
ԿրթությունJohannes-Kepler-Gymnasium? և Evangelical Seminaries of Maulbronn and Blaubeuren?
Գրական ուղղություններէքզիստենցիալիզմ
Ուշագրավ աշխատանքներՀուլունքախաղ, Դեմիան, Տափաստանի գայլը, Սիդհարթա, Peter Camenzind? և Նարգիզն ու Ոսկեշուրթը
ԱնդամակցությունՊրուսիայի արվեստի ակադեմիա[10]
Պարգևներ
ԱմուսինRuth Wenger?, Ninon Hesse? և Mia Hesse-Bernoulli?
ԶավակներԲրունո Հեսսե, Martin Hesse? և Heiner Hesse?
Изображение автографа
Կայքhermann-hesse.com
Հերման Հեսսե Վիքիքաղվածքում
 Hermann Hesse Վիքիպահեստում

Մանկություն և Պատանեկություն (1877-1895) խմբագրել

Հերման Հեսսեն ծնվել է Հարավային Գերմանիայի Շվաբիա երկրամասի Կալվ քաղաքում, ուր և անցել են նրա մանկության ու պատանեկության տարիները։ Նրա հայրը Էստոնիայից սերող գերմանացի միսիոներ քարոզիչ էր, մայրը՝ Հնդկաստանի արևելքում ծնված արևելագետ-միսիոների ու ֆրանսախոս շվեյցարուհու դուստր[15]։

Հեսսեն մեծացել է բողոքականների ընտանիքում, որն էլ իր հետքն է թողել Հեսսեի ինչպես կյանքի, այնպես էլ ստեղծագործական ճանապարհի վրա։ Զարմանալի չէ, որ ծնողները ցանկանում էին ընտանիքի ավանդույթների արժանի շարունակող դաստիարակել, և արդեն 1881 թվականին Բազել տեղափոխությունից հետո տղան դառնում է տեղի միսիոներական դպրոցի, իսկ ավելի ուշ՝ քրիստոնեական պանսիոնատի սան։ Այդ տարիներին Հեսսեն իր հետաքրքրությունն ու տաղանդն է ցուցաբերում։ Նա նկարում է, սովորում է երաժշտական գործիքներ նվագել և փորձում է իրեն որպես գրող դրսևորել։ Հեսսեի ստեղծագործական ամենից վաղ փորձը կարելի է համարել 10 տարեկան հասակում գրած «Երկու եղբայր» հեքիաթը, որը նվիրել է իր քույրիկին։

1886 թվականին ընտանիքը վերադառնում է Կալվ։ 1890 թվականին Հերմանը սովորում է Մաուլբրոննի ավետարանական հոգևոր սեմինարիայում։ Այստեղ ուսումնասիրում է հին լեզուներ, ավետարան, հին հռոմեական պոեզիա և գերմանական դասական գրականություն[16]։ Այս շրջանի որոշ իրադարձություններ ամփոփում է իր «Անիվների տակ» կենսագրականում (19061892 թվականի մարտի 7- ին Հեսսեն անակնկալ անհետանում է։ Հաջորդ օրը նրան գտնում են դաշտում քնած։ Դասախոսները դժգոհ էին նրա պահվածքից, իսկ ընկերները խուսափում էին նրանից։ Մայիսին, ընդունվելուց կես տարի հետո, Հեսսեն թողնում է Մալբրոնը և ուղևորվում Բադ-Բոլլ, բայց հոգեկան վիճակը վատանում է, և ինքնասպանության փորձ է անում[17]։ Ծնողները որոշում են նրան ուղարկել Շտետտենի հոգեբուժական կլինիկա։ 1892 թվականի վերջում անցնում է Կաննշտադտայի գիմնազիա ուսման, բայց այստեղ էլ չի կարողանում սովորել։ Հորը օգնելու նպատակով ուսումը կիսատ է թողնում՝ դառնալով նախ գրավաճառի, ապա և մեխանիկ-ինժեների աշակերտ[18]։

Շվաբիա - Բազել (1895-1904) խմբագրել

1895 թվականի հոկտեմբերին Հեսսեն աշակերտում է Տյուբինգենում գրավաճառ Հեկենհաուերի մոտ։ Այստեղ վաճառողի օգնականի գործն է ստանձնում, հաշվարկներ անում, գրքերը դասակարգում և պատվերներ ընդունում։ Երեկոներն ու ազատ օրերը Հեսսեն նվիրում է ինքնակրթությանը. շատ է կարդում, վեպեր է գրում, որոնցից մի քանիսը հայտնվում են մի հայտնի գեղարվեստական թերթում։

1899 թվականին խնայած գումարով Հեսսեն հրատարակում է մի փոքրիկ գիրք «Ռոմանտիկ երգեր» անունով։ Նույն թվականին հրատարակում է «Կեսգիշերից մեկ ժամ անց» պատմվածքների առաջին հավաքածուն։ Սակայն երկու գրքերն էլ վատ վաճառք են ունենում։

Հեսսեի առաջին ստեղծագործությունները գերմանական գրականության մեջ աստիճանաբար հայտնի են դառնում, նա նամակագրական կապ է հաստատում Ռայներ Մարիա Ռիլկեի, Թոմաս Մանի և Ստեֆան Ցվայգի հետ։ 1903 թվականի հունվարին Հեսսեն համագործակցության առաջարկ է ստանում հայտնի հրատարակչությունից։ Մի քանի ամսից Հեսսեն իր «Պետեր Կամենցինդ» ստեղծագործության ձեռագիրը ուղարկում է Բեռլին։ Գիրքը գերմանական երիտասարդության շրջանում լայն տարածում է ունենում, ինչն էլ Հեսսեին դարձնում է հայտնի և ֆինանսապես ապահովված, այժմ նա կարող է կենտրոնանալ միայն ստեղծագործելու վրա[15]։

Բազելում Հեսսեն ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մարիա Բեռնուլիի հետ։ Նրանք ամուսնանում են 1904 թվականին։

Հայենհոֆեն - Հնդկաստան -Բեռն (1904-1914) խմբագրել

 
Հակենհաուերի գրախանութ, որտեղ աշխատել է Հեսսեն 1895-1899 թվականներին

1904 թվականի աշնանը Հեսսեն կնոջ հետ տեղափոխվում է Հայենհոֆեն։ Երեք տարի անց գրողը այստեղ հողակտոր է գնում, նոր տուն կառուցում և այգի տնկում։ 1905 թվականին ծնվում է նրանց որդին՝ Բրունոն (1905-1999), մի քանի տարվա ընթացքում ևս երկու երեխա են ունենում՝ Հայներ (1909-2003) և Մարտին (1911-1968)[15]։

1906 թվականին տպագրվում է Հեսսեի երրորդ վեպը՝ «Անիվների տակ»։ 1907 թվականին Հեսսեն իր ընկեր Լյուդվիգ Թոմի և Ալբերտ Լանգենի հետ հիմնում են «Մարտ» թերթը, որը շոշափում էր արվեստի խնդիրները։ 1909 թվականին հրատարակվում է «Հերտրուդա» վեպը։

1911 թվականի աշնանը Հեսսեն ճանապարհորդության է մեկնում Հնդկաստան, մի վայր, որտեղ երկար տարիներ ապրել էին իր պապն ու տատը, որտեղ հայրն էր աշխատել, և մայրն էր ծնվել։ Գրողը լինում է նաև Շրի Լանկայում, Ինդոնեզիայում և Սինգապուրում։ 1912 թվականին Հեսսեն կնոջ և երեխաների հետ տեղափոխվում է Բեռն։ Այստեղ գրում է «Ռոսհալդեն», որում ինքնակենսագրականը շատ է, և որում արտացոլված է իր ընտանեկան ճգնաժամային վիճակը։

Պատերազմի տարիներին (1914-1919) խմբագրել

1914 թվականի ամռանը սկսված առաջին համաշխարհային պատերազմը Շվեյցարիան բաժանեց երկու ճամբարների. առաջինը Գերմանիայի կողմն էր, երկրորդը՝ Ֆրանսիայի։ Հեսսեն ցանկանում էր կամավոր մասնակցել պատերազմին, սակայն բուժզննման ժամանակ նրա առողջական խնդիրների պատճառով մերժեցին։ Պատերազմի վերաբերյալ իր հայացքները Հեսսեն արտացոլել է իր ընկերոջը ուղղված նամակում[19], և «Ընկերներ,հերիք են այս ձայները» հոդվածի մեջ։ Mileck, Joseph (1977). Hermann Hesse[20][21]։

Պատերազմի ժամանակ Հեսսեն համագործակցում է ինչպես գերմանական, այնպես էլ ֆրանսիական դեսպանությունների հետ, միջոցներ է հավաքում զինվորների համար գրադարան ստեղծելու համար։ Գերմանիայում գրողներին այդքան էլ չէին սիրում, ոմանք էլ ակնհայտ քննադատում և նրանց դավաճան ու վախկոտ անվանում։ Ի պատասխան՝ Հեսսեն քննադատում էր դատարկախոս լիբերալներին, ովքեր միայն խոսքերով էին գործում[22]։

Պատերազմը, հոր մահը, կնոջ հիվանդությունը.այս ամենի արդյունքում Հեսսեի հոգեկան վիջակը վատթարանում է։ Հոգեկան ճգնաժամը հաղթահարելու հույսերով՝ գրողը ուղևորվում է Լուցերն, որտեղ ծանոթանում է բժիշկ Յոսեֆ Լանգի հետ։ 1916 թվականին Հեսսեն նրա հետ 60 հանդիպում է ունենում։ 1917 -ին Հեսսեն Գերմանիայի դեսպանատան կողմից գործուղվում է Բեռն, որպես զինվորական նախարարության պաշտոնյա։ Այնտեղ կատարում է հումանիտար իր առաքելությունը արդեն սպայի կոչումով։ Այս տարիներին Հեսսեն թաքցնում է իր գրվածքները և հրատարակում երիտասարդ և հիվանդ գրողի անունից։

1919 թվականին Հեսսեն և կինը որոշում են բաժանվել[23]։ Հեսսեն հեռանում է Բեռնից։

Casa Camuzzi (1919-1931) խմբագրել

Հեսսեն ուղևորվում է Լուգանո։ Չորս սենյակ վարձում Casa Camuzzi ամրոցում։ Շրջակայքի գեղեցկությունը գրողին նոր ոգեշնչման աղբյուր էր։ Նա շատ է նկարում և գրում։ 1920 թվականին Բեռլինում գուրս է գալիս հեղինակի՝ երեք պատմվածքներից բաղկացած հավաքածուն .«Մանկան հոգին», «Քլայնը ու Վագները» և «Քլինգզորի վերջին ամառը»։

1921 թվականի գարնանը հեղինակը իր «ես»-ի փնտրտուքներով ուղևորվում է Ցյուրիխ՝ մասնակցելու հոգեվերլուծության սեանսին, որը վարում էր Կարլ Գուստավ Յունգը։ Հուլիսին «Neue Rundschau» թերթում տպագրվում է «Սիդհարթայի» առաջին մասը։ Երկրորդ մասը ավարտում է 1922 թվականի գարնանը։

1926 թվականի առաջին օրերին Հեսսեն սկսում է աշխատել «Տափաստանի գայլը» վեպի վրա, որը հեղինակի ամենակարևոր ստեղծագործություններից մեկն է։

Խաղերի վարպետ (1931-1962) խմբագրել

 
Հերման Հեսսե, 1945 թվական

1931 թվականի նոյեմբերի 14 ին Հեսսեն երրորդ անգամ է ամուսնանում։ Կնոջ հետ տեղափոխվում է նոր տուն։ Այստեղ Հեսսեն սկսում է աշխատել «ՈՒլունքախաղ»-ի վրա։

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստականների՝ իշխանության գալով՝ Շվեցիարիա էին գաղթում հյուսիսից։ Գաղթի ճանապարհին Հեսսեին են հանդիպում Թոմաս Մանը և Բերտոլդ Բրեխտը։ Ինքը Հեսսեն որոշում է նոր իշխանությանը քննադատել, որը 1935 թվականին Հեսսեին նամակ է ուղարկում՝ պահանջելով հաստատել իր արիական ծագումը, սակայն ինքը Շվեցարիայի քաղաքացի էր և դրա կարիքը չուներ։ 1942 թվականին Հեսսեի մի շարք ստեղծագութծություններ գերմանական թերթերում արգելում են տպագրել։

1942 թվականի գարնանը Հեսսեն ավարտում է իր «ՈՒլունքախաղը»,որի վրա հեղինակը աշխատել է 11 տարի[24]։

1946 թվականին Հեսսեն ստանում է գրականության Նոբելյան մրցանակ։

«ՈՒլունքախաղ»-ից հետո Հեսսեն այլևս ծավալուն ստեղծագործություն չգրեց։ Կյանքի վերջին տարիների ակտիվ նամակագրություններ ունեցավ և պատմվածքներ գրեց։ Առողջությունը վատացավ, և 1962 թվականի ամռանը լեյկոզ տարածվեց։ Օգոստոսի 9-ին Հեսսեն մահացավ քնած ժամանակ ուղեղի ներքին արյունահոսությունից։ Օգոստոսի 11-ին Հեսսեն թաղվեց Ս.Աբոնդիա եկեզեցու գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Հեսսեի հատկապես վաղ շրջանի աշխատանքները ռոմանտիկական են։ Իր առաջին ստեղծագործություններում նկատվում է ուժեղ ազդեցություն գերմանական այնպիսի դասականների, ինչպիսիք են Գյոթեն, Շիլլերը , Նովալիսը։ 1927 թվականին Հյուգո Բալլը Հեսսեին ռոմանտիզմի վերջին ասպետ է անվանել[25]։ Գրականության այդ ուղղության թեմաններն ու կերպարները ուղեկցում են ողջ ստեղծագործական ընթացքին. հերոս՝ հակադրված շրջակա միջավայրին, փախուստ հասարակությունից, և ես-ի փնտրտուքներ[26]։

Հեսսեի ստեղծագործություններում մեկ այլ վառ արտահայտված առանձնահատկություն է ծայրահեղ ինքնակենսագրականը։ Շատ հերոսներ կյանքում ունեցել են իրական նախատիպեր, ինչպես, օրինակ, վարպետ Տոմասը—Տոմաս Մանն, Յակոբ հայրը—Յակոբ Բուրկհարդթ։ Գլխավոր հերոսներին Հեսսեն հիմնականում իր սեփական բնավորությունն է տվել, իսկ երբեմն՝ կին հերոսներին իր անվան նման անուն, ինչպես Հերման—Հերմինե։ Ընդհանրապես Հեսսեն իր կյանքի կարևոր դրվագները արտացոլել է իր գրվածքներում[27]։

Հեսսեն տարված էր հոգեվերլուծությամբ, ինչը ևս մեծ ազդեցություն է թողել իր ստեղծագործությունների վրա։ Հավանաբար, ամենից վառ արտացոլվել է «Դեմիանում», որտեղ գլխավոր հերոս Զինքլերը ինքնության փնտրտուքի ճանապարհին է։ Այս վեպից սկսած, հոգեբանական հանգույցները բացվում են գրողի հետագա ստեղծագործություններում։ Ինքնության փնտրտուքի արդյունքում Սիդհարթան գալիս է գետի մոտ, իսկ Հարրի Հալլերը՝ «Մոգական թատրոն»։ Հեսսեի արվեստում նկատվում է նաև անհատի հակադրություն, ինչպես օրինակ Գալերայի և Աբրաքսասի կերպարներում, որոնք իրենց մեջ համատեղում են բարին ու չարը։ Հեսսեի արվեստին հատկապես բնորոշ են մարդ-հասարակություն բախումը. հերոսը կոնֆլիկտի մեջ է հասարակության հետ։ Հանդիպում ենք նաև այնպիսի հակադրությունների, ինչպիսին է արևելքն ու արևմուտքը, որի արդյունքը նույնպես հեղինակի կենսագրականի մեջ է՝ մեծանալով քրիստոնեական խորը համոզմունքներով ընտանիքի մեջ, որը ներառում է Հնդկական արվեստի մի մասը։

Հեսսեի ստեղծագործություններում հատկապես մեծ դեր է խաղում արվեստը։ «Տափաստանի գայլը» վեպի մեջ Հեսսեն խոսում է երաժշտության նվազման մասին, որը մարդկային բարբարոսության զոհն է դարձել։ Մոցարտին փոխարինելու է եկել սաքսաֆոնահար Պաբլոն, ով ուրախացնում է այն լսարանին, ովքեր ի վիճակի չեն գնահատել բարձր արվեստը։

«ՈՒլունքախաղում» երաժշտությունը հայտնվում է արդեն որպես առեղծված, հատուկ կարգուկանոն, խաղի մի կաղապարված մաս։ Կյանքի ընթացքում հեղինակը մեղադրել է քաղաքականությանն ու պատերազմին անտարբերության մեջ, կենտրոնացել է ներքին փնտրտուքների մեջ, մինջդեռ շրջակայքում ամեն բան փոխվել ու զարգացել էր։

1960-1970 թվականներին Հեսսեն սկսում է երկրպագել այսպես կոչված «ապստամբող երիտասարդությանը» և ԱՄՆ-ում և Ճապոնիայում ամենից շատ ընթերցվող եվրոպական հեղինակներին[28]։

Գրականություն խմբագրել

 
Demian, 1919
  • (1899) Eine Stunde hinter Mitternacht.
  • (1900) Hermann Lauscher
  • (1904) Peter Camenzind
  • (1906) Unterm Rad
  • (1908) Freunde
  • (1910) Gertrud
  • (1913) Aus Indien (Out of India)
  • (1914) Roßhalde
  • (1915) Knulp
  • (1916) Schön ist die Jugend
  • (1919) Strange News from Another Star
  • (1919) Demian
  • (1919) Klein and Wagner|Klein und Wagner
  • (1920) Klingsors letzter Sommer
  • (1922) Siddhartha
  • (1927) Der Steppenwolf
  • (1930) Narziß und Goldmund
  • (1932) Die Morgenlandfahrt
  • (1943) Das Glasperlenspiel

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hermann Hesse (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hermann Hesse — 2006.
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20230924112029/https://www.calw.de/kultur/hermann-hesse
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #11855042X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. https://www.stabbondio.ch/IT/Cimitero-58955b00
  7. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. 8,0 8,1 8,2 SIKART — 2006.
  9. Feitknecht T. Hermann Hesse (գերմ.)Bern: 2007.
  10. https://www.adk.de/de/akademie/mitglieder/?we_objectID=50060
  11. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1946/
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  13. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1950-1959/hermann-hesse
  14. https://www.literaturpreisgewinner.de/belletristik/wilhelm-raabe-preis
  15. 15,0 15,1 15,2 Freedman (1978)
  16. Zeller, էջ 26–30
  17. Freedman, էջ 30
  18. Volker Michels Über Hermann Hesse
  19. Г. Гессе «Письма по кругу»; М. 1987; письмо Альфреду Шлейхеру
  20. Biography and Bibliography
  21. Zeller, էջ 83–84
  22. Galbreath (1974) Robert. "Hermann Hesse and the Politics of Detachment"
  23. Zeller, էջ 93
  24. Suhrkamp Verlag — Autoren / Hermann Hesse
  25. А. Г. Березина. Герман Гессе. — Л., 1976. — С. 21
  26. Volker Michels ; Über Hermann Hesse
  27. Freedman(1978)
  28. Г. Гессе «Письма по кругу» М. 1987; предисловие В. Седельника

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հերման Հեսսե հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Հեսսե» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Հեսսե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 369