Հեռլուֆ Բիդստրուպ
Հեռլուֆ Բիդստրուպ (դան․՝ Herluf Bidstrup, սեպտեմբերի 10, 1912[1][2][3], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 26, 1988[1][2], Ալերյոդ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի նկարիչ, ծաղրանկարիչ և հասարակական գործիչ։ Հեղինակ է ավելի քան 5000 ծաղրանկարների։ Դանիայի կոմունիստական կուսակցության անդամ։
Հեռլուֆ Բիդստրուպ դան․՝ Herluf Bidstrup | |
---|---|
Ի ծնե | Herluf Bidstrup |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1912[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 26, 1988[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Ալերյոդ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | ծաղրանկարիչ և կոմիքսների հեղինակ |
Ժանր | Ծաղրանկար |
Թեմաներ | Ծաղրանկար |
Պարգևներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ և Ժողովուրդների բարեկամության շքանշան |
1931-1935 թվականներին սովորել է Կոպենհագենի գեղարվեստի ակադեմիայում։ Ստեղծել է կենցաղային թեմաներով հումորիստական և երգիծական նկարաշարեր, քաղաքական ծաղրանկարներ, որոնք հրապարակվել են թերթերում։ Բիդստրուպի գծանկարները բազմիցս հրապարակվել են առանձին գրքերով։ Ունի նկարաշարեր նվիրված տարբեր երկրներ կատարած ուղևորություններին։ Նկարազարդել է գրքեր, այդ թվում «Դեկամերոնը» (մոտ 250 գծանկար)։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր է (1964)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Herluf Bidstrup (դան.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978.
- ↑ 4,0 4,1 4,2 Бидструп Херлуф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
ՀղումներԽմբագրել
- Հեռլուֆ Բիդստրուպի ուրվանկարներ։ Թեմա.երեխաներ (ռուս.)
- Հեռլուֆ Բիդստրուպի ծաղրանկարներ ռուսերեն (ռուս.)
- Հեռլուֆ Բիդստրուպը իր կյանքի և ստեղծագործության մասին (ռուս.)
- Հեռլուֆ Բիդստրուպի ծաղրանկարներ (ռուս.)
- http://www.diafilms.com/v01_herluf_bidstrup/index.html Archived 2012-10-17 at the Wayback Machine.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 436)։ |