Հեռավոր աստղի ձայնը (ճապ.՝ ほしのこえ Հոշի նո Քոէ, Աստղի ձայնը), 25 րոպե տևողությամբ OVA ֆիլմ է։ Այն ստեղծել է Մակոտո Շինկայը, 2002 թվականին։ 2004 թվականին ֆիլմի հիման վրա ստեղծվել է մանգա, որի սցենարի հեղինակը ինքը՝ Շինկայն է, իսկ նկարազարդողն է եղել Միձու Սահարան[1]։

Հեռավոր աստղի ձայնը
ほしのこえ
ԺանրՖանտաստիկա
Մեխա
Ողբերգություն
Ռոմանտիկա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2002 թվական
Պրեմիերա2 փետրվարի 2002 թվական
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՄակոտո Շինկայ
Սցենարիստ(ներ)Մակոտո Շինկայ
ԵրաժշտությունՏենմոն
ԸնկերությունՃապոնիա Ճապոնիա CoMix Wave Inc.
Տևողություն25 րոպե
ՏեղայնացնողՌուսաստան Ռուսաստան XL Media
IMDbID 0370754
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Հեռավոր աստղի ձայնը» (բնօրինակ անվանում — ほしのこえ)

Կեսժամանոց նովելը շոշափում է Շինկայի ստեղծագործությանը բնորոշ հիմնական թեմաները, որոնց նա անդրադառնում է իր մի շարք գործերում. դրանք միայնության, սիրո, հեռավորության և բաժանման թեմաներն են։ Նրա մյուս ֆիլմերը` «Նա և իր կատուն», «Ամպերի հետևում» և «Հինգ սանտիմետր վայրկյանում», նույնպես բարձրացնում են այս հարցերը։

Ռուսաստանի տարածքում ֆիլմը տեղայնացրել է XL Media ընկերությունը՝ 2006 թվականին։ Նույն թվականի դեկտեմբերին թողարկվել է DVD֊ն․ Շինկայի հաջորդ «Ամպերի հետևում» աշխատանքի հետ միասին մի հավաքածուի հետ։ 2011 թվականի մայիսի 25-ին Իստարի Կոմիքս հրատարակչությունը հայտարարել է Ռուսաստանում մանգայի տեղայնացման մասին[2]։

2007 թվականին Ճապոնիայի Մշակույթի հարցերով գործակալության անց կացված հարցման համաձայն «Հեռավոր աստղի ձայնը» անիմեն զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը բոլոր ժամանակների լավագույն անիմեների ցանկում[3]։

Սյուժե խմբագրել

  Ինձ միշտ թվում էր, որ աշխարհն այն տեղն է, որտեղ հասնում է բջջային հեռախոսի ալիքները։
- Միկակո
 

Ֆիլմի գործողությունները կատարվում են 21-րդ դարի կեսերին։ Տասնհինգամյա աշակերտուհի Միկակո Նագամինեն, դառնալով ՄԱԿ-ի ռազմատիեզերական ուժերի մարտական ռոբոտի օդաչու, իր Երկրի վրա մնացած ընկերոջ` Նոբորու Թերաոյի հետ շփվում է բջջային հեռախոսի էլեկտրոնային փոստով։ Քանի որ, ի տարբերություն երկրային նավատորմի տիեզերական նավերի, որոնք կարող են ճամփորդել հիպերտարածություններով, ալիքի տարածման հեռավորությունը սահմանափակված է լույսի արագությունով. նավատորմի՝ Երկրից հեռանալուն զուգահեռ նրանց հաղորդագրությունները գնալով ավելի ուշ են տեղ հասնում։

Նախապատմություն խմբագրել

2039 թ.-ին անցկացված Մարս մոլորակի ուսումնասիրությունների ընթացքում երկրային արշավախումբը Տարսիս սարահարթին հայտնաբերել է ավերակներ, որ պատկանում են այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչներին։ Այլմոլորակայիններին կոչեցին տարսիացիներ։ Շնորհիվ տեխնոլոգիաների, որ ստացվել են տարսիական ավերակների ուսումնասիրման արդյունքում, մարդկությունը մեծ թռիչք է կատարել գիտատեխնիկական զարգացման մեջ և սկսել է հետապնդել տարսիացիներին։

2047-ին արդեն մարդկությանը հաջողվել է կառուցել ՄԱԿ-ի տիեզերական զորքերի նավատորմ` սինթեզելով տարսիական և երկրային տեխնոլոգիաները։ Հսկայական տիեզերանավերը, բացի անմիջականորեն կռիվ մղելուց, ընդունակ են նաև ցատկ կատարել հիպերտարածություններով և կրում են իրենց մեջ մարտական ռոբոտներ` (անգլ.՝ Տրեյսերներ։ Առաջին ռազմական հետախուզական նավատորմը բաղկացած էր 4 նավից` «Լիսիտեյա», «Հիմալիյա», «Լեդա» և «Էլարա»։ Նավատորմի խնդիրն էր Արեգակնային համակարգում և նրա սահմաններից դուրս տարսիացիների հայտնաբերումը, ինչպես նաև` հնարավորության դեպքում, նրանց ոչնչացումը։

Ֆաբուլա խմբագրել

Ֆիլմում իրար են միահյուսվում Միկակոյի և Նոբորուի կյանքի իրադարձությունները։ Պատանեկությունից իրարից անբաժան` նրանք ստիպված են հեռանալ իրարից, որովհետև Միկակոն Տրեյսերի օդաչու է դառնալու և ուղևորելու է Մարս` վարժանքների։

Ֆիլմի հենց առաջին տեսարանում ցույց է տրվում, որ Միկակոն չի կարողանում ոչ ոքի զանգահարել. նրա բջջայինն անհասանելի է։ Շուտով նա արթնանում է Ագարտայի` Սիրիուսի համակարգի չորրորդ հնարած մոլորակի ուղեծրում։ Ապա` վերջին հանդիպման տեսարանից հետո ցույց է տրվում նավատորմի հերթական ուղևորությունը, որին մասնակցում է Միկակոն` ավելի ու ավելի հեռանալով Երկրից. Մարսի վրա գտնվող նախապատրաստական բազայից նա ուղևորվում է Յուպիտերի արբանյակի ուղեծրին գտնվող նավատորմի հավաքակայան, ապա` հետախուզական արշավախմբով դեպի Պլուտո, որտեղ նավատորմը տարսիացիների կողմից դուրս է մղվում Արեգակնային համակարգի արտաքին սահման` Օորտայի ամպ, և վերջապես` վերջին թռիչքը Սիրիուսի համակարգ։

Ավելի ու ավելի հեռանալով Երկրից` Միկակոն չի դադարում Նոբորուին նամակներ ուղարկել, չնայած դրանք գնալով ավելի ուշ էին տեղ հասնում։ Վերջին նամակը, որ նա ուղարկում է Ագատայից, չի հնչյունավորվել, ինչպես նախորդները, սակայն նրա բովանդակությունն ակնհայտ է. «Ես շատ, շատ, շա՜տ եմ սիրում քեզ»։ Այդ նամակը տեղ կհասնի ութուկես տարի անց։ Դրանից հետո Միկակոյի մոտ առեղծվածային կերպով կապ է հաստատվում տարսիացիներից մեկի հետ, որը հենց նրա տեսքն էր ընդունել։

Ֆիլմի ավարտը բաց է, այն ավարտվում է տարսիացիների և երկրային նավատորմի միջև մեծամասշտաբ տիեզերական ճակատամարտով, որը տեղի է ունենում այն բանից հետո, երբ 24-ամյա Նոբորուն` այդ պահին արդեն կապիտան-լեյտենանտ դարձած, հաղորդագրություն է ստանում 15-ամյա Միկակոյից։ Այն ամբողջությամբ չէր պահպանվել. ութ և կես տարիները իրենց հետքն էին թողել, և առաջին իսկ տողերից հետո նրանում կտրտվածքներ էին։ Այնուամենայնիվ, ի հեճուկս ինքն իրեն տված խոստմանը` ապրելու ներկա ժամանակներով, Նոբորուն չի մոռացել Միկակոյին, նրանց զգացմունքները դեռ փոխադարձ են։ Ագարտայի ուղեծրում տեղի ունեցող տիեզերական կռիվը, որ մերթընդմերթ ընդմիջվում էր Նոբորուի` ծառայության մեկնելու տեսարանով, ավարտում է ֆիլմը Տեմմոնայի երգի և միաժամանակ Միկակոյի և Նոբորուի մտքերի ներքո` իրենց հավանական հանդիպման մասին։

Մեկնաբանություններ խմբագրել

Ֆիլմի հայտնվելուց անմիջապես հետո ճապոներեն չիմացող արևմտյան երկրպագուների շրջանում տարածում գտավ կարծիքը, թե իբր Միկակոն այլևս չի վերադառնա։ Ագարտայի կռիվն ավարտվեց երեք երկնային տիեզերանավերի ոչնչացմամբ, սակայն «Լիսիտեյան» կարողացավ փրկվել։ Դրանից բացի` վերջին դրվագում, երբ Նոբորուն Միկակոյից հաղորդագրություն է ստանում, ցույց է տրվում նոր թերթ, որում հաղորդվում է վերադարձող արշավախմբի հայտնաբերման մասին լուրը։ Հիպերմալուխի վնասման պատճառով տիեզերանավը, որ ստիպված էր վերադառնալ լույսի արագությանը մոտ արագությունով, գրեթե նույնքան ժամանակ է ծախսում, որքան տևում է կռվից առաջ ուղարկած Միկակոյի նամակի տեղ հասնելը։

DVD-ֆիլմի թողարկման ժամանակ դրա հավաքածուի մեջ է ներառվել հատուկ տեղեկատվական թերթիկ, որը բացահայտում է սյուժեի որոշ գաղտնիքները։ Հետագայում այդ տեղեկատվության հիման վրա և Շինկայի ղեկավարությամբ Վակու Օոբան գրում է պատմության նովելիզացիան, որը լույս է տեսնում 2002-ին Media Factory հրատարակչության կողմից. դրանում պատմությունը մի փոքր շարունակվում է։ Համաձայն այդ պատմության` Նոբորուն, որ նշանակվել է նոր երկրային տիեզերանավի գլխավոր կապային, իսկապես կրկին հանդիպում է Միկակոյին, որ դուրս էր եկել աշխատանքից և 8 տարի աշխատել «Լիսիտեյայի» բուժքույր։

Բացի դրանից` կա վարկած` գլխավորապես հիմնված Միկակոյի և տարսիացիների տարօրինակ կապի վրա, որի համաձայն վերջիններիս ագրեսիայի պատճառը մարդկության արագացված էվոլյուցիան է «պատերազմի միջոցով»։

Հերոսներ խմբագրել

Միկակո Նագամինե խմբագրել

Միկակո Նագամինե (ճապ.՝ 長峰 美加子 Նագամինե Միկակո) տասնհինգ տարեկան դպրոցական է Տոկիոյի ոստիկանապետությունից։ Իր ֆիզիկական և մտավոր կարողությունների համար, որպես օդաչու ընտրվել է է հետախուզական արշավախմբին մասնակցելու համար։

Միկակոն միշտ երազել է թռչել Տրեյսերով, բայց Տարսիաններին հետապնդելը Միկակոյին ավելի ու ավելի է հեռացնում իր դասընկեր Նոբորու Թերաոյից, Միկակոյի համար ամենաթանկ մարդուց։

Սեյուն Սումի Մուտոն է։

Նոբորու Թերաո խմբագրել

Նոբորու Թերաո (ճապ.՝ 寺尾 昇 Թերաո Նոբորու) Միկակոյի համադասարանցին ու լավագույն ընկերն է։ Դպրոցում նրանք իրենց ազատ ժամանակը միասին են անց կացնում։

Միկակոյի տիեզերք թռչելուց հետո էլէկտրոնային փոստը դառնում է նրանց հաղորդակցման միակ միջոցը։ Չնայած նրան, որ տիեզերանավի Երկրից հեռանալուն զուգահեռ յուրաքանչյուր նամակ հասցեատիրոջը հասնում է միայն տարիներ անց, Միկակոն շարունակում է նամակների գրել Նոբորույին։ Նոբորուն, չնայած իր փորձերին՝ չհիշել անցյալը և ապրել ներկայով, նույնպես չի մոռանում Միկակոյին։

Նոբորուն ցանկանում է միշտ Միկակոյի հետ միասին լինել։

Սեյուն Չիհարո Սուզուկին է։

Տարսիան խմբագրել

Տարսիանն այլմոլորակային ռասա է, որ «արթնացել են» Մարսում երկրային փորձարկումների պատճառով։ Մի Տարսիան ընդունել էր Միկակոյի տեսքը և նրա կապ հաստատել Միկակոհի հետ։ Տարսիանների մասին այլ տեղեկություններ չկան։

Ստեղծումը խմբագրել

Ֆիլմը գրեթե ամբողջությամբ ստեղծվել է մեկ մարդու` Մակոտո Շինկայի կողմից։ «Հեռավոր աստղի ձայն»-ի վրա աշխատանքները սկսվել են 2000 թվականի ամռանը[4]` «Նա և իր կատուն» սևուսպիտակ ֆիլմի նկարահանումներից անմիջապես հետո։ Անիմեի գաղափարի ծագումից մի քանի ամիս անց Շինկայը դրամաշնորհ է ստանում Mangazoo ընկերությունից` շահութաբեր անիմե նկարահանելու համար, իսկ մեկ տարի հետո թողնում է գրաֆիկական դիզայների իր աշխատանքը և ամբողջովին նվիրվում անիմեի նկարահանման գործին[5]։ Ֆիլմի վրա աշխատելու համար օգտագործվել են Apple Macintosh համակարգիչ և տարբեր անիմացիան ապահովող ու պատկերը մշակող ծրագրեր[6]։ Նախնական տարբերակում հերոսներին հնչյունավորում են ինքը` Շինկայը, և նրա հարսնացուն` Միկե Շինոհարան. հետագայում ստեղծվում է պրոֆեսիոնալ սեյուների կողմից հնչյունավորված տարբերակ։ Ֆիլմի երաժշտությունը հորինում է Շինկայի ընկերներից մեկը` երգահան Թեմմոնը[7]։

Մակոտո Շինկայը Apple ընկերության արտադրանքի սիրահար է։ Այս ֆիլմը նկարահանելիս նա օգտագործել է PowerMac G4 400 Մեգահերց աշխատանքային կայանը` 1Գբ օպերատիվ հիշողությամբ և 23-դյույմանոց էկրանով։ Համակարգչից բացի` օգտագործվել է նաև հետևյան տեխնոլոգիան.

  • Սկաներ- Epson GT-9800F
  • Լուսանկարչական ապարատ- Canon IXY200a
  • Գրաֆիկական պլանշետ- Wacom Intuos i-600
  • ավանդական թուղթ, մատիտ և անիմացիոն հաստոց

Ծրագրային փաթեթը ներառել է[8]՝

  • Adobe Photoshop 5.0- երկչափ գրաֆիկայի ստեղծման համար,
  • Adobe AfterEffects 4.0- մոնտաժի ավարտման համար,
  • Lightwave3D 6.5- եռաչափ գրաֆիկայի ստեղծման համար,
  • Commotion 3.1 DV- կադրերի էֆեկտների համար,

Ավարտված ֆիլմը հանրության դատին է հանձնվել 2002 թվականի փետրվարի 2-ին Շիմոկիձավա թաղամասի փոքր «Թոլլիվուդ» կինոթատրոնում, որը տեղավորում էր ընդամենը 46 դիտող։ Անիմեն բավականին հայտնի դարձավ. մեկ ամսվա ընթացքում այն դիտեց 3484 հոգի, ինչը ռեկորդային դարձավ տվյալ կինոթատրոնի համար[4], իսկ թողարկված DVD-ն վաճառվեց 50 000 օրինակով[5]։

Մրցանակներ խմբագրել

Այս աշխատանքի համար Մակոտո Շինակը ստացել է մի շարք մրցանակներ, որոնցից են՝

  • Digital Contents Grand Prix 2002
  • The 1st New Century Tokyo International Animation Fair 21
  • The 2nd Japan Otaku Award
  • The 7th Animation Kobe 2002
  • The 8th AMD Award / Digital Contents of the Year 2002
  • The 6th Agency for Cultural Affairs Media Arts Festival
  • Most Valuable Newcomer Award (Tokyo Anime Fair 21)[6]

Մանգա խմբագրել

2004 թվականին ֆիլմի հիման վրա մանգա է հրատարակվել։ Սցենարի հեղինակը Մակոտո Շինկայն է, նկարազարդողը՝է Միձու Սահարան[1]։ 2011 թվականի մայիսի 25-ին Իստարի Կոմիքս հրատարակչությունը հայտարարել է Ռուսաստանի տարածքում մանգայի տեղայնացման մասին[2]։

«Մանգավեստայի» գրախոսը նշել է, որ, մանգայում նշանակալիորեն բարելավվել է կերպարների նկարման որակը` համեմատած ֆիլմի հետ․ «Սահարան իր անկրկնելի և հեշտ ճանաչելի գրաֆիկայով այս պատմության հերոսներին գեղեցկություն, հմայք և սրտաշարժություն է տվել, որը նրանց ֆիլմում չէր բավականացնում»[5]։ Միաժամանակ մանգայի սև և սպիտակ ձևաչափը չի թողելանիմեի համայնապատկերի ողջ գեղեցկությունը փոխանցել[5]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Երկվորյակների պարադոքսի համաձայն` Նոբորուն Միկակոյից մեծ կլինի վերջինիս` Երկիր վերադառնալու ժամանակ։
  • Տիեզերանավ-կրիչի ամբողջական անվանումն է «Լիսիտեյայի տիեզերագնաց», սակայն տվյալ դեպքում «տիեզերագնաց» բառը, ամենայն հավանականությամբ, ուրիշ իմաստ է պարունակում, որ տարբերվում է ընդունված նշանակությունից. այն ձևավորվել է հունարեն «կոսմոս» (հունարեն՝ κόσμος — տիեզերք) և «նավտիս» (հունարեն՝ ναύτης — ծովագնաց) բառերից։
  • Թեկուզ և հաղորդագրությունները բջջային հեռախոսով էին ուղարկվում, Միկակոյի նամակները SMS-ներ չեն, այլ լիարժեք էլեկտրոնային փոստ, անգլ.՝ email: Էլեկտրոնային նամակագրության այս յուրահատուկ ձևը կապված է Ճապոնիայի բջջային կապի կառուցվածքի հետ։
  • Սիրիուսի չորրորդ հորինված մոլորակը` Ագատան, առասպելական մտացածին ստորգետնյա աշխարհի հիշատակումն է, որն առաջին անգամ հանդիպում ենք ֆրանսիացի օկկուլտիստ Սենտ-Իվ Ժոզեֆ Ալեքսանդրի գործերում։

Հավելյալ տեղեկություններ խմբագրել

Մակոտո Շինկայն անձամբ ներկա է գտնվել «Թոլլիվուդ» կինոթատրոնում ֆիլմի ցուցադրման առաջին և վերջին օրերին` կրճատ ներկայացնելով հանդիսատեսին այն ամենն, ինչ մնացել է կադրից դուրս։ Չնայած հետնանկարների բացառիկ որակին և տիեզերքը պատկերող դրվագներում համակարգչային հիանալի գրաֆիկային` կերպարների տեսքը բավականին ինքնատիպ է և մի քանի անգամ քննադատության առարկա է դարձել։

DVD-թողարկման օրիգինալ տարբերակն իր մեջ է ներառում Տոկիոյի քաղաքապետի ներածական խոսքերը. ֆիլմը քաղաքապետարանի կողմից հատուկ մրցանակի է արժանացել։ Վերջնական տարբերակում կերպարներին հնչյունավորել են Սումի Մուտոն (Միկակո) և Չիհարո Սուզուկին (Նոբորու)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հեռավոր աստղի ձայնը․ 2006 թվականի լավագունը» (անգլերեն). Comics Worth Reading. 2007, սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2012, հունվարի 24-ին. Վերցված է 2008, նոյեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 ««Հեռավոր աստղի ձայնը»։ Նոր լիցենզիա։ Ծրագրեր։» (ռուսերեն). Իստարի Կոմիքս. Արխիվացված օրիգինալից 2012, հունվարի 24-ին. Վերցված է 2011, մայիսի 25-ին.
  3. 文化庁メディア芸術祭10周年企画アンケート日本のメディア芸術100選 結果発表 (ճապոներեն). Ճապոնիայի Մշակույթի հարցերով գործակալություն. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014, սեպտեմբերի 26-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  4. 4,0 4,1 Голос далёкой звезды. Буклет к DVD (XLMD 0010) — ООО ЭксЭл Медиа, 2006, с. 4.
  5. 5,0 5,1 5,2 5,3 ««Հեռավոր աստղի ձայնը»․ Ժամանակից ու տարածությունից դուրս» «Голос далёкой звезды»: Вне времени и пространства (ռուսերեն). ՄանգաՎեստ. 2012, հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2012, հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012, սեպտեմբերի 14-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  6. 6,0 6,1 Բրջես, Բազզ (2003, հունիս 10). «Հեռավոր Աստղի Ձայները» Voices of a Distant Star (անգլերեն). DVD Talk. Արխիվացված օրիգինալից 2012, հունվարի 24-ին. Վերցված է 2008, նոյեմբերի 26-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  7. Մեյս, Ջոնաթան (2003, հունիսի 4). «Հեռավոր Աստղի Ձայները DVD - Քննարկում» Voices of a Distant Star DVD - Review (անգլերեն). Անիմե Նյուզ Նեթվորք. Վերցված է 2008, նոյեմբերի 26-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  8. Голос далёкой звезды. Буклет к DVD (XLMD 0010) — ООО ЭксЭл Медиа, 2006, с. 22.

Արտաքին հղումներ խմբագրել