Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրի III (այլ կիրառումներ)

Հենրի III Վալուա (ֆր.՝ Henri III de Valois, լեհ.՝ Henryk Walezy, սեպտեմբերի 19, 1551[1], Ֆոնթեբլո, Ֆոնտենբլո - օգոստոսի 2, 1589(1589-08-02)[2][3], Սեն Կլու[1]), Ֆրանսիայի թագավոր։ Վալուաների վերջին ներկայացուցիչը։ 1573 թվականին ընտրվել է Լեհաստանի թագավոր, սակայն իմանալով եղբոր՝ Ֆրանսիայի թագավոր Կառլոս IX-ի մահվան մասին, գաղտնի փախել է Լեհաստանից՝ տիրանալու ֆրանսիական գահին։ Հենրի III-ը պայքարել է ինչպես հուգենոտների, այնպես և Կաթոլիկական լիգայի առաջնորդների դեմ։

Հենրի III
Henri III Versailles.jpg
Զինվորական կոչումԳեներալիսիմուս
Ծնվել է՝սեպտեմբերի 19, 1551[1]
ԾննդավայրՖոնթեբլո, Ֆոնտենբլո
Մահացել է՝օգոստոսի 2, 1589(1589-08-02)[2][3] (37 տարեկանում) մարդասպանություն
Վախճանի վայրՍեն Կլու[1]
Սեն Դենի աբբայություն
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն
ՏոհմՎալուաներ
ազնվական
ՀայրՀենրի II
ՄայրԵկատերինա Մեդիչի
Կրոնական հավատքներկաթոլիկություն
ՊարգևներՍուրբ հոգու շքանշան
ՍտորագրությունSignature of Henry III Valois as King of Poland.PNG

1588 թվականի մայիսին իր դեմ ծագած ապստամբության ժամանակ Փարիզից փախել է Շարտր։ Նույն թվականին գահընկեց է արվել, սակայն համաձայնության գալով հուգենոտների առաջնորդ Հենրի Նավարրացու հետ, միասնաբար պաշարել են Փարիզը, ուր և սպանվել է դավադրաբար։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 354