Հենրի գեղարվեստի պատկերասրահ

Հենրի գեղարվեստի պատկերասրահ (անգլ.՝ Henry Art Gallery) կամ պարզապես «Հենրի» (անգլ.՝ «Henry»), գեղարվեստի թանգարան, որը գտնվում է Սիեթլ քաղաքի Վաշինգտոնի համալսարանի կամպուսի արևմտյան մասում։ ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքի ժամանակակից արվեստի գլխավոր կենտրոններից մեկն է։ Հիմնադրված լինելով 1927 թվականի փետրվարին՝ հանդիսանում է Վաշինգտոն նահանգի գեղարվեստի առաջին թանգարանը[4][5]։

Հենրի գեղարվեստի պատկերասրահ
Տեսակuniversity art museum? և համալսարանական կառույց
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՍիեթլ[1]
ՎայրUniversity District?
Մասն էՎաշինգտոնի համալսարան[2]
Պատկանում էՎաշինգտոնի համալսարան[2]
Ղեկավարության նստավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[3]
Հասցե15th Ave. NE & NE 41st St., Seattle, WA 98195[2]98195[2]
Հիմնադրվել էփետրվարի 10, 1927[2]
ՀիմնադիրHorace Chapin Henry?
Կայքhenryart.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ստեղծում խմբագրել

Թանգարանը կրում է տեղացի գործարար Հորաս Հենրիի անունը, որը համոզված էր, որ արվեստը խթանում է հետազոտությունը, նպաստում է գիտելիքների զարգացմանը և թույլ է տալիս կառուցել առողջ հասարակություն։ 1926 թվականին նա Վաշինգտոնի համալսարանին նվիրաբերել է 152 նկար և 100 000 դոլարի չափով գումար գեղարվեստի պատկերասրահի կառուցման համար[6]։

Շենք խմբագրել

Սկզբում թանգարանը գտնվել է շենքում, որը նախագծել է ամերիկացի ճարտարապետ Կարլ Գոուլդը։ Պատկերասրահի հանդիսավոր բացումը կայացել է 1927 թվականի փետրվարի 10-ին։ 1997 թվականին 154 տեղանոց հանդիսադահլիճ կառուցելու շնորհիվ պատկերասրահի տարածքը մեծացել է չորս անգամ և հասել 3700 կմ²-ի[5]։

2003 թվականին Ջեյմս Թարելի նախագծով պատկերասրահի կողքին կառուցվել է այսպես կոչվող «երկնային տարածություն» (անգլ.՝ skyspace), որը տանիքին կլոր պատուհանով և անփայլ ապակուց լուսավորվող պատերով իմերսիվ շինություն է։ Բացումից անմիջապես հետո այն դարձել է Սիեթլի ուսանողներին, բնակիչներին և հյուրերին ձգող կենտրոն[5]։

Հավաքածու խմբագրել

Պատկերասրահի հավաքածուն ներառում է ավելի քան 28 500 ցուցանմուշ։ Դրանց թվում են ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից լուսանկարներ, տեսահոլովակներ, նկարներ և քանդակներ։ 1982 թվականին Վաշինգտոնի համալսարանին կից կոստյումների և մանածագործվածքի ուսումնասիրության կենտրոնի լուծարումից հետո նրա ցուցանմուշների զգալի մասը ժառանգել է Հենրի պատկերասրահը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://henryart.org/about/about-the-henry
  3. https://www.charitynavigator.org/ein/237052537
  4. Graves Jen (2007-11-22)։ «The Pepsi Challenge»։ The Stranger (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Henry Art Gallery opens in Seattle in February 1927»։ History Link.org (անգլերեն)։ 2002-05-30։ Վերցված է 2019-08-29 
  6. Hackett Regina։ «The Henry Behind the Henry»։ ArtGuide (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29 

Արտաքին հղումներ խմբագրել