Հենրի Ջոն Հայնց

ամերիկացի գործարար

Հենրի Ջոն Հայնց (անգլ.՝ Henry John Heinz, հոկտեմբերի 11, 1844(1844-10-11)[1][2][3], Birmingham, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - մայիսի 14, 1919(1919-05-14)[1][2][3], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), գերմանա-ամերիկյան գործարար, գյուտարար։

Հենրի Ջոն Հայնց
անգլ.՝ Henry John Heinz
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 11, 1844(1844-10-11)[1][2][3]
ԾննդավայրBirmingham, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 14, 1919(1919-05-14)[1][2][3] (74 տարեկան)
Մահվան վայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանՀոմվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և գյուտարար
Ծնողներհայր՝ Ջոն Հենրի Հայնց[4]
ԵրեխաներՀովարդ Կովոդ Հայնց[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Henry John Heinz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հենրի Ջոն Հայնցը ծնվել է 1844 թ. հոկտեմբերի 11-ին Փիթսբուրգում (Փենսիլվանիա նահանգ), գերմանացի ներգաղթյալներ Ջոն Հենրի Հայնցի և Աննա Մարգարիտա Շմիդտի ընտանիքում[5]։ Նրա հայրը արտագաղթել է Բավարիայից ԱՄՆ, որտեղ հիմնել է աղյուսի արտադրություն, իսկ հետո հաջող ամուսնացել գերմանացի գաղթականի հետ։ Տաս տարի անց Հենրիի հայրը տեղափոխվել է հարևան Շարպսբուրգ քաղաք՝ այնտեղ տեղափոխելով նաև իր աղյուսի փոքր գործարանը։

Հենրին մեծացել է ընդարձակ առանձնատանը, որին կից եղել է հսկայական հողամաս և այգի։ 6 տարեկանից սկսած նա օգնել է իր մայրիկին, իսկ 8 տարեկանում վաճառում էր ընտանեկան հողամասից ստացված բանջարեղենը։ 9 տարեկանում երիտասարդ Հայնցը սկսել է վաճառել բանկաներով փաթեթավորված մանրացված ծովաբողկ, 10 տարեկանում ստացել է ¾ ակր (3000 մ²)՝ իր տնօրինության տակ։ 12 տարեկանում նա արդեն ստացել է 3 ½ ակր (14 000 մ²)։

Նա 1861 թ. ընթացքում մանրացված ծովաբողկի և իր բանջարանոցի այլ բանջարեղենի վաճառքից ստացել է 2400 դոլլար։

Այսպեսով նա կարողացավ ինքնուրույն վճարել քոլեջում (Duff’s Business College) իր ուսման համար, որն ավարտելուց հետո դեռ մի քանի տարի էլ աշխատել է հայրիկի աղյուսի գործարանում։

1869 թ. նա իր հարևան Կլարենս Նոուբլի հետ համատեղ հիմնել են «Heinz & Noble» ընկերությունը։ 1875 թ. ընկերությունը սնանկացել է և Հարին «F.& J. Heinz» ընկերությունը գրանցել է իր եղբայրներ Ջոնի և ֆրեդերիկի անուններով։

1888 թ. Հենրին իր բարեկամներից հետ է գնել ընկերությունը և վերանվանել «H.J. Heinz»: 1905 թ. բաժնետիրական ընկերություն դառնալուց հետո և մինչև կյանքի վերջը զբաղեցրել է ընկերության ղեկավարի պաշտոնը։ Մահացել է թոքաբորբից 1919 թ. մայիսի 14-ին իր հայրենիքում՝ Պիտտսբուրգում։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը։ Ջոն Հենրի Հայնց
  • Մայրը։ Աննա Մարգարիտա Շմիդտ Հայնց
    • Քույրը։ Էլիզաբեթ Հայնց Մյուլլեր
    • Քույրը։ Հենրիետա Դ. Հայնց
    • Եղբայրը։ Ջոն Հայնց
    • Քույրը։ Մերի Ա. Հայնց
    • Եղբայրը։ Պի. Ջեյ. Հայնց
  • Կինը։ Սառա Սլոան Կրտսեր Հայենց
    • Որդին։ Կլարենս Հայնց
    • Որդին։ Կլիֆֆորդ Հայնց
    • Որդին:Հավորդ Հայնց
    • Դուստրը։ Իռեն Հայնց Գիվենս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 Geni(բազմ․) — 2006.
  5. Skrabec, Quentin R. (2009). H.J. Heinz: A Biography. McFarland & Company. էջեր 27, 28, 83. ISBN 978-0-7864-4178-5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ջոն Հայնց» հոդվածին։