Հենրի Ջիկլաս (անգլ.՝ Henry Lee Giclas, դեկտեմբերի 9, 1910(1910-12-09)[1], Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ - ապրիլի 2, 2007(2007-04-02)[1], Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ։ Աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերող։ Աշխատել է Լոուելի աստղադիտարանում, ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆլագստաֆ քաղաքի մոտ։ 1934-ից 1978 թվականները ընկած ժամանակահատվածում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 17 աստերոիդ, այդ թվում նաև в том числе из Ապոլոնի և Ամուրի խմբերից[2], ինչպես նաև մեկ պարբերական գիսաստղ 84P/Ջիկլաս։

Հենրի Ջիկլաս
Henry Lee Giclas
Ծնվել էդեկտեմբերի 9, 1910(1910-12-09)[1]
Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 2, 2007(2007-04-02)[1] (96 տարեկան)
Ֆլագստաֆ, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Լոուել աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն

Հենրի Ջիկլասը ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆլագստաֆ քաղաքում։ 1929 թվականին ընդունվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին կից քոլեջ, սակայն 1931 թվականի սկզբում վերադարձել է Արիզոնա, կույր աղիքի խնդիրներ ունենալուց հետո։ 1931-ից 1932 թվականը ժամանակավոր աշխատել է Լոուելի աստղադիտարանում որպես օգնական, Արիզոնայի համալսարանը ավարտելու համար բավարար գումար վաստակելու համար։ Համալսարանը ավարտել է 1937 թվականին բակալավրի աստիճանով։ Ամուսնացել է 1936 թվականին և բնակվել Մարսե Հիլլում։ 1940-ից 1941 թվականները ուսանել է Բերքլիի համալսարանի ասպիրանտուրայում։

1942 թվականից սկսած աշխատել է Լոուելի աստղադիտարանում որպես լիարժեք աշխատակից։ Զբաղվել է աստղալուսանկարչությամբ, աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերման և ուղեծրերի հավարկի նպատակով։ 1957 թվականից սկսած սկսել է որոնել հիպոթետիկ Х մոլորակը իր 13 դյույմանոց աստղադիտակով, որը շարունակել է փնտրել հաջորդող 18 տարիների ընթացքում։ Բացի Ջիկլասից, այս նախագծին մասնակցում էին նաև երկու աստղագետներ, Ռոբերտ Բերնեն և Նորման Թոմասը։

1968-ից 1979 թվականները դասավանդել է Օհայո նահանգի համալսարանում։

Պաշտոնապես իր թոշակի անցնելու և աշխատանքները դադարացնելու մասին Ջիկլասը հայտնել է 1979 թվականի ապրիլի 12-ին նամակով, սակայն շարունակել է աշխատել աստղադիտարանում մինչև մահը, 2007 թվականին 96 տարի հասակում։

Հենրի Լի Ջիկլասի պատվին են անվանվել (1741) Ջիկլաս աստերոիդը[3] և Պլուտոն գաճաճ մոլորակի վրա գտնվող խառնարաններից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  3. IAU. «1741 Ջիկլաս աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել