Անրի Պուանկարե

ֆիզիկոս
(Վերահղված է Հենրի Պուանկարեից)

Անրի Պուանկարե (ֆր.՝ Henri Poincaré, ապրիլի 29, 1854(1854-04-29)[1][2][3][…], Նանսի, Մյորթ և Մոզել, Ֆրանսիա[4][5] - հուլիսի 17, 1912(1912-07-17)[6][1][3][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի մաթեմատիկոս, տեսական ֆիզիկոս, ճարտարագետ, և գիտության փիլիսոփա։ Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ է (1887), Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1908), Պետերբուրգի ԳԱ օտարերկրյա թղթակից անդամ (1895)։ Ուսանել է Փարիզի պոլիտեխնիկական (1873-1875) և ապա՝ Հանքային գործի բարձրագույն (1875-1879) դպրոցներում։ Փարիզի համալսարանի պրոֆեսոր (1886 թվականից)։

Անրի Պուանկարե
Henri Poincaré
Ծնվել էապրիլի 29, 1854(1854-04-29)[1][2][3][…]
Նանսի, Մյորթ և Մոզել, Ֆրանսիա[4][5]
Մահացել էհուլիսի 17, 1912(1912-07-17)[6][1][3][…] (58 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[5]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն[7]
Բնակության վայր(եր)Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, ֆիզիկոս, ճարտարագետ, գիտության փիլիսոփա, տոպոլոգ, համալսարանի դասախոս, գրող և Խորագետ
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան և Պոլիտեխնիկական դպրոց
Գործունեության ոլորտՀանրահաշվական երկրաչափություն, մաթեմատիկական անալիզ, երկրաչափություն, տեղաբանություն, մաթեմատիկա, մեխանիկա, փիլիսոփայություն, մաթեմատիկական ֆիզիկա և հարաբերականության սկզբունք
Պաշտոն(ներ)նախագահ, նախագահ, seat 24 of the Académie française? և նախագահ
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[8], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[9], Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն[10], Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Ստանիսլավի ակադեմիա, Académie lorraine des sciences?, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[11], Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[10], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերՓարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց, Փարիզի գիտությունների ֆակուլտետ, Անրի Պուանկարե ավագ դպրոց, Պոլիտեխնիկական դպրոց և Փարիզի համալսարան[12]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[13] (1879)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[6][14]
Գիտական ղեկավարՇառլ Հերմիտ[15]
Եղել է գիտական ղեկավարԼուի Բաչելիե, Դմիտրիե Պոմպիեու, Միհայլո Պետրովիչ, Théophile de Donder?[16], Kiril Popov?[17], Վիլհելմ Ֆրիման Կորեն Բյերկնես[18], Mihailo Petrović?[12], Kiril Popov?[12], Hugo Von Zeipel?[12] և Jean Bosler?
Հայտնի աշակերտներԴմիտրիե Պոմպիեու և Լուի Բաչելիե
Պարգևներ
Ամուսին(ներ)Ժան լուիզ Պուլան դ'Անեսի
Երեխա(ներ)Ժան Պուանկարե և Léon Poincaré?
ՀայրÉmile-Léon Poincaré?
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Henri Poincaré Վիքիպահեստում

Նա հաճախ նկարագրվում է որպես էրուդիտ, իսկ մաթեմատիկայում որպես «վերջին ունիվերսալիստ», քանի որ իր կենդանության օրոք գերազանց մասնագետ էր հայտնի մաթեմատիկայի բոլոր ուղղություններում։ Որպես մաթեմատիկոս և ֆիզիկոս՝ նա բազմաթիվ ինքնատիպ հիմնարար ներդրումներ է կատարել դասական և կիրառական մաթեմատիկայում, մաթեմատիկական ֆիզիկայում և երկնային մեխանիկայում։ Պուանկարեի աշխատանքները մի կողմից եզրափակում են մաթեմատիկական դասական ուղղությունները, մյուս կողմից՝ բացում մաթեմատիկայի զարգացման նոր ուղիներ։

Հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումների որակական տեսությանը, ավտոմորֆ ֆունկցիաներին, մաթեմատիկական ֆիզիկային, տոպոլոգիային։ Դիֆերենցիալ հավասարումների տեսության մեջ ուսումնասիրել է լուծումների կախվածությունը սկզբնական պայմաններից և պարամետրերից, տվել է լուծումների եզակի կետերի դասակարգումը, ուսումնասիրել սահմանային ցիկլեր։ Նրան է պատկանում Պուանկարեի հիպոթեզի ձևակերպումը, որը մաթեմատիկայի ամենահայտնի չլուծված պրոբլեմներից մեկն էր մինչ 2002-2003 թվականները, երբ այն լուծվեց։ Պուանկարեն իր երեք մարմինների խնդիր հետազոտությունների ընթացքում առաջինը հայտնաբերել է դետերմինացված քաոսային համակարգը, որը ժամանակակից քաոսի տեսության հիմքը հանդիսացավ։ Նա տոպոլոգիայի հիմնադիրներից մեկն է. լուծել է կոմբինատորային տոպոլոգիայի հիմնական հասկացությունները (Բետիի թվեր, ֆունդամենտալ խումբ և այլն)։ Ավտոմորֆ ֆունկցիաների տեսության մեջ ապացուցել է հանրահաշվական կորերի ունիմորֆացման մասին հիմնական թեորեմը։ Մաթեմատիկական ֆիզիկայում Պուանկարեն ուսումնասիրել է եռաչափ կոնտինումների տատանումները, դիտարկել է ջերմահաղորդականությանը, պոտենցիալի տեսությանը, էլեկտրամագնիսական տատանումներին վերաբերող մի շարք խնդիրներ։ «էլեկտրոնի դինամիկայի մասին» (1905, 1906) աշխատությունում, Ալբերտ Այնշտայնից անկախ, զարգացրել է «հարաբերականության պոստուլատի» հետևանքները։ Պուանկարեն բնագիտության մեջ սկսած հեղաշրջման տարիներին անդրադարձել է գիտության և փիլիսոփայական մեթոդաբանական խնդիրներին, առաջադրել կոնվենցիոնալիզմի գաղափարներ։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Անրի Պուանկարե հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։