Հենրի Հոլտ (անգլ.՝ Henry E. Holt, սեպտեմբերի 27, 1929(1929-09-27)[1], Richwood, Նիքոլաս շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[1] - մայիսի 5, 2019(2019-05-05)[1], Տենպե, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[1]), ամերիկացի աստղագետ, աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերող։ Աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում[2]։

Հենրի Հոլտ
Henry E. Holt
Ծնվել էսեպտեմբերի 27, 1929(1929-09-27)[1]
Richwood, Նիքոլաս շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[1]
Մահացել էմայիսի 5, 2019(2019-05-05)[1] (89 տարեկան)
Տենպե, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Արիզոնայի համալսարան և ԱՄՆ երկրագիտական ծառայություն
Գործունեության ոլորտաստղագիտություն

Իր աշխատանքի սկզբում Հոլտը զբաղվել է մոլորակների աշխարհագրությամբ աշխատելով ԱՄՆ Աշխարհագրական ծառայությունում Հյուսիսային Արիզոնայի համալսարանում։ 60-ական թվականներին հետազոտել է Լուսնի մակերևույթի ֆոտոմետրիկ հատկությունները, Սերվեյոր և Ապոլոն ծրագրերի շրջանակներում։

1984-ից 1988 թվականները, համատեղ այլ աստղագետների հետ (Թոմաս Նորման, Դևիդ Լևի, Ջեֆրի Բրաուն և Կարոլին Շումեյկեր), հայտնաբերել է 682 աստերոիդ, որոնց մեծամասնությունը հայտնաբերել է միանձնյա[3]։ Նա նաև հայտնաբերել է երեք կարճ պարբերությամբ գիսաստղեր 121P/Շումեյկեր-Հոլտ, 127P/Հոլտ-Օլմստեդ և 128P/Շումեյկեր-Հոլտ։

Նրա պատվին է անվանվել (4435) Հոլտ աստերոիդը[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Find A Grave — 1996.
  2. Darling, David. «Asclepius (minor planet 4581)». The Internet Encyclopedia of Science. Retrieved 2011-05-24
  3. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  4. IAU. «4435 Հոլտ աստերոիդի անվանումը». Վերցված է 21 ապրիլ 2012-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել