Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոն

Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոն (ապրիլի 5, 1810(1810-04-05)[1], Chadlington, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 5, 1895(1895-03-05)[2][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի դիվանագետ և արևելագետ, ասորագիտության հիմնադիրներից։ 1827—1839 թվականներին բրիտանական արևելահնդկական ընկերության ծառայության սպա Հնդկաստանում, ապա՝ Իրանում։ Մասնակցել է Իրանի շահական զորագնդերի վերակազմավորմանը։

Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոն
Henry Creswicke Rawlinson
Rawlinson, Sir Henry Creswick, par Arthur J.Melhuish, BNF Gallica.jpg
Ծնվել էապրիլի 5, 1810(1810-04-05)[1]
Chadlington, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 5, 1895(1895-03-05)[2][3][4][…] (84 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԲրուքվուդ գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան, հնագետ, մարդաբան, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, դիվանագետ, ասորագետ և գրող
Հաստատություն(ներ)Ֆորին oֆիս (արտաքին գերատեսչություն)[5]
Գործունեության ոլորտհնագիտություն
Պաշտոն(ներ)Միացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ, member of the 17th Parliament of the United Kingdom?, ambassador of the United Kingdom to Persia?, member of the Council of India?, President of the Royal Geographical Society? և President of the Royal Geographical Society?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Թագավորական աշխարհագրական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[6]
Ալմա մատերՄիդլսեքսի համալսարան և Great Ealing School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Պարգևներ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Ամուսին(ներ)Louisa Caroline Harcourt Seymour?
Երեխա(ներ)Henry Rawlinson, 1st Baron Rawlinson?[1] և Sir Alfred Rawlinson, 3rd Baronet?[1]
ՀայրAbram Tyzack Rawlinson?[1]
ՄայրEliza Eudocia Albinia Creswicke?[1]
Commons-logo.svg Henry Rawlinson (Sir), 1st Baronet Վիքիպահեստում

1840 թվականից Անգլիայի կառավարության հատուկ ներկայացուցիչն էր Ղանդահարում, 1844—1849 թվականներին հյուպատոս Բաղդադում, 1855 թվականին նշանակվել է Արևելա-հնդկական ընկերության տնօրեն, 1859 թվականին՝ Իրանում Անգլիայի արտակարգ լիազոր ներկայացուցիչ, 1868 թվականից՝ հյուպատոս Հնդկաստանում։ 1835—1847 թվականներին ընդօրինակել, ապա ընթերցել է Դարեհ IԲեհիսթունյան արձանագրությունը։ Մեծ դեր է կատարել հին պարսկական և բաբելաասորական սեպագիր արձանագրությունների վերծանման գործում։ Կազմակերպել է Միջագետքի քաղաքների հնագիտական պեղումներ։ 1871—1872 թվականներին և 1874—1875 թվականներին եղել է անգլիայի աշխարհագրական թագավորական ընկերության, 1878—1881 թվականներին՝ Ասիական թագավորական ընկերության նախագահ։

ԾանոթագրություններԽմբագրել